Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻ ...

 

 

124.0003.200307

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»         03           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12407144

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

13 մարտի 2007 թվականի N 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 02/787 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի հունիսի 7-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան հարկ վճարող անձանց կողմից հարկային մարմիններին տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 02/787 հրամանում կատարել հետևյալ լրացումը.

i

հրամանի 1-ին կետով հաստատված կարգը լրացնել նոր 3.3-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«3.3. Տեղեկանքի առաջին աղյուսակում լրացման ենթակա` հարկ վճարողի կողմից դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների մասին տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, դրանք ներառվում և ներկայացվում են հարկային մարմին հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող տեղեկանքում:

Տեղեկանքի երկրորդ աղյուսակում լրացման ենթակա` մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, դրանք ներառվում և ներկայացվում են հարկային մարմին հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող տեղեկանքում: Ընդ որում, մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, այդ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար ներկայացվող տեղեկությունների տեղեկանքում դրանք ներառվել են, եթե այդ տեղեկությունները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներին:

Մինչև սույն կետի ուժի մեջ մտնելը, մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում, այդ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կարող էին հաշվանցվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանում, որում այդ տեղեկությունները փաստացի ներկայացվել են:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
13.03.2007
N 3-Ն
Հրաման