040.0276.210307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2007 թվականի N 276-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1194 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետության սեփականությունը հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների հաշվարկման և վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
1) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը «տարեկան տնտեսական գործունեության արդյունքներով ստացված» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշմամբ սահմանված ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը գերազանցող և շահութաբաժնի հաշվարկումից հետո ընկերության տրամադրության տակ մնացող զուտ շահույթի հաշվին իրականացվող ծախսերի չափով ճշգրտված» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի`
i
ա. 4-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան շահութաբաժինների վճարման չափի մասին տեղեկանքի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-րդ սյունակով`
«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1110-Ն հրամանով հաստատված` 50 տոկոսից ավելի պետության սեփականությունը հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի 060 տողի զուտ շահույթի (վնասի) մեծությունը` հաշվի առած ավելացումները (հազ. դրամ)»,
i
բ. 4-րդ կետը «դրան կցելով» բառերից հետո լրացնել «հարկային ծառայության մարմիններ ներկայացված» բառերով, իսկ «ֆինանսական հաշվետվությունների NN 1-5 ձևերը» բառերը փոխարինել «ֆինանսական հաշվետվությունների NN 1-2 ձևերը» բառերով,
i
գ. 8-րդ կետը «ընդունում է տեղեկանքով» բառերից հետո լրացնել «առաջարկված և հարկային ծառայության մարմիններ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում արտացոլված զուտ շահույթից» բառերով,
դ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ընկերության տարեկան ընդհանուր ժողովն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշմամբ սահմանված ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը գերազանցող և շահութաբաժնի հաշվարկումից հետո ընկերության տրամադրության տակ մնացող զուտ շահույթի հաշվին իրականացվող ծախսերի չափով ճշգրտված զուտ շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի չափի հաստատման վերաբերյալ որոշում, եթե`
այդ ընկերությունում գերազանցվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շահութաբաժնի մեծության որոշման նպատակով իրականացվող ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը և (կամ)`
կատարվել են այնպիսի ծախսեր, որոնք պետք է իրականացվեին շահութաբաժնի հաշվարկումից հետո իր տրամադրության տակ մնացող զուտ շահույթի հաշվին և (կամ)`
լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրվել են ընկերության ֆինանսական հաշվետվություններում ցույց չտրված կամ պակաս ցույց տրված հասույթի գումարներ»,
i
ե. 9-րդ կետը «եռամսյա ժամկետում» բառերից հետո լրացնել «բայց ոչ ուշ, քան մինչև հոկտեմբերի 1-ը», իսկ «(ամսական` հավասար չափերով)» բառերից հետո` «, եթե ընդհանուր ժողովն ընդունում է այդպիսի որոշում» բառերով,
i
զ. 10-րդ կետն «արձանագրությունից քաղվածքները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման կիրառման հիմքերի առաջացման դեպքում` այդ ընկերությունների շահութաբաժնի հաշվարկի ձևերը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ