Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈ ...

 

 

040.0593.181297

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«18» դեկտեմբերի 1997թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 593

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահական պետական նպատակային ծրագրերով նախատեսված` պետական պատվերի միջոցով իրականացվող բժշկական օգնության և սպասարկման, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել գործակալության ապարատի աշխատողների թիվը, իսկ 20-օրյա ժամկետում` գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պահպանման ծախսերի վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 18-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.1997
N 593
Որոշում