040.0023.160198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունվարի 1998 թ. թիվ 23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 164 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերը հաստատելու մասին» թիվ 164 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Սահմանել, որ հողի սեփականության իրավունքի պետական ակտերը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից հողի սեփականատերերին են հանձնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված փաստաթղթերի հիման վրա:
Հողի սեփականության իրավունքի պետական ակտը (ձևը կցվում է) կազմվում է 2 օրինակից: Մեկ օրինակը` համապատասխան համայնքի ղեկավարի նշագրումով, պահվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնում, իսկ մյուս օրինակը տրվում է հողի սեփականատիրոջը».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին և 3-րդ կետերը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: