600.0236.011106
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 11 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60006366
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 հոկտեմբերի 2006 թվականի N 236-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի զ) ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը հաստատելու մասին» N 149-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
ա) 11-րդ կետում «համապատասխանաբար էլեկտրաէներգիայի (կՎտժ), աշխատանքի մեջ և սառը պահուստում գտնվող հզորությունների (կՎտ)` Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնային դրույքներն են.» բառերը փոխարինել «համապատասխանաբար էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի (կՎտժ), աշխատանքի մեջ և սառը պահուստում գտնվող հզորությունների (կՎտ)` Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնային դրույքներն են.» բառերով:
բ) 14-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
i
«14. Արտադրողի կողմից Արտահանողին էլեկտրաէներգիայի առաքումն իրականացվում է տվյալ Արտադրողի համար Հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքով:»:
i
գ) 16-րդ կետի վերջին (3-րդ) պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Եթե WԲ-ն բացասական մեծություն է, ապա էլեկտրաէներգիայի այդ քանակությունն Արտադրողը գնում է Բաշխողից` էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրով սահմանված կարգով: Հետագա հաշվարկային ժամանակահատվածում, երբ WԲ-ն ունենում է դրական նշան, վերոնշյալ էլեկտրաէներգիայի քանակության չափով Բաշխողը պարտավոր է գնել Արտադրողից` տվյալ Արտադրողի համար Հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: