(ուժը կորցրել է 07.07.08 թիվ 11-Ն հրաման)
i
100.0333.040504
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 05 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10004103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
7 ապրիլի 2004 թվականի N 333-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ (ՌԵԵՍՏՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշման 22-ի կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը)` համաձայն հավելվածի (կցվում է):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու մասին» N 514 հրամանը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
___________________________
ԻՐՏԵԿ - ռեեստրը չի բերվում