Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱ ...

01.07.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.02.1998  -ից մինչեւ   01.07.1998  -ը:
 

(ուժը կորցրել է բացի 6-րդ կետից 27.07.98 թիվ 448 որոշում)

i

041.0106.160298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 1998 թվականի թիվ 106

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ-ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի, 1998 թվականի հունվարի 1-ից`

 

1. Հայաստանի Հանրապետության նախարարների առաջին տեղակալների, վարչության պետ-նախարարի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների, Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի տնօրենի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 40700 դրամ:

2. Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, վարչության պետ-նախարարի տեղակալների, Երևանի քաղաքապետի տեղակալի, մարզպետների տեղակալների, Երևան քաղաքի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 38500 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների առաջին տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 37400 դրամ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 33000 դրամ:

5. Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 37400 դրամ:

i

6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարների պաշտոնային դրույքաչափերի մասին» թիվ 211 որոշումը, բացառությամբ 6-րդ կետի, 1996 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 5-ի թիվ 211 որոշման մեջ, փոփոխություն կատարելու մասին» թիվ 229, 1996 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 5-ի թիվ 211 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 338 և 1996 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի տնօրենի պաշտոնային դրույքաչափի մասին» թիվ 365 որոշումները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.02.1998
N 106
Որոշում