040.1479.031106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1479-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 352-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգում`
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-րդ կետով.
i
«12.1. Փոխհատուցում ստանալու համար սույն կարգի 1-ին կետով սահմանված անձանց տվյալները ներառվում են փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազայում` 2006 թվականի մայիսի 12-ից հետո, եթե տվյալ անձը`
ա) ներկայացրել է պահանջվող փաստաթղթերը, դիմումը հաշվառված է դիմումների գրանցամատյանում, ունի փոխհատուցման իրավունք, սակայն նրա տվյալները չեն ներառվել գործակալությունում ձևավորված` փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազայում.
բ) ներկայացրել է պահանջվող փաստաթղթերը, սակայն նրա հաշվառումը մերժվել է` մերժման ոչ բավարար հիմքով, և առկա է իրավասու պետական մարմնի վարչական ակտը` հիմնավորված դատարանի վճռով, կամ «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից համապատասխան փաստը հաստատող կամ այլ իրավասու պետական մարմնի կողմից տրված համապատասխան տեղեկանքով:».
i
բ) 17-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից» բառերը, իսկ «տեղեկատվությունների» բառը փոխարինել «տեղեկատվության» բառով.
գ) 18-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«բ) տվյալ հաշվեհամարի ավանդի «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում հաշվի քարտի բացակայության դեպքում տվյալ հաշվի համարը ներառվում է վիճահարույց ավանդներով ավանդատուների ցուցակում.
գ) տվյալ հաշվեհամարի ավանդի «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում հաշվի քարտում անհատական տվյալները` ազգանունը, անունը, հայրանունը, չհամընկնելու դեպքում տվյալ հաշվի համարը ներառվում է վիճահարույց ավանդներով ավանդատուների ցուցակում.».
i
դ) 21-րդ կետը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև» բառերով.
i
ե) 32-րդ կետից հանել «և դրան սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքին» բառերը.
i
զ) 36-րդ կետից հանել «տեղական գանձապետական բաժանմունքի համար որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ է հանդիսանում տարեկան վճարման ժամանակացույցը» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ