110.0797.091007
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 10 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11007356
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
11 սեպտեմբերի 2007 թվականի N 797-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 740-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» N 740-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը. հրամանով հաստատված կարգի 2.2 կետը լրացնել նոր 3-րդ պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«2.2 կետի ա) և բ) ենթակետերի դրույթները չեն տարածվում 2007-2008 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ և վճարովի, հեռակա ուսուցմամբ տեղերի վրա:»: