102.0170.120906
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 09 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10206284
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 օգոստոսի 2006 թ. թիվ 170-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մայիսի 19-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին» թիվ 85-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
i
- հրամանի երկրորդ կետով հաստատված թիվ 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԿԱԶՄ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ - Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր
կատարող
Հանձնաժողովի անդամներ - Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր
կատարողի տեղակալ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող
ծառայության տեղեկատվության և օրենսդրության
կատարելագործման բաժնի պետ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող
ծառայության վերահսկողության և կազմակերպական
բաժնի պետ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող
ծառայության կադրերի բաժնի պետ
Հանձնաժողովի քարտուղար - Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող
ծառայության կադրերի բաժնի առաջատար
խորհրդատու:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: