040.0588.171297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 588
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ, ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1997 թվականի հուլիսի 1-ից մինչև 1998 թվականի հունվարի 1-ը`
ա) հեռուստատեսային հաղորդումների և ռադիոհաղորդումների պետպատվերի մասով, ինչպես նաև լարային ռադիոհաղորդումների ծառայությունների իրացումից հասույթը որոշել դրանց դիմաց ստացված վճարումների պահով.
i
բ) կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 147 որոշմամբ հաստատված կանոնադրության 72-րդ կետի գործողությունը` սույն որոշման «ա» կետում նշված ծառայությունների իրացումից հասույթի ճանաչման պահի որոշման մասով: