040.1247.120906
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 2006 թվականի N 1247-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1652-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանելու մասին» N 1652-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
i
ա) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) ջրահեռացման ցանց վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1228-Ն որոշմամբ սահմանված ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնների «II. Ջրահեռացման համակարգերն օգտագործող (շահագործող) կազմակերպությունների խնդիրները» բաժնի 3-րդ կետի համաձայն սահմանված սահմանային թույլատրելի արտահոսքերի ծավալները:».
i
բ) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների պաշարների մարման ծավալները» բառերը փոխարինել «պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների շրջանակներում համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններում փաստացի մարված ծավալները» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ