041.0673.240907
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 2007 թվականի N 673-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 370 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 370 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրության`
i
ա. 1-ին կետում «օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» բառերը փոխարինել «օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով,
i
բ. 8-րդ կետի «բ» ենթակետից հանել «լրացնել որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացու անձնական քարտը» բառերը,
գ. 8-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
i
դ. 8-րդ կետի «է», 9-րդ կետի «ա» ենթակետերում և 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով,
ե. 9-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
i
2) որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2007 թվականի սեպտեմբերի 24-ի
N 673-Ա որոշման
«Հաստատված է
ՀՀ վարչապետի
2000 թվականի հունիսի 20-ի
N 370 որոշմամբ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Վարդանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան - ՀՀ ոստիկանության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»: