100.0354.210307
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 03 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10007148
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
28 փետրվարի 2007 թվականի N 354-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 57-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու» N 420-Ն որոշմամբ հաստատված «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգի» 16-րդ կետի պահանջները,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի հունվարի 18-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրությունը և այդ ընտրության փոփոխությունը վավերացնող գրանցման և տեղափոխման ձևերը, դրանց լրացման ուղեցույցները հաստատելու մասին» N 57-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հրամանի 1-ին կետի ա/ ենթակետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.
2) Հրամանի 1-ին կետի բ/ ենթակետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
3. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Հավելված 1
Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2007թ. փետրվարի 28-ի
N 354-Ն հրամանով
1. հ/հ
I_I_I_I_I
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆՈՂ
ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎ I_I_I_I_I_I_I_I_I
ՊԱԳ-ի կոդը 2. ԳՐԱՆՑՈՂ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ___________________________
(անվանումը)
3. ՆԱԽԿԻՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ___________________________________
._________________________________________________________________________.
|4. ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ______________________ 5. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ |
| (օր) (ամիս) (տարի) ՀԱՄԱՐԸ ________________ |
| |
|6. ԱՆՁՆԱԳՐԻ ԿԱՄ ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՄԱՐԸ _______________________________ |
|_________________________________________________________________________|
|7. ԲՆԱԿԻՉ ______________________________________________________________ |
| (ազգանուն) (անուն) (հայրանուն) |
| |
|8. ԲՆԱԿՉԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ______________________ 9. ՍԵՌԸ I_I արական |
| (օր) (ամիս) (տարի) I_I իգական |
| |
|10. ԲՆԱԿՉԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ |
| ՎԱՅՐԸ _______________________________________________________________|
| (մարզ) (քաղաք/գյուղ) (փողոց) (շենք/տուն) (բնկ) |
| |
|11. ԲՆԱԿՉԻ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ |
| ՎԱՅՐԸ _______________________________________________________________|
| (մարզ) (քաղաք/գյուղ) (փողոց) (շենք/տուն) (բնկ) |
| |
|12. ԲՆԱԿՉԻ ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐԸ 13. ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ |
| (տուն) _____________ I_I Հայաստանի Հանրապետություն |
| (աշխ.) _____________ I_I Օտարերկրյա քաղաքացի |
| I_I Քաղաքացիություն չունեցող անձ |
| |
|14. ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԲՈՒԺ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ I_I<1 կմ="">1>
| I_I 1-2 կմ I_I 2-3 կմ I_I 3-4 կմ I_I > 4 կմ |
|_________________________________________________________________________|
|15. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ |16. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |17. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ/|
| (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻՆ ՊԱՏԿԱՆԵԼԸ | | ՀԱՏՈՒԿ |
| | | ԿԱՐԳԱՎԻՃԱԿ |
|______________________________________|__________________|_______________|
|I_I I խմբի հաշմանդամներ |I_I Տարրական |I_I Աշխատող |
|I_I II խմբի հաշմանդամներ |I_I Թերի միջնակարգ|I_I Չաշխատող |
|I_I III խմբի հաշմանդամներ |I_I Միջնակարգ |I_I Կենսա- |
|I_I Հայրենական պատերազմի մասնակիցներ |I_I Միջնակարգ | թոշակառու |
| և նրանց հավասարեցված անձինք | մասնագիտական |I_I Հաշմանդամ |
|I_I Միածնող երեխաներ (մինչև 18 |I_I Թերի |I_I Այլ |
| տարեկան) | բարձրագույն | |
|I_I Առանց ծնողական խնամքի մնացած |I_I Բարձրագույն | |
| երեխաներ (մինչև 18 տարեկան և |I_I Այլ | |
| առանց ծնողական խնամքի մնացած |__________________|_______________|
| երեխաների թվին պատկանող անձինք |18. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ |19. ՌԻՍԿԻ |
| /18-23 տարեկան/) | ԱՌԱՆՁՆԱՀԱՏ- | ԳՈՐԾՈՆ |
|I_I Հաշմանդամ երեխաներ (մինչև 18 | ԿՈՒԹՅՈՒՆ | |
| տարեկան) |__________________|_______________|
|I_I Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և |I_I Քիմիական |I_I Ժառանգական |
| ավելի անչափահաս երեխաներ ունեցող) | ազդեցություն |I_I Հաշմանդամ |
| ընտանիքների երեխաներ |I_I Կենսաբանական | մանկուց |
|I_I ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես | ազդեցություն |I_I Հիպոդինամիա|
| նաև ծառայողական |I_I Ֆիզիկական |I_I Գիրություն |
| պարտականությունները կատարելիս | ազդակներ |I_I Ծխախոտա- |
| զոհված (մահացած) զինծառայողների |I_I Մտավոր | մոլություն |
| ընտանիքների անդամներ | աշխատանք |I_I Ալերգիա |
|I_I Չեռնոբիլի վթարի վերացման |I_I Սննդին առնչվող|I_I Ալկոհոլա- |
| աշխատանքների մասնակիցներ | աշխատանք | մոլություն |
|I_I Բռնադատվածներ |I_I Երեխաների հետ |I_I Թմրամո- |
|I_I ԲՍՓ իրավասու պետական մարմնի | աշխատանք | լություն |
| ուղեգրով լրացուցիչ բժշկական |I_I Առանց առանձ- |I_I Այլ |
| հետազոտության ենթարկվողներ | նահատկության | |
|I_I Հաշմանդամներից բաղկացած |I_I Այլ | |
| ընտանիքների երեխաներ (մինչև 18 | | |
| տարեկան) | | |
|I_I Մինչև 7 տարեկան երեխաներ | | |
|I_I Նախազորակոչային և զորակոչային | | |
| տարիքի անձինք (հիվանդանոցային և | | |
| ամբուլատոր-պոլիկլինիկական | | |
| բուժօգնություն, իսկ զորակոչային | | |
| տարիքի անձանց նաև հիվանդանոցային | | |
| փորձաքննություն) | | |
|I_I Զինծառայողներ և նրանց ընտանիքի | | |
| անդամներ | | |
|I_I Ձերբակալվածներ և ազատազրկման | | |
| դատապարտվածներ | | |
|I_I Աղքատության (ընտանեկան) նպաստի | | |
| համակարգում ընդգրկված 36,0 և | | |
| ավելի բալ ունեցող | | |
|I_I Մանկատներում և ծերանոցներում | | |
| խնամվողներ | | |
|I_I Դիսպանսեր հսկողության տակ գտնվող | | |
| երեխաներ (մինչև 18 տարեկան) | | |
|I_I 65 և բարձր տարիքի անձինք (միայն | | |
| ամբուլատոր-պոլիկլինիկական | | |
| բուժօգնության գծով) | | |
|______________________________________|__________________|_______________|
|20. ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ |22. ԲԺՇԿԻ |24. ԲՆԱԿՉԻ |
| ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺԻՇԿ |ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |ԳՐԱՆՑՈՒՄԸ |
| |--------------- |ԿԱՏԱՐՎԵԼ Է |
|_____________________________________ | |I_I բուժհաստա- |
| ազգանուն անուն կոդ | | տությունում|
|______________________________________|__________________|I_I բնակչի տանը|
|21. ՍՊԱՍԱՐԿՈՂ ԲՈՒԺՔՈՒՅՐ |23. ԲՈՒԺՔՐՈՋ |I_I այլ վայրում|
|_____________________________________ |ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ | |
| ազգանուն անուն կոդ |--------------- | |
|_________________________________________________________________________|
| Ստորագրելով ստորև` տալիս եմ համաձայնություն, մշակել իմ ներկայացրած |
|անհատական տվյալները` օրենքով սահմանված անհատական տվյալների պաշտպանության |
|նորմերին համապատասխան |
| |
|25. ԲՆԱԿՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ --------------------- |
._________________________________________________________________________.
Հավելված 2
Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2007թ. փետրվարի 28-ի
N 354-Ն հրամանով
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1) «Առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկի ընտրության գրանցման ձևը» (այսուհետ «Գրանցման ձև») լրացնելու ուղեցույցը (այսուհետ` «ՈՒղեցույց») սահմանում է «Գրանցման ձև»-ը լրացնելու ընթացակարգը:
2) «Գրանցման ձև»-ը լրացվում է ստորև նշված տարիքային խմբերի համար, համապատասխան ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի կամ բուժքրոջ (ներառյալ բուժակ-մանկաբարձական կետի բուժքույրերը) կողմից.
ա) մանկաբույժը կամ բուժքույրը` մինչև 18 տարեկան բնակչի համար,
բ) թերապևտը կամ բուժքույրը` 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչի համար,
գ) ընտանեկան բժիշկը կամ բուժքույրը` բոլոր բնակիչների համար, առանց տարիքային սահմանափակման:
3) Բնակչի գրանցումն իրականացվում է.
ա) ԱԱՊ բուժհաստատությունում,
բ) բնակչի տանը` տնային հսկողական կամ բուժական այցեր կատարելու ժամանակ:
Բուժհաստատության տնօրինությունը չի կարող պարտավորեցնել ԱԱՊ բժիշկներին կամ բուժքույրերին այցելել բնակիչների տներ` գրանցման նպատակով:
4) Գրանցման համար տրամադրվում են հետևյալ փաստաթղթերի պատճենները` դրանք հավաստելով համապատասխան փաստաթղթերի բնօրինակների ներկայացմամբ.
ա) Անձնագիր` 16 տարեկան և բարձր տարիքի բնակչի համար,
բ) Ծննդյան վկայական` մինչև 16 տարեկան բնակչի համար,
գ) Սոցիալապես անապահով կամ առանձին/հատուկ խմբին պատկանելը հավաստող փաստաթուղթ:
5) «Գրանցման ձևը» լրացնելուց առաջ բնակչին տեղեկացվում է, որ գրանցման գործընթացում պահպանվում են իր տրամադրած անհատական տվյալների պաշտպանության վերաբերյալ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները: Բնակչի պահանջի դեպքում «Գրանցման ձևը» լրացնող ԱԱՊ բժիշկը կամ բուժքույրը պարտավոր են առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել բնակչին ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու նպատակով հավաքվող անհատական տվյալների մշակման նպատակի և գործընթացի վերաբերյալ:
6) «Գրանցման ձևը» լրացվում է ըստ ստորև բերված հաջորդականության:
1. Հ/Հ (ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ).
Լրացնել ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի անվանական թղթապանակում գրանցման ամսաթվերի հերթականությամբ լրացված «Գրանցման ձև»-ի քառանիշ հերթական համարը:
2. ԳՐԱՆՑՈՂ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
Վանդակներում լրացնել բուժհաստատության ութանիշ կոդը, որը տրված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության կողմից:
3. ՆԱԽԿԻՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Եթե բնակիչը մինչև գրանցվելը սպասարկվել է այլ բուժհաստատության կողմից, ապա նշվում է բնակչին սպասարկող նախկին բուժհաստատության լրիվ անվանումը:
4. ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
Նշել այն ամսաթիվը, երբ ներկայացված պահանջվող փաստաթղթերի հիման վրա անհրաժեշտ տվյալները լրացված են և բնակիչը, ԱԱՊ բժիշկը և բուժքույրը իրենց ստորագրություններով հաստատում են տվյալների հավաստիությունն ու վավերացնում գրանցման փաստը:
5. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ
Լրացնել բնակչի ամբուլատոր քարտի այն հերթական համարը, որը գրանցման պահին նշված է քարտի վրա: Բնակչի բժշկական քարտի բացակայության դեպքում կատարել «բացակայում է» նշումը:
6. ԱՆՁՆԱԳՐԻ/ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՄԱՐԸ
Ըստ ներկայացված փաստաթղթի 16 տարեկան և ավելի տարիքի բնակիչների համար գրանցել անձնագրի համարը, իսկ մինչև 16 տարեկանների համար` ծննդյան վկայականի համարը:
7. ԲՆԱԿԻՉ
Լրացնել բնակչի ազգանունը, անունը, հայրանունը այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում:
8. ԲՆԱԿՉԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
Լրացնել բնակչի ծննդյան ամսաթիվը այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում:
9. ՍԵՌԸ` նշում կատարել համապատասխան վանդակում:
10. ԲՆԱԿՉԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ` լրացնել բնակչի անձնագրում նշված պաշտոնական հաշվառման վայրը:
11. ԲՆԱԿՉԻ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ
Լրացնել ըստ բնակչի կողմից իր մշտական բնակության վայրի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների: Եթե հաշվառման վայրը և մշտական բնակության վայրը համընկնում են, հաշվառման վայրը լրացնել ամբողջությամբ, իսկ մշտական բնակության վայրի դիմաց պարտադիր նշել «նույնը» բառը:
12. ԲՆԱԿՉԻ ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐԸ
Լրացնել բնակչի տան և/կամ աշխատավայրի հեռախոսի համարը, ըստ բնակչի նախընտրության:
13. ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ` նշել համապատասխան վանդակում` հիմք ընդունելով պաշտոնական փաստաթղթերով ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունենալու փաստը հավաստող տեղեկությունները:
14. ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ բնակչի գնահատման` նշվում է նրա բնակության վայրի հեռավորությունը գրանցող ԱԱՊ բուժհաստատությունից:
15. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻՆ ՊԱՏԿԱՆԵԼԸ
Եթե բնակիչը պատկանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ հաստատված ցանկում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերից որևէ մեկին կամ մի քանիսին, ապա նշում է կատարվում տվյալ խմբ(եր)ի անվան դիմաց համապատասխան վանդակ(ներ)ում, և վերը` վերնագրի տողում նշված գծիկների վրա պարտադիր գրանցվում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբին պատկանելը հաստատող համապատասխան փաստաթղթի համարը:
16. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Նշում կատարել համապատասխան վանդակում բնակչի կրթությունը գրանցելու համար: Հավաստող փաստաթղթի ներկայացում չի պահանջվում: Նշվում է եղածներից ամենաբարձր կրթական մակարդակը` բնակչի կամ նրա ներկայացուցչի բանավոր տեղեկատվության համաձայն:
17. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ/ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ`
Նշել համապատասխան վանդակում(ներում):
18. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
Կատարել նշում համապատասխան վանդակում, եթե բնակիչն աշխատում է առողջության համար վտանգ ներկայացնող պայմաններում, կամ ինքը կարող է վտանգ ներկայացնել շրջապատի համար:
Եթե բնակիչը չի նշում իր աշխատանքային գործունեության հետ կապված որևէ վտանգ ներկայացնող առանձնահատկություն, անհրաժեշտ է կատարել նշում` «Առանց առանձնահատկության» վանդակում:
19. ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆ
Կատարել նշում համապատասխան վանդակում, եթե բնակիչը կարձանագրի նշված պրոբլեմներից որևէ մեկը կամ մի քանիսը:
20. ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԱԱՊ ԲԺԻՇԿ
Նշել այն ԱԱՊ բժշկի ազգանունը, անունը և կոդը, ում բնակիչն ընտրել է իր որոշմամբ: Կոդը հարցնել ԱԱՊ բուժհաստատության ղեկավարից:
21. ՍՊԱՍԱՐԿՈՂ ԲՈՒԺՔՈՒՅՐ
Նշել այն բուժքրոջ ազգանունը, անունը և կոդը, ով սպասարկում է գրանցող ԱԱՊ բժշկի բնակչին:
22. ԲԺՇԿԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ձևում պահանջվող բոլոր տվյալները լրացնելուց հետո այն ստորագրվում է գրանցող ԱԱՊ բժշկի կողմից:
23. ԲՈՒԺՔՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եթե «Գրանցման ձև»-ը լրացնում է ԱԱՊ բուժքույրը, ապա պահանջվող բոլոր տվյալները լրացնելուց հետո այն նախ ստորագրում է սպասարկող բուժքույրը, ապա` բժիշկը:
24. ԲՆԱԿՉԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է
Ելնելով այն բանից, թե որտեղ է կատարվել բնակչի գրանցումը` բուժհաստատությունում, տանը, թե այլ վայրում, համապատասխան վանդակում կատարել նշում:
25. ԲՆԱԿՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ձևում պահանջվող բոլոր տվյալները լրացնելուց հետո բժշկի և բուժքրոջ ստորագրումից հետո, ձևը ստորագրվում է բնակչի կողմից, դրանով նա համաձայնություն է տալիս մշակել իր ներկայացրած անհատական տվյալները և վավերացնում է իր ընտրությունը հաստատող փաստաթուղթը: Երեխայի (մինչև 18 տարեկան) համար կարող են ստորագրել նրա օրինական ներկայացուցիչները:
Օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված բնակչի համար ստորագրում են օրինական ներկայացուցիչները: