(ուժը կորցրել է 15.08.02 թիվ 1316-Ն որոշում)
i
040.0107.240298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 1998 թվականի թիվ 107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 518 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության գործունեությունը կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» թիվ 518 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կանոնադրության 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության հանրապետական կենտրոնի, Երևան քաղաքի, մարզային կենտրոնների, ներմարզային կայանների գլխավոր բժիշկների, ինչպես նաև հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնարկների ու մարմինների տնօրեններին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի ներկայացմամբ».
i
բ) կանոնադրության 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության» բառերով.
i
գ) կանոնադրության 8-րդ և 9-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք են`
Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և նրա տեղակալը.
հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության հանրապետական կենտրոնի, Երևան քաղաքի, մարզային կենտրոնների, ներմարզային կայանների գլխավոր բժիշկները և նրանց տեղակալները (գլխավոր պետական սանիտարական բժիշկները և նրանց տեղակալները):
9. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության հանրապետական կենտրոնի, Երևան քաղաքի, մարզային կենտրոնների, ներմարզային կայանների գլխավոր բժիշկների ու նրանց տեղակալների, ինչպես նաև հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնարկների ու մարմինների տնօրենների և նրանց տեղակալների պաշտոններում նշանակվում են բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններ ավարտած ու բժիշկ-հիգիենիստի կամ բժիշկ-համաճարակաբանի որակավորում ստացած մասնագետները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիա».
i
դ) որոշման 3-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությանը ենթակա հիմնարկների ու մարմինների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
Հաստատված է
ՀՀ կառավարության 1993 թվականի
հոկտեմբերի 12-ի թիվ 518 որոշմամբ
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային
ծառայությանը ենթակա հիմնարկների և մարմինների
Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության հանրապետական կենտրոն
Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության մարզային կենտրոններ
Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ներմարզային կայաններ
Տրանսպորտի ու հաղորդակցության հիգիենիկ և հակահամաճարակային
հսկողության կենտրոններ
Հայկական ատոմային էլեկտրակայանի հիգիենիկ և հակահամաճարակային
հսկողության կենտրոն
Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն
Հանրապետական ախտահանման կենտրոն
Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի կանխարգելման
հանրապետական կենտրոն
Արտաքին միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության
գիտահետազոտական ինստիտուտ
Հակահամաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական
մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ