606.0174.261107
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 11 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 2007 թվականի N 174-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները և դրոշմակնիքները հետ վերադարձնելու կարգը սահմանելու մասին» N 19-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`
i
ա) 1-ին կետի «եթե տեղամասային կենտրոնում քվեարկելու են զինվորական մասերում հաշվառված զինծառայողներ» բառերը հանել.
բ) 2-րդ կետի «` (եթե հատկացվել է)» բառերը հանել:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:
------------------
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, թիվ 218(4314), 27.11.07