Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 192- ...

 

 

040.0547.170507

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մայիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2007 թվականի N 547-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-223-Ն) կիրարկումն ապահովելու, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին հողի հարկի հաշվարկման և հողի հարկ վճարողների հաշվառման գործառույթների փոխանցումը կանոնակարգելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկ վճարողների հաշվառման և հողի հարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման կարգը սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագրում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների» բառերով.

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին գույքային հարկերի հաշվարկման և գույքային հարկեր վճարողների հաշվառման գործառույթների փոխանցումն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 10-րդ, 14-րդ, 15-րդ և 23-րդ հոդվածների, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 17-րդ հոդվածների ու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 57-րդ և 67-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե», «զ», «է» և «ը» ենթակետերով.

«ե) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու հայտերի համաձայնեցման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

զ) Հայաստանի Հանրապետությունում հողի հարկ վճարողների հաշվառման ժամանակացույցը` համաձայն N 6 հավելվածի.

է) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկ վճարողների հաշվառման համար առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` համաձայն N 7 հավելվածի.

ը) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկ վճարողների հաշվառման և հողի հարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման կարգը` համաձայն N 8 հավելվածի:».

i

4) որոշումը լրացնել NN 5, 6, 7 և 8 հավելվածներով` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 19-ի

N 547-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության

2003 թվականի փետրվարի 13-ի

N 192-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՂ ՄԱՐՄԻՆ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

1. Սույն կարգով, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան, կանոնակարգվում է 2007 թվականի հուլիսի 1-ից սկսած Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (այսուհետ` համայնքներ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ (այսուհետ` հարկային մարմին) հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու հայտերի (այսուհետ` հայտ) համաձայնեցման գործընթացը:

2. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները (այսուհետ` հաշվարկներ) ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույցներ (այսուհետ` կառույցներ) ստեղծած յուրաքանչյուր համայնք հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու գործառույթներն ստանձնելու համար ներկայացնում է մեկ հայտ:

3. Կառույցներ ստեղծած համայնքները ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների և կազմակերպությունների հողի հարկի հաշվառման ավտոմատացումը ևս պարտադիր կարգով իրականացնում են նույն կառույցների միջոցով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան`

1) հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարի առաջարկությամբ համայնքի ավագանին ընդունում է որոշում հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին.

2) կառույց ստեղծած համայնքների ղեկավարները ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հողի հարկի հաշվարկները կառույցի միջոցով ավտոմատացնելու մասով կատարում են համապատասխան լրացումներ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համայնքների ղեկավարների կնքած և համայնքների ավագանիների որոշումներով հաստատված պայմանագրերում ու ներկայացնում համայնքների ավագանիների հաստատմանը: Համայնքների ղեկավարների առաջարկությամբ համայնքների ավագանիներն ընդունում են որոշումներ հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված համայնքները մինչև հայտը ներկայացնելը պարտադիր կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 192-Ն որոշման N 7 հավելվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված միջոցառումները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 192-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան`

1) հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարը 3 օրինակից լրացված հայտը` համաձայն ձևի, և համայնքի ավագանու որոշման պատճենը ներկայացնում է հարկային մարմնի համաձայնեցմանը.

2) կառույց ստեղծած գյուղական համայնքների ղեկավարները հարկային մարմնի համաձայնեցմանն են ներկայացնում 3 օրինակից լրացված առանձին հայտերը` համաձայն ձևի, միասնական ձևով` կցելով կառույցի ստեղծման պայմանագրերի (փոփոխությունների) և դրանց հաստատման ու հայտը ներկայացնելու մասին գյուղական համայնքների ավագանիների որոշումների պատճենները:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված միջոցառումների իրականացման դիտարկումներն իրականացվում են հարկային մարմնի կողմից` անհրաժեշտության դեպքում ներգրավելով սույն որոշմամբ սահմանված կարգով երաշխավորված մասնակից կազմակերպությանը: Դիտարկումների դրական արդյունքների հիման վրա, հայտը հարկային մարմնում մուտքագրվելուց հետո, բաց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի ղեկավարի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից նշագրված և ծածկագրված հայտի մեկ օրինակը վերադարձվում է համայնքի ղեկավարին, իսկ երկրորդ օրինակն ուղարկվում է համապատասխան հարկային տեսչություն (տեսչություններ)` հողի հարկի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն ապահովելու նպատակով:

7. Հայտի ստացումից հետո 5-օրյա ժամկետում համապատասխան հարկային տեսչության պետի հրամանով տեսչության հարկ վճարողների սպասարկման և հաշվառման բաժինների աշխատողներից կազմվում է աշխատանքային խումբ` հայտ ներկայացրած համայնքին կամ կառույց ստեղծած համայնքներին տեղեկատվության տրամադրումն ապահովելու համար:

8. Հարկային մարմինը հայտի ստացումից հետո 30-օրյա ժամկետում համայնքին կամ կառույց ստեղծած համայնքներին է տրամադրում ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հողի հարկի հաշվարկման համար հողի հարկ վճարողների` հարկային մարմնի տեղեկատվական ավտոմատացված համակարգում «Օրակլ» համակարգչային ծրագրով կազմված և անձնական հաշվի քարտերում ներառված տեղեկատվությունը (այդ թվում` հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտների մասին տեղեկություններ ներկայացրած մարմիններից ստացված ելակետային տվյալները), որն անցկացվում է նաև մագնիսական կրիչների վրա` 2 օրինակից: Առաջին օրինակը տրամադրվում է համայնքի ղեկավարին, իսկ երկրորդ օրինակը տեղադրվում է ծրարում, որը փակվելուց հետո պարտադիր կնքվում է համայնքի (կամ համայնքների) ու համապատասխան հարկային տեսչության կնիքներով և ի պահ է հանձնվում հարկային տեսչությանը: Սույն կետում նշված տեղեկությունների տրամադրման դեպքում կազմվում է տեղեկատվական տվյալների հանձնման-ընդունման ակտ, որը հաստատում են համապատասխան հարկային տեսչության (տեսչությունների) պետը (պետերը) և համայնքի (համայնքների) ղեկավարը (ղեկավարները):

Համապատասխան հարկային տեսչությունը համայնքի հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում համայնքին է տրամադրում տեսչությունում վարվող հողի հարկ վճարող կազմակերպությունների անձնական հաշվի քարտերի կրկնօրինակները կամ քարտերից քաղվածքները:

Սույն կետում նշված տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի տեխնիկական միջոցների հաշվին (մագնիսական կրիչներ, թուղթ, լազերային տպիչներ և այլն):

9. Սույն կարգով սահմանված տեղեկությունների տրամադրումից հետո հարկային տեսչությունը (տեսչությունները) հայտ ներկայացրած համայնքի մասով ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկ, ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հողի հարկի հաշվառում չի իրականացնում (չեն իրականացնում):

 

Ձև

 

._________________________________________________________________________.

|       Համաձայնեցված է                   |      Հողի  հարկի հաշվարկման   |

|Հայաստանի Հանրապետության կառավարությանն  |  հայտի ծածկագիրը ____________ |

|առընթեր հարկային պետական ծառայություն    |                               |

|                                         | (լրացվում է ՀՀ կառավարությանն |

|        _______________________          |  առընթեր հարկային պետական     |

|                                         |      ծառայության կողմից)      |

|        ____ __________ 200 թ.           |                               |

|                                         |                               |

|             Կ.Տ.                        |                               |

|_________________________________________________________________________|

|                                 ՀԱՅՏ                                    |

|                                                                         |

|                    ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ                       |

|                                                                         |

|   Սույնով տեղեկացնում եմ, որ ՀՀ ______________________________________  |

|մարզի (Երևան  քաղաքի) ________________________________________ համայնքը  |

|պատրաստ է իրականացնելու հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և              |

|կազմակերպությունների հաշվառման աշխատանքները: Հայաստանի Հանրապետության    |

|կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» և  «Հողի    |

|հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող      |

|միջոցառումների մասին» N 192-Ն որոշմանը համապատասխան` Ձեր համաձայնեցմանն  |

|եմ ներկայացնում հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին հանդիսանալու հայտը:|

|   Միաժամանակ հայտնում եմ, որ համայնքը ֆիզիկական անձանց գույքահարկի      |

|հաշվարկներն իրականացնում է*                                              |

| .____________________________________________________________________.  |

| |ինքնուրույն                                         |               |  |

| |____________________________________________________|_______________|  |

| |միջհամայնքային համատեղ կամավոր կառույցի միջոցով     |               |  |

| |կառույցի անվանումը _____________________________    |               |  |

| |տեղակայման համայնքի անվանումը _____________________ |               |  |

| .____________________________________________________________________.  |

|                                                                         |

|   * կատարել նշում համապատասխան վանդակում, իսկ կառույցի դեպքում լրացնել  |

|պահանջվող տվյալները                                                      |

|                                                                         |

|   Համայնքի ղեկավար ___________________  _________________________       |

|                     (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)          |

|                                                                         |

|   _____ ____________ 200 թ.                                             |

|                                                                         |

|        Կ.Տ.                                                             |

|                                                                         |

._________________________________________________________________________.

«:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 19-ի

N 547-Ն որոշման

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության

2003 թվականի փետրվարի 13-ի

N 192-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Տեղական ինքնակառավարման մարմինը  | Հայտերի ներկայացման ժամկետները    |

|ը/կ|                                 |                                   |

|___|_________________________________|___________________________________|

|1. |Երևանի  թաղային համայնքներ և     |2007 թվականի հուլիսի 1-ից սկսած    |

|   |քաղաքային համայնքներ             |                                   |

|___|_________________________________|___________________________________|

|2. |Հաշվարկները միջհամայնքային       |2007 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած |

|   |կառույցների միջոցով ավտոմատացնող |                                   |

|   |գյուղական համայնքներ             |                                   |

|___|_________________________________|___________________________________|

|3. |Հաշվարկներն ինքնուրույն          |2007 թվականի նոյեմբերի 1-ից սկսած  |

|   |ավտոմատացնող գյուղական համայնքներ|                                   |

._________________________________________________________________________.

«:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 19-ի

N 547-Ն որոշման

 

«Հավելված N 7

ՀՀ կառավարության

2003 թվականի փետրվարի 13-ի

N 192-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |   Միջոցառման անվանումը |    Կատարողները         |   Ժամկետները      |

|ը/կ|                        |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

| 1 |             2          |           3            |        4          |

|___|________________________|________________________|___________________|

|1. |Հողի հարկի հաշվարկներն  |հաշվարկներն ինքնուրույն |մինչև  համայնքի    |

|   |ավտոմատացնելու նպատակով |ավտոմատացնող համայնքներ |ավագանու կողմից    |

|   |համայնքում կամ          |կառույց ստեղծած         |հայտը ներկայացվելու|

|   |կառույցում առկա         |գյուղական համայնքներ    |մասին որոշման      |

|   |համակարգչային տեխնիկայի |                        |ընդունումը         |

|   |համապատասխանեցում       |                        |                   |

|   |հարկային մարմնում վարվող|                        |                   |

|   |տեղեկատվական            |                        |                   |

|   |ավտոմատացված համակարգի  |                        |                   |

|   |պահանջներին,            |                        |                   |

|   |անհրաժեշտության դեպքում |                        |                   |

|   |համակարգչային տեխնիկայի |                        |                   |

|   |թարմացում, ձեռքբերում,  |                        |                   |

|   |ներդրում, շահագործման և |                        |                   |

|   |սպասարկման հարակից      |                        |                   |

|   |աշխատանքների            |                        |                   |

|   |կազմակերպում            |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|2. |Հողի հարկի հաշվարկման,  |հաշվարկներն ինքնուրույն |մինչև  համայնքի    |

|   |վճարումների ընդունման,  |ավտոմատացնող համայնքներ |ավագանու կողմից    |

|   |ինչպես նաև  տեղեկատվական|                        |հայտը ներկայացվելու|

|   |ավտոմատացված համակարգի  |կառույց ստեղծած         |մասին որոշման      |

|   |վարման համար համայնքի   |գյուղական համայնքներ    |ընդունումը         |

|   |(այդ թվում` կառույցների |                        |                   |

|   |համար) համապատասխան     |                        |                   |

|   |ստորաբաժանման ձևավորում |                        |                   |

|   |կամ համապատասխան        |                        |                   |

|   |մասնագետների ապահովում  |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|3. |Հաշվարկներն ինքնուրույն |ՀՀ կառավարությանն       |մինչև  հարկային    |

|   |ավտոմատացնող համայնքների|առընթեր հարկային պետական|մարմնի կողմից      |

|   |և  կառույց ստեղծած      |ծառայություն            |հայտերի            |

|   |գյուղական համայնքների   |                        |համաձայնեցումը     |

|   |կողմից սույն ծրագրի 1-ին|անհրաժեշտության դեպքում |                   |

|   |և  2-րդ կետերում նշված  |ներգրավելով երաշխավորված|                   |

|   |միջոցառումների          |մասնակից                |                   |

|   |իրականացման դիտարկումներ|կազմակերպությանը        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|4. |Սույն ծրագրի 3-րդ կետով |ՀՀ կառավարությանն       |մինչև  հարկային    |

|   |սահմանված դիտարկումների |առընթեր հարկային պետական|մարմնի կողմից      |

|   |ամփոփման արդյունքում    |ծառայություն            |տեղեկատվական       |

|   |համայնքների հայտերի     |                        |տվյալների          |

|   |համաձայնեցում           |                        |տրամադրումը        |

|___|________________________|________________________|___________________|

|5. |Համայնքների և           |ՀՀ կառավարությանն       |հայտերի            |

|   |կառույցների աշխատողների |առընթեր հարկային պետական|համաձայնեցումից    |

|   |համար հողի հարկի        |ծառայություն            |հետո` մինչև        |

|   |հաշվարկման և  վճարման   |                        |հարկային մարմնի    |

|   |հարցերը կարգավորող      |անհրաժեշտության դեպքում |կողմից տեղեկատվական|

|   |օրենսդրության և  հողի   |ներգրավելով երաշխավորված|տվյալների          |

|   |հարկի համակարգչային     |մասնակից                |տրամադրումը        |

|   |ծրագրի սեմինարների      |կազմակերպությանը        |                   |

|   |կազմակերպում            |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|6. |Ֆիզիկական անձանց և      |ՀՀ կառավարությանն       |սեմինարների        |

|   |կազմակերպությունների    |առընթեր հարկային պետական|կազմակերպումից հետո|

|   |հողի հարկի հաշվարկման   |ծառայություն            |մինչև  համայնքների`|

|   |համակարգչային ծրագրի և  |                        |հաշվառող մարմին    |

|   |հարկային մարմնում առկա  |անհրաժեշտության դեպքում |հանդիսանալը        |

|   |տեղեկատվական տվյալների  |ներգրավելով երաշխավորված|                   |

|   |տեղադրում համայնքների   |մասնակից                |                   |

|   |համակարգիչներում        |կազմակերպությանը        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|7. |Համապատասխան հարկային   |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |տեսչությունում վարվող   |ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |հողի հարկ վճարող        |                        |ամսվա ընթացքում    |

|   |կազմակերպությունների    |կառույց ստեղծած         |                   |

|   |անձնական հաշվի, քարտերի |գյուղական համայնքներ    |                   |

|   |կրկնօրինակների կամ      |                        |                   |

|   |քարտերից քաղվածքների    |համապատասխան հարկային   |                   |

|   |տրամադրում համայնքին`   |տեսչություն             |                   |

|   |համայնքի միջոցների      |                        |                   |

|   |հաշվին                  |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|8. |Համայնքի վարչական       |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |տարածքում պետական       |ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |գրանցում ստացած         |                        |ամսվա ընթացքում    |

|   |կազմակերպությունների    |կառույց ստեղծած         |                   |

|   |ցանկի ճշտում` համադրման |գյուղական համայնքներ    |                   |

|   |և  համեմատման միջոցով   |                        |                   |

|   |                        |ՀՀ արդարադատության      |                   |

|   |                        |նախարարության           |                   |

|   |                        |աշխատակազմի իրավաբանական|                   |

|   |                        |անձանց պետական ռեգիստրի |                   |

|   |                        |գործակալության          |                   |

|   |                        |համապատասխան տարածքային |                   |

|   |                        |մարմին                  |                   |

|___|________________________|________________________|___________________|

|9. |Համայնքի վարչական       |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |տարածքում հողի հարկով   |ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |հարկվող օբյեկտ համարվող |                        |ամսվա ընթացքում    |

|   |հողամասեր ունեցող       |կառույց ստեղծած         |                   |

|   |կազմակերպությունների և  |գյուղական համայնքներ    |                   |

|   |դրանց հողամասերի ցանկի  |                        |                   |

|   |(անկախ                  |ՀՀ կառավարությանն       |                   |

|   |կազմակերպությունների    |առընթեր անշարժ գույքի   |                   |

|   |գտնվելու պետական        |կադաստրի պետական կոմիտեի|                   |

|   |գրանցում ստանալու       |համապատասխան տարածքային |                   |

|   |վայրից) ճշտում համադրման|ստորաբաժանում           |                   |

|   |և  համեմատման միջոցով   |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|10.|Համայնքի վարչական       |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |տարածքում հարկվող օբյեկտ|ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու       |

|   |համարվող հողամաս ունեցող|                        |երկրորդ ամսվա      |

|   |կազմակերպությունների    |կառույց ստեղծած         |ընթացքում          |

|   |համար անձնական հաշվի    |գյուղական համայնքներ    |                   |

|   |քարտերի բացում          |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|11.|Հողի հարկ վճարող        |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |կազմակերպություններին   |ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |զանգվածային լրատվության |                        |երեք ամսվա         |

|   |միջոցներով, հիշեցման    |կառույց ստեղծած         |ընթացքում          |

|   |թերթիկներով կամ         |գյուղական համայնքներ    |                   |

|   |ծանուցումներով          |                        |                   |

|   |տեղեկացում հողի հարկի   |                        |                   |

|   |հաշվարկները համայնքներ  |                        |                   |

|   |ներկայացնելու մասին     |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|12.|Կազմակերպությունների    |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |կողմից ներկայացված հողի |ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |հարկի հաշվարկներում,    |                        |եռամսյակից սկսած`  |

|   |կատարված վճարումների,   |կառույց ստեղծած         |ՀՀ օրենսդրությամբ  |

|   |ինչպես նաև  ՀՀ          |գյուղական համայնքներ    |սահմանված կարգով   |

|   |օրենսդրությամբ սահմանված|                        |                   |

|   |այլ փաստաթղթերում առկա` |                        |                   |

|   |հարկ վճարողին և  հողի   |                        |                   |

|   |հարկին վերաբերող        |                        |                   |

|   |տվյալների գրանցում      |                        |                   |

|   |անձնական հաշվի          |                        |                   |

|   |քարտերում               |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|13.|Կազմակերպությունների    |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |հողի հարկի համակարգչային|ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |ծրագրով հողի հարկի      |                        |եռամսյակից սկսած`  |

|   |հաշվառում               |կառույց ստեղծած         |ՀՀ օրենսդրությամբ  |

|   |                        |գյուղական համայնքներ    |սահմանված կարգով   |

|___|________________________|________________________|___________________|

|14.|Հողի հարկ վճարող        |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |ֆիզիկական անձանց և      |ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |նրանց հողամասերի        |                        |3 ամսվա ընթացքում  |

|   |տվյալների ճշտում`       |կառույց ստեղծած         |                   |

|   |ստացված տեղեկությունների|գյուղական համայնքներ    |                   |

|   |համադրման և  համեմատման |                        |                   |

|   |միջոցով                 |ՀՀ կառավարությանն       |                   |

|   |                        |առընթեր անշարժ գույքի   |                   |

|   |                        |կադաստրի պետական կոմիտեի|                   |

|   |                        |համապատասխան տարածքային |                   |

|   |                        |ստորաբաժանում           |                   |

|___|________________________|________________________|___________________|

|15.|Հողի հարկ վճարող        |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |ֆիզիկական անձանց և      |ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |նրանց հողամասերին       |                        |3 ամսվա ընթացքում  |

|   |վերաբերող ճշտված        |կառույց ստեղծած         |                   |

|   |տվյալների հիման վրա հողի|գյուղական համայնքներ    |                   |

|   |հարկի տեղեկատվական      |                        |                   |

|   |բազայի ճշտման           |անհրաժեշտության դեպքում |                   |

|   |աշխատանքներ             |ներգրավելով մասնակից    |                   |

|   |                        |կազմակերպությանը        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|16.|Ֆիզիկական անձանց հողի   |հաշվարկներն ինքնուրույն |հարկային մարմնի    |

|   |հարկի հաշվարկների       |ավտոմատացնող համայնքներ |կողմից տեղեկատվական|

|   |իրականացում, հողի հարկի |                        |տվյալների          |

|   |հաշվարկներում, կատարված |կառույց ստեղծած         |տրամադրումից սկսած |

|   |վճարումների, ինչպես նաև |գյուղական համայնքներ    |ՀՀ օրենսդրությամբ  |

|   |ՀՀ օրենսդրությամբ       |                        |սահմանված կարգով   |

|   |սահմանված այլ           |կառույցներ              |                   |

|   |փաստաթղթերում առկա` հարկ|                        |                   |

|   |վճարողին և  հողի հարկին |                        |                   |

|   |վերաբերող տվյալների     |                        |                   |

|   |գրանցում անձնական հաշվի |                        |                   |

|   |քարտերում               |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|17.|Համակարգչային ծրագրով   |հաշվարկներն ինքնուրույն |հարկային մարմնի    |

|   |ֆիզիկական անձանց հողի   |ավտոմատացնող համայնքներ |կողմից տեղեկատվական|

|   |հարկի հաշվառում` հողի   |                        |տվյալների          |

|   |հարկի հաշվարկների       |կառույցներ              |տրամադրումից սկսած |

|   |իրականացում, կատարված   |                        |ՀՀ օրենսդրությամբ  |

|   |վճարումների, ինչպես նաև |                        |սահմանված կարգով   |

|   |ՀՀ օրենսդրությամբ       |                        |                   |

|   |սահմանված այլ           |                        |                   |

|   |փաստաթղթերում առկա հարկ |                        |                   |

|   |վճարողին և  հողի հարկին |                        |                   |

|   |վերաբերող տվյալների     |                        |                   |

|   |հիման վրա               |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|18.|Ֆիզիկական անձանց        |հաշվարկներն ինքնուրույն |«Հողի հարկի մասին» |

|   |հողամասերի հողի հարկի   |ավտոմատացնող համայնքներ |ՀՀ օրենքով         |

|   |վճարման ծանուցագրերի    |                        |սահմանված կարգով և |

|   |տրամադրում              |կառույց ստեղծած         |ժամկետներում       |

|   |                        |գյուղական համայնքներ    |                   |

|   |                        |                        |                   |

|   |                        |կառույցներ              |                   |

|___|________________________|________________________|___________________|

|19.|Ֆիզիկական անձանցից հողի |հաշվարկներն ինքնուրույն |ՀՀ կառավարության   |

|   |հարկի եկամուտների       |ավտոմատացնող համայնքներ |կողմից սահմանված   |

|   |հաշվառում ու վճարումների|                        |կարգով             |

|   |ընդունման կազմակերպում  |կառույց ստեղծած         |                   |

|   |                        |գյուղական համայնքներ    |                   |

|___|________________________|________________________|___________________|

|20.|Հողի հարկի հաշվարկման   |հաշվարկներն ինքնուրույն |ՀՀ կառավարության   |

|   |տեղեկատվական            |ավտոմատացնող համայնքներ |կողմից սահմանված   |

|   |ավտոմատացված համակարգի  |                        |կարգով             |

|   |շահագործում (այդ թվում` |կառույց ստեղծած         |                   |

|   |կառույցներում ըստ       |գյուղական համայնքներ    |                   |

|   |համայնքների առանձնացված)|                        |                   |

|   |և  տեղեկատվական         |                        |                   |

|   |ավտոմատացված համակարգի  |                        |                   |

|   |սպասարկման կազմակերպում |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|21.|Հողի հարկի հաշվարկման   |հաշվարկներն ինքնուրույն |ՀՀ կառավարության   |

|   |տեղեկատվական            |ավտոմատացնող համայնքներ |կողմից սահմանված   |

|   |ավտոմատացված համակարգի  |                        |կարգով             |

|   |տեղեկությունների        |կառույց ստեղծած         |                   |

|   |տրամադրում տեղեկատվական |գյուղական համայնքներ    |                   |

|   |տվյալների համապատասխան  |                        |                   |

|   |շտեմարաններին           |                        |                   |

._________________________________________________________________________.

«:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 19-ի

N 547-Ն որոշման

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության

2003 թվականի փետրվարի 13-ի

N 192-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` համայնքներ) կողմից հողի հարկ վճարողների հաշվառման, այդ թվում` հողի հարկի հաշվառման թղթային և ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման գործընթացը:

2. Համայնքների կողմից հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) և կազմակերպությունների հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից տրամադրված հողի հարկի հաշվարկման տեղեկատվական համակարգում ներառված` հարկ վճարողների անհատական հաշվառման համարների և սոցիալական ապահովության քարտերի համարների հիման վրա:

Համայնքների կողմից հողի հարկ վճարող կազմակերպությունների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից կազմակերպություններին տրամադրված հարկ վճարողների հաշվառման համարների հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները (այսուհետ` հաշվարկներ) ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց (այսուհետ` կառույց) ստեղծած գյուղական համայնքները հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին հանդիսանալու նպատակով ներկայացված հայտի հիման վրա հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին են հանդիսանում`

1) ֆիզիկական անձանց մասով` հողի հարկի ինքնուրույն հաշվարկն սկսելու օրվանից.

2) կազմակերպությունների մասով` հայտի համաձայնեցման եռամսյակին հաջորդող եռամսյակից:

4. Կառույց ստեղծած համայնքները ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների և կազմակերպությունների հողի հարկի հաշվառման ավտոմատացումը պարտադիր կարգով իրականացնում են նույն կառույցի միջոցով:

5. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների, հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և կառույցների կողմից հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հաշվառումը և ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:

Սույն կետում նշված համայնքները հողի հարկ վճարող կազմակերպությունների հաշվառումը պարտադիր կարգով կատարում են նաև հողի հարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

Սույն կետում նշված համայնքները կարող են հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառումն ու ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկները կատարել նաև հողի հարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

6. Կառույց ստեղծած գյուղական համայնքների կողմից հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հաշվառումն ու ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են նաև հողի հարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

Կառույց ստեղծած գյուղական համայնքների կողմից վարվող անձնական հաշվի քարտերի տեղեկությունները և քարտերում գրանցումները հիմնավորող սկզբնական փաստաթղթերը, յուրաքանչյուր տասնօրյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ, եռօրյա ժամկետում տրամադրվում են կառույցներին` հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգում ներառելու համար: Կառույցներում տեղեկատվության մուտքագրումից հետո 5-օրյա ժամկետում սկզբնական փաստաթղթերը վերադարձվում են համապատասխան գյուղական համայնքին:

7. Ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում հրամանով հաստատված կարգով պարտադիր գրանցվում են`

1) հարկային մարմնի տրամադրված տեղեկատվական ավտոմատացված համակարգի անձնական հաշվի քարտերում ներառված` ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտների մասին անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից ստացված ելակետային տվյալները, ինչպես նաև ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը.

2) ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող հողամասերի ու դրանց գնահատությունների մասին անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքներին ներկայացված տեղեկություններում արտացոլված տվյալները.

3) «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համայնքի կողմից ինքնուրույն հաշվարկված հողի հարկի գումարները,

4) հողի հարկի վճարումներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա` հողի հարկ վճարողին և հողի հարկին վերաբերող տվյալները,

5) հողի հարկի գումարներն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու) դեպքում` օրենքով սահմանված կարգով ու չափերով հաշվարկված տույժերի գումարները:

8. Կազմակերպությունների հողի հարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում հրամանով հաստատված կարգով պարտադիր գրանցվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի տրամադրած` հողի հարկ վճարող կազմակերպությունների, դրանց հողի հարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը.

2) կազմակերպության կողմից ներկայացված հողի հարկի հաշվարկներում, կատարված վճարումներին ու արտոնություններին վերաբերող փաստաթղթերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա հարկ վճարողին և հողի հարկին վերաբերող տվյալները.

3) կազմակերպության կողմից հողի հարկի գումարները սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու), կազմակերպությունների կողմից հաշվարկները սահմանված ժամկետներում չներկայացնելու հետևանքով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չմուծված կամ պակաս մուծված հարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները:

9. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների, հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և կառույցների կողմից հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի տեղեկությունները յուրաքանչյուր ամսվա համար, տվյալ ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում, մագնիսական կրիչներով տրամադրվում են`

1) Երևանի թաղային համայնքների կողմից Երևանի քաղաքապետարանի հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին.

2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված համայնքների և կառույցների կողմից համապատասխան մարզպետարանի հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին:

Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարաններում տեղեկատվության մշակումը պարտադիր կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:

10. Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզպետարանների կողմից հողի հարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի տեղեկությունները մագնիսական կրիչներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին` յուրաքանչյուր եռամսյակի համար` տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին 15 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Համայնքների, կառույցների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կողմից վարվող հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից երաշխավորված` գույքահարկի տեղեկատվական ավտոմատացված համակարգն սպասարկող կազմակերպությունների (այսուհետ` մասնակից կազմակերպությունների) կողմից: Մասնակից կազմակերպությունները հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացնում են համայնքների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների միջև կնքած գնման պայմանագրերի հիման վրա` պետության և համայնքների կարիքների համար համապատասխան բյուջեների, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության այլ ֆինանսական միջոցների հաշվին կատարվող գնումների գործընթացը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

Մասնակից կազմակերպությունները հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի հաշվետվական ձևերի, տեղեկանքների, ծանուցագրերի կազմումը, ինչպես նաև հողի հարկի հաշվարկման, վճարման և այլ հարցեր կարգավորող օրենսդրական փոփոխությունների արդյունքում համակարգչային ծրագրի փոփոխությունները պարտադիր կարգով կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքներին ու մեթոդական ցուցումներին համապատասխան:

12. Հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հողի հարկով հարկվող օբյեկտների մասին ներկայացված տեղեկությունները` համայնքները հաշվարկում են ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտի հետագա 3 տարվա հողի հարկի գումարները և իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա`

1) մինչև օրենքով սահմանված գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը, իսկ գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասերի, ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հողամասերի համար` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից հողամասի գնահատության վերաբերյալ տեղեկություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում են (այդ թվում` փոստով ուղարկում կամ առձեռն հանձնում) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հողի հարկի վճարման ծանուցագրեր.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնում են ֆիզիկական անձանց հողի հարկի գծով եկամուտների հաշվառումն ու վճարումների ընդունման կազմակերպումը:

13. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2007
N 547-Ն
Որոշում