102.0190.091006
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 10 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10206321
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 190-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի փետրվարի 17-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 15-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
i
- հրամանի առաջին կետով հաստատված դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը շարադրել նոր խմբագրությամբ`
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
.________________________________________________________________.
|Պաշտոնների |Հարկադիր կատարման |Գլխավոր և առաջատար խմբերին|
|դասակարգումը|ծառայության պաշտոնը |հավասարեցված պաշտոններ |
|ըստ խմբերի | | |
|____________|_______________________|___________________________|
|Գլխավոր խմբի|Դատական ակտերի հարկադիր|Դատական ակտերի հարկադիր |
|պաշտոններ |կատարումն ապահովող |կատարումն ապահովող |
| |ծառայության կենտրոնական|ծառայության կենտրոնական |
| |մարմնի ֆինանսատնտեսական|մարմնի բաժնի պետ |
| |բաժնի գլխավոր հաշվապահ | |
| |_______________________|___________________________|
| |Դատական ակտերի հարկադիր|Դատական ակտերի հարկադիր |
| |կատարումն ապահովող |կատարումն ապահովող |
| |ծառայության գլխավոր |ծառայության կենտրոնական |
| |հարկադիր կատարողի |մարմնի բաժնի պետ |
| |օգնական | |
|____________|_______________________|___________________________|
|Առաջատար |Դատական ակտերի հարկադիր|Դատական ակտերի հարկադիր |
|խմբի |կատարումն ապահովող |կատարումն ապահովող |
|պաշտոններ |ծառայության Երևանի |ծառայության բաժանմունքի |
| |քաղաքային բաժնի |պետ |
| |գրասենյակի պետ | |
| |_______________________|___________________________|
| |Դատական ակտերի հարկադիր|Դատական ակտերի հարկադիր |
| |կատարումն ապահովող |կատարումն ապահովող |
| |ծառայության Երևանի |ծառայության ավագ |
| |քաղաքային բաժնի ավագ |հարկադիր կատարող |
| |հաշվապահ | |
| |_______________________|___________________________|
| |Դատական ակտերի հարկադիր|Դատական ակտերի հարկադիր |
| |կատարումն ապահովող |կատարումն ապահովող |
| |ծառայության կենտրոնական|ծառայության կենտրոնական |
| |մարմնի ֆինանսատնտեսական|մարմնի առաջատար |
| |բաժնի հաշվապահ |խորհրդատու |
| |_______________________|___________________________|
| |Դատական ակտերի հարկադիր|Դատական ակտերի հարկադիր |
| |կատարումն ապահովող |կատարումն ապահովող |
| |ծառայության մարզային |ծառայության հարկադիր |
| |բաժնի հաշվապահ |կատարող |
.________________________________________________________________.
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: