050.0713.070307
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 03 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2006 թվականի N 713-Ն
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ
(2-րդ մաս)
i
ԲԱԺԻՆ 3. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(3-րդ բաժինն ուժը կորցրել է 12.06.07 թիվ 179-Ն որոշում)
ԲԱԺԻՆ 4. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
(4-րդ բաժինն ուժը կորցրել է 12.06.07 թիվ 179-Ն որոշում)
ԲԱԺԻՆ 5. ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
(5-րդ բաժինն ուժը կորցրել է 12.06.07 թիվ 179-Ն որոշում)
ԲԱԺԻՆ 6. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՑՈՒՑԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(6-րդ բաժինն ուժը կորցրել է 12.06.07 թիվ 179-Ն որոշում)
ԲԱԺԻՆ 7. ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ
(7-րդ բաժինն ուժը կորցրել է 12.06.07 թիվ 179-Ն որոշում)
ԲԱԺԻՆ 8. ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻՆ
ԳԼՈՒԽ 24. |
ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆՈՒՄ (ԿԱՆՈՆ 27-1.) |
24.1. Հաշվետու թողարկողը (այսուհետ` Թողարկող) պարտավոր է մինչև արժեթղթի գրանցման հայտարարագրի ներկայացումը Կենտրոնական բանկ կամ ֆոնդային բորսա տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը հանձնել Կենտրոնական դեպոզիտարիային:
24.2. Ռեեստրի վարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնված է համարվում ռեեստրի վարման պայմանագրի կնքման պահից: Կենտրոնական դեպոզիտարիան Թողարկողի տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումն սկսում է ռեեստրի վարման պայմանագրի կնքմանը հաջորդող աշխատանքային օրը:
ԳԼՈՒԽ 25. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ (ԿԱՆՈՆ 27-2.) |
25.1. Թողարկողը, ի լրումն սույն կանոնագրքի 118.4 կետով սահմանված փաստաթղթերի, ինչպես նաև սույն կանոնագրքի 119-րդ և 120-րդ գլուխներով սահմանված տեղեկությունների, պարտավոր է Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցել հետևյալ փաստաթղթերը.
25.1.1. եթե Թողարկողի մոտ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության 1999 թվականի հունիսի 9-ի թիվ 127 հրամանով հաստատված «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման/կոնսոլիդացման կարգին» համապատասխան իրականացվել է անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի համախմբում, ապա`
ա) ռեեստրի համախմբման արդյունքներով կազմված արժեթղթերի սեփականատերերի ցուցակը` նշելով նրանց պատկանող արժեթղթերի քանակը.
բ) ռեեստրի համախմբման աշխատանքների ավարտից հետո սույն կետի «ա» ենթակետում նշված ցուցակում կատարված փոփոխությունների համար հիմք հանդիսացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության 1996 թվականի հունիսի 31-ի թիվ 351 որոշմամբ սահմանված փաստաթղթերը.
25.1.2. եթե Թողարկողի մոտ ռեեստրի համախմբման աշխատանքներ չեն իրականացվել, ապա`
ա) մասնավորեցմանը մասնակցած անձանց ցուցակը` ըստ արժեթղթերի քանակի, գումարի և մասնավորեցման առանձին ձևերի, այդ թվում` մասնակի անհատույց սեփականաշնորհման, փակ և բաց բաժանորդագրության արդյունքներով (մասնավորեցման արդյունքում ստեղծված բաժնետիրական ընկերությունների համար).
բ) արժեթղթերի գրանցման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն ներկայացված` արժեթղթերի սեփականատերերի ցուցակը (առկայության դեպքում), եթե արժեթղթերը գրանցվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունում.
գ) ռեեստրում գրանցումների կատարման համար հիմք հանդիսացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության 1996 թվականի հունիսի 31-ի «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման կարգի հաստատման մասին» թիվ 351 որոշմամբ սահմանված փաստաթղթերը:
25.2. Սույն կանոնագրքի 25.1 կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցվում են ընդունման-հանձնման ակտով, որը ստորագրվում է Կենտրոնական դեպոզիտարիայի և Թողարկողի լիազորված ներկայացուցիչների կողմից: Ընդունման-հանձնման ակտը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է Թողարկողին, իսկ մյուսը մնում է Կենտրոնական դեպոզիտարիայում:
ԳԼՈՒԽ 26. |
ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ (ԿԱՆՈՆ 27-3.) |
26.1. Կենտրոնական դեպոզիտարիան սույն կանոնագրքի 25-րդ գլխով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները ստանալու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում է սույն կանոնագրքի 26.2 կետին համապատասխան ստեղծված ռեեստրների ուսումնասիրող խմբին:
26.2. Կենտրոնական բանկը Թողարկողների գրանցման ենթակա արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների վարման օրինականության ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար Կենտրոնական բանկի և Կենտրոնական դեպոզիտարիայի աշխատակիցներից կազմավորում է ռեեստրների ստուգման խումբ (այսուհետ` Խումբ), որի աշխատանքներին ընդգրկվում է նաև համապատասխան Թողարկողի ռեեստրի վարման համար պատասխանատու անձը:
26.3. Խումբը սույն կանոնագրքի 26.1 կետով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է.
26.3.1. ռեեստրի վարման և պահպանման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բացահայտում է խախտումներն ու բացթողումները.
26.3.2. ռեեստրի գրանցամատյաններում նշված տվյալների ամբողջականությունը, հավաստիությունը և արձանագրում անհամապատասխանությունները:
26.4. ՈՒսումնասիրության արդյունքում խախտումների և անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում Խմբի կողմից կազմվում է արձանագրություն երկու օրինակից, որի մեկ օրինակը տրվում է Թողարկողին:
26.5. Սույն սույն կանոնագրքի 26.4 կետում նշված արձանագրությունը ստորագրվում է տվյալ ռեեստրի ուսումնասիրմանը մասնակցած Խմբի անդամների և Թողարկողի պաշտոնատար անձի` տնօրենների խորհրդի (կամ նման իրավասություն ունեցող այլ մարմնի) նախագահի կամ գործադիր տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) կողմից: Արձանագրության մեկ օրինակը ստանալիս Թողարկողի համապատասխան պաշտոնատար անձը արձանագրության մյուս օրինակի վրա նշում է կատարում արձանագրության մեկ օրինակը ստանալու վերաբերյալ և ստորագրում է:
26.6. Խումբը լրացնում կամ ճշգրտում է ռեեստրի թերի կամ սխալ տեղեկությունները, մասնավորապես` ռեեստրի տվյալների համաձայն արժեթղթերի սեփականատերերին պատկանող արժեթղթերի քանակը, ինչպես նաև արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.
26.6.1. անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, բնակության վայրը և փոստային հասցեն (ֆիզիկական անձանց համար).
26.6.2. անվանումը, պետական գրանցման համարը, գրանցման ամսաթիվը և գտնվելու վայրը (իրավաբանական անձանց համար):
26.7. Արժեթղթերի սեփականատերերի բնակության վայրի (գտնվելու վայրի) փոփոխության դեպքում նշվում է բնակության (գտնվելու) նոր վայրը, այդ թվում` վարչական միավորի, քաղաքի, գյուղի կամ այլ բնակավայրի և փողոցի նոր պաշտոնական անվանումները:
26.8. Ռեեստրի լրացված կամ ճշգրտված տեղեկությունների հիման վրա Խմբի կողմից կազմվում է Թողարկողի տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերի ցուցակ` երկու օրինակից, որոնք ստորագրվում են տվյալ ռեեստրի ուսումնասիրմանը մասնակցած Խմբի անդամների, Թողարկողի տնօրենների խորհրդի (կամ նման իրավասություն ունեցող այլ մարմնի) նախագահի, գործադիր տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի), ինչպես նաև ռեեստրի վարման համար պատասխանատու անձի կողմից և վավերացվում Թողարկողի կնիքով:
26.9. Խումբը սույն կանոնագրքի 26.8 կետում նշված ցուցակի մեկ օրինակը տալիս է Թողարկողին, իսկ մյուսը փոխանցում է Կենտրոնական դեպոզիտարիային, որից հետո Կենտրոնական դեպոզիտարիան Թողարկողի հետ կնքում է ռեեստրի վարման պայմանագիր:
ԲԱԺԻՆ 9. ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
(9-րդ բաժինն ուժը կորցրել է 12.06.07 թիվ 179-Ն որոշում)
ԲԱԺԻՆ 10. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ
ԳԼՈՒԽ 31. |
ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ (ԿԱՆՈՆ 35-1.) |
31.1. Նշանակալից ձեռքբերումների հայտարարագիրը պետք է ներառի`
ա) արժեթղթեր ձեռք բերող անձի և նրա հետ համատեղ գործող անձանց անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է, կապի միջոցները, բնակության և գտնվելու վայրը, քաղաքացիությունը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի համարը և սերիան, այն պաշտոնը, որն անձը զբաղեցնում է որևէ կազմակերպությունում, այդ թվում` թողարկողի մոտ, տվյալ կազմակերպության անվանումը, բնակության և գտնվելու վայրը, կամ այն գործունեությունը, որը նա իրականացնում է` ֆիզիկական անձի դեպքում կամ լրիվ անվանումը, բնակության և գտնվելու վայրը, կապի միջոցները, գրանցման երկիրը և անձի հիմնական գործունեության տեսակներն ըստ կանոնադրության` իրավաբանական անձի դեպքում.
բ) ամիսն ու ամսաթիվը, երբ անձը և իր հետ համատեղ գործող անձինք դարձել են նշանակալից սեփականատեր.
գ) թողարկողի անվանումը, հայտարարագրվող արժեթղթերի դասը և քանակը, անվանական արժեքը (առկայության դեպքում), ինչպես նաև հայտարարագրողին և նրա հետ համագործակցող անձանց պատկանող` տվյալ արժեթղթերի նկատմամբ սեփականության ձևը (միանձնյա, ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային).
դ) վերջին 12 ամիսների ընթացքում հայտարարագրվող արժեթղթերի ձեռքբերման համար օգտագործված (օգտագործվող) միջոցների կազմը (դրամ կամ գույք), մեծությունը և նշում դրանց սեփական կամ փոխառու լինելու մասին.
ե) արժեթղթերի ձեռքբերման նպատակը, ինչպես սահմանված է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով.
զ) տվյալ թողարկողի նույն դասի այն արժեթղթերի քանակը, որոնք հայտարարագրողը և նրա հետ համագործակցող անձինք պայմանագրի (այդ թվում` գրավի կամ այլ պայմանագրի, փոխարկելի կամ ձեռքբերման իրավունք տվող այլ դասի արժեթղթի տիրապետման) ուժով ձեռք բերելու իրավունք ունեն,
է) այն պայմանագրի, պայմանավորվածության, համաձայնության կամ պարտավորվածության էությունը (ձեռքբերում, օտարում, կառավարում և այլն), դրա կնքման և կատարման ամիս, ամսաթիվը, պարտավորության (պայմանագրի) գինը` դրամական արտահայտությամբ (առկայության դեպքում), եթե այդ պայմանագրի, պայմանավորվածության, համաձայնության կամ պարտավորվածության կողմ են ձեռք բերող անձը և նրա հետ համատեղ գործող անձինք, և եթե այդ պայմանագիրը, պայմանավորվածությունը, համաձայնությունը կամ պարտավորվածությունը վերաբերում են տվյալ թողարկողի որևէ արժեթղթին (բացառությամբ` «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն բացառություն կազմող արժեթղթերի)` նշելով նաև տվյալ արժեթղթերի դասը, քանակը, անվանական արժեքը (առկայության դեպքում).
ը) հայտարարագրի ներկայացման ամսաթիվը, հայտարարագրողի ստորագրությունը` սույն կանոնագրքի 32-րդ գլխի համաձայն.
31.2. Բացի սույն գլխով սահմանված տեղեկություններից, հայտարարագրողն իրավունք ունի ներառել նաև լրացուցիչ տեղեկություններ, որոնք, իր կարծիքով, ապահովում են այդ անձի կամ գործարքի մասին տեղեկությունների առավել բացահայտում: Լրացուցիչ տեղեկություններ չներկայացնելը չի հանգեցնում տեղեկությունների բացթողման կամ խեղաթյուրման:
ԳԼՈՒԽ 32. |
ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ (ԿԱՆՈՆ 35-2.) |
32.1. Նշանակալից ձեռքբերումների հայտարարագիրը ներկայացվում է ըստ ձև 35-2(Ա)-ի` ֆիզիկական անձանց և ձև 35-2(Բ)-ի` իրավաբանական անձանց համար:
32.2. Հայտարարագիրը պետք է լինի դյուրընթեռնելի, և դրա յուրաքանչյուր էջ պետք է ստորագրվի նշանակալից ձեռքբերողի կողմից: Հայտարարագիրը կարող են ստորագրել նաև արժեթղթերը ձեռք բերելու, տիրապետելու կամ օտարելու նպատակով համատեղ գործելու համաձայնությամբ (գրավոր կամ բանավոր) հանդես եկող անձինք, որի դեպքում նրանց մասին ներկայացվող տեղեկությունները պետք է լինեն լիարժեք և նրանց կողմից առանձին հայտարարագիր ներկայացնելը պարտադիր չէ: Ստորագրելով հայտարարագիրը` հայտարարագրողը և/կամ նրա հետ համագործակցող անձինք հավաստում են, որ հայտարարագրով ներկայացված տեղեկությունները հավաստի են:
32.3. Հայտարարագիրը ստորագրում է ֆիզիկական անձը, իսկ եթե հայտարարագրողն իրավաբանական անձն է, ապա հայտարարագիրը նաև պետք է կնքվի վերջինիս կողմից` ստորագրված իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նման իրավասություններ կամ լիազորություն ունեցող այլ անձի կողմից` պաշտոնի նշմամբ:
ԳԼՈՒԽ 33. |
ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺՆԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ (ԿԱՆՈՆ 35-3.) |
33.1. Հաշվետու թողարկողի կողմից իր թողարկած բաժնային արժեթղթերը գնելու (ձեռք բերելու, հետգնելու, փոխարկելու կամ փոխանակելու) դեպքում, սույն կանոնագրքի 31-րդ գլխում նշված տեղեկություններից բացի, թողարկողը պարտավոր է հայտարարագրում լրացուցիչ բացահայտել նաև տեղեկություններ արժեթղթերի գնման մասին որոշում ընդունած մարմնի, վերջինիս` օրենսդրությամբ, իր կանոնադրությամբ կամ այլ ներքին փաստաթղթով վերապահված նման իրավասության, արժեթղթերի համար վճարման ժամկետների վերաբերյալ:
33.2. Հաշվետու թողարկողը պարտավոր է հայտարարագրին կից ներկայացնել նաև արժեթղթերը գնելու վերաբերյալ իր իրավասու մարմնի որոշումը` իրավասու մարմնի նիստի, ժողովի, համագումարի, հեռակա քվեարկության արդյունքների ամփոփման կամ որոշումների ընդունման նման այլ ընթացակարգի արձանագրությունը` վավերացված թողարկողի կնիքով և իրավասու մարմնի ղեկավարի, իսկ եթե իրավասու մարմինը խորհուրդն է, վարչությունը կամ նման իրավասություններ ունեցող այլ կոլեգիալ մարմինը, բացառությամբ թողարկողի մասնակիցների ընդհանուր ժողովի, ապա նաև այդ որոշման ընդունմանը մասնակցած կամ կողմ քվեարկած անդամների, մասնակիցների կամ պաշտոնատար անձանց ստորագրությամբ:
33.3. Բացի սույն գլխով սահմանված տեղեկություններից, հայտարարագիր ներկայացնող անձը կարող է ներառել նաև տեղեկություններ, որոնք, իր կարծիքով, ապահովում են այդ անձի մասին տեղեկությունների առավել բացահայտում:
33.4. Հայտարարագիրը ներկայացվում է սույն կանոնագրքի ձև 35-2(Ա)-ի` ֆիզիկական անձանց և ձև 35-2(Բ)-ի` իրավաբանական անձանց համար:
--------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում