(ուժը կորցրել է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)
040.2399.210206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2399-Ն
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(6-րդ մաս)
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
(6-րդ մաս)
i
27. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՑԱՂՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
221) Հասարակական նշանակության և կենցաղսպասարկման կազմակերպությունների գազի սարքերի մոտ երևացող տեղերում պետք է փակցված լինեն գազի պատշաճ և անվտանգ օգտագործման հրահանգներ, սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան: Նշված օբյեկտներում գազի տնտեսության համար պատասխանատու անձինք պարտավոր են ժամանակին իրականացնել գազի սարքավորման շահագործման հետ կապված աշխատակիցների ուսուցում/հրահանգում գազի սարքավորումից անվտանգ օգտվելու վերաբերյալ:
222) Գազի մատուցումը նոր բնակելի շենքեր, որպես կանոն, պետք է անցկացվի մինչև շենքերի բնակեցումը գազամատակարարող կազմակերպության կողմից հաստատված հրահանգին համապատասխան:
223) Եթե գազը մատուցվում է շենքերին բնակեցումից հետո, ապա գազամատակարարող կազմակերպությունը պետք է տեղեկացնի շենքերի սեփականատերերին/սպասարկողներին և այդ շենքերի բնակիչներին գազի մատուցման մասին: Բնակելի շենք գազը մատուցելու ժամանակ, շենքի բոլոր բնակիչներին գազի սարքավորման անվտանգ օգտագործման հրահանգներ տալուց հետո, բնակարանների սեփականատերերին/բնակիչներին պետք է տրվեն գազի օգտագործման կանոնների հրահանգների տպագիր բրոշյուրներ:
Այրման արգասիքները ծխանցքեր արտամղող գազի սարքավորումների մոտ պետք է փակցված լինեն անվտանգ օգտագործման մասին զգուշացնող գրանցումներով ցուցանակներ:
224) Արգելվում է բնակարանից բացակայելիս միացված թողնել աշխատող սարքերը ու ագրեգատները, բացառությամբ մշտական աշխատող և համապատասխան գազի հոսքի անջատման ավտոմատիկա ունեցող սարքավորումներից:
225) Շինություններում բալոնների տեղադրումով հեղուկ գազերի գազաբալոնային կայանքի կափույրը պետք է փակվի գազի սարքերի օգտագործման ավարտից հետո:
226) Սպառողներին գազի մատակարարման դադարեցման դեպքում գազի վառարանների, սալիկների և այլ սարքերի հրածորանների ծորակները պետք է անմիջապես փակվեն:
227) Գազի ջրատաքացուցիչների, վառարանների այրման արգասիքները ծխանցքեր արտամղող այլ սարքերի յուրաքանչյուր օգտագործումից առաջ պետք է ստուգվի ծխանցքի քաշանքը: Քաշանքի զննումը կատարվում է սարքը միացնելուց առաջ և հետո` տվյալ սարքի օգտագործման հրահանգներին համապատասխան: Քաշանքի բացակայության դեպքում սարքից օգտվելն արգելվում է:
228) Գազի ջրատաքացուցիչներից օգտվելու ժամանակ արգելվում է փակել դռան ստորին մասի վանդակը կամ անցքը, որը ծառայում է գազի այրման համար անհրաժեշտ օդի ներհոսքի համար:
229) Շինությունները, որտեղ տեղադրված են գազի սարքավորումները, պետք է անընդհատ օդափոխվեն: Կտրականապես արգելվում է փակել օդափոխման ուղեգծերի վանդակները:
Գազի սարքավորման օգտագործման ժամանակ լուսամուտների օդանցքները կամ վերնափեղկերը պետք է բաց լինեն:
230) Շինության մեջ գազի հոտի հայտնվելու դեպքում պետք է անմիջապես դադարեցնել գազի սարքավորումից օգտվելը, բացել լուսամուտները` շինության օդափոխման համար, կանչել վթարային կազմակերպությունը, կրակ չվառել, չծխել, չմիացնել և չանջատել էլեկտրալուսավորիչներ և էլեկտրական սարքավորումներ, չօգտագործել էլեկտրական զանգեր, ստուգել, թե փակ են արդյոք գազի սարքավորումների բոլոր ծորակները:
231) Արգելվում է կրակ օգտագործել գազատարներից և սարքերից գազի արտահոսքը հայտնաբերելու համար: Գազատարների միացման ամրության ստուգումը, ինչպես նաև շինություններում գազատարներից և սարքերից գազի արտահոսքի տեղերի հայտնաբերումը պետք է կատարվի օճառային էմուլսիայի կամ հատուկ սարքերի օգնությամբ:
232) Գազի սարքերի տեղաշարժումը կարող է կատարվել միայն գազամատակարարող կազմակերպության կողմից:
233) Արգելվում է գազի սարքավորման և գազի բալոնների օգտագործումը նախադպրոցական տարիքի երեխաների կողմից և այդ սարքերից և կայանքից օգտվելու կանոնները չիմացող անձանց:
234) Արգելվում է գազատարների ծանրաբեռնումը:
235) Արգելվում է շինություններում պահել դատարկ և հեղուկ գազով լիցքավորված բալոններ: Դրանք պետք է պահվեն պահեստներում:
236) Բացել վառարանների հրածորանների, ռեստորանային վառարանների և այլ նման սարքերի ծորանները թույլատրվում է միայն այրվող բռնկչի առկայության դեպքում, իսկ բռնկչի բացակայության դեպքում` հրածորանին վառվող ջահը մոտեցնելուց հետո:
Հրածորանի մարման դեպքում ծորակը պետք է փակվի, իսկ հնոցը, կրկին վառելու դեպքում, պետք է օդափոխվի: Կրկին վառելը թույլատրվում է առնվազն 5 րոպե դադարից հետո:
237) Արգելվում է գազի սարքերից և ագրեգատներից օգտվել նրանց անսարքության, ինչպես նաև գազատարների, փականների և ավտոմատիկայի սարքերի անսարքության դեպքում:
238) Եթե գազի սարքավորման տեխսպասարկման ժամանակ հայտնաբերվում են անսարքություններ, որոնք չեն կարող անմիջապես հեռացվել, ապա անսարք գազատարը և գազի սարքը պետք է անջատվեն գործող գազացանցից` մինչև անսարքության վերացումը:
239) Ջեռուցման վառարանների գազատարների հերմետիկությունը յուրաքանչյուր ջեռուցման սեզոնից առաջ պետք է ստուգվի հատուկ սարքով կամ պարուրակային միացումների օճառացումով: Այդ ընթացքում պետք է ստուգվեն ավտոմատիկայի աշխատանքը և անջատող սարքերի ամրությունը:
240) Վառարանների և այլ գազի ագրեգատների վերանորոգման անհրաժեշտության դեպքում նրանց գազատարները պետք է անջատվեն խցանի տեղադրումով: Գազաբաշխիչ կայանքը պետք է անջատվի նաև շինությունների հիմնանորոգման ժամանակ:
Գազատարները պետք է անջատվեն գազամատակարարող կազմակերպության կողմից և ձևակերպվեն ակտով: Վերանորոգումից հետո սարքերի միացումը գազատարներին կատարվում է նշված կազմակերպությունների կողմից:
241) Հասարակական նշանակության և կենցաղսպասարկման կազմակերպությունների գազի սարքավորման տեխսպասարկումը պետք է անցկացվի հավատարմագրված մասնագիտացված կազմակերպության կամ գազամատակարարող կազմակերպության կողմից:
Բնակելի շենքերում տեղակայված կազմակերպությունների գազի սարքավորումները շահագործող կազմակերպությունների աշխատանքի վերահսկումը իրականացնում են իրավասու պետական մարմինները:
242) Ծխանցքերն ու ոչ օդափոխման ուղեգծերը ենթակա են պարբերական ստուգման սույն տեխնիկական կանոնակարգի IV բաժնի 86 կետի պահանջների ծավալի մասով և մաքրման հետևյալ ժամկետներում.
ա/ եռամսյակում 1 անգամ` հոսանուտային ջրատաքացուցիչների և ճաշարանային վառարանների աղյուսե ծխանցքերը,
բ/ տարին 1 անգամ` ասբեստացեմենտային, կավե ծխանցքերը, ինչպես նաև ջերմակայուն բետոնե հատուկ բլոկներից պատրաստված ծխանցքերը,
գ/ տարին մեկ անգամ ջեռուցման սեզոնից առաջ` ջեռուցման և ջեռուցման-եփման վառարանները, անոթային ջրատաքացուցիչները, բնակարանային ջեռուցող կաթսաների ծխանցքերը,
դ/ տարին 1 անգամ` ջեռուցման-եփման վառարանների, անոթային ջրատաքացուցիչների, բնակարանային ջեռուցման կաթսաների ծխանցքերը,
ե/ տարին մեկ անգամ` օդափոխման ուղեգծերը:
Ծխանցքերի, օդափոխման ուղեգծերի մաքրումը ու ստուգման արդյունքների ձևակերպումը կատարվում է սույն տեխնիկական կանոնակարգի IV բաժնի 86 կետին համապատասխան: Ակտի օրինակը վերահսկման համար պետք է փոխանցվի գազամատակարարող կազմակերպությանը: Նշված ակտը չներկայացնելու դեպքում գազամատակարարող կազմակերպությունն իրավունք ունի դադարեցնել գազի մատակարարումը:
Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված ժամկետներում ծխային և օդափոխության ուղեգծերի վիճակի ստուգումների անցկացման վերահսկողությունը` նրանց հետագա շահագործման համար պիտանի լինելը որոշվում է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 29-ի N 1843-Ն որոշմամբ հաստատված «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոնները և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:
243) Ձմռանը նվազագույնը ամիսը մեկ պետք է կատարվի, ծխանցքերի սառեցումը և խցանումը կանխարգելելու նպատակով, գլխամասերի ստուգում և վերանորոգման արդյունքները պետք է գրանցվեն հատուկ մատյանում:
244) Մինչև ծխանցքերի վերանորոգման աշխատանքները սկսելը գազի սարքերը ակտի ձևակերպումով պետք է անջատվեն գազամատակարարող կազմակերպության ներկայացուցչի կողմից: Յուրաքանչյուր վերանորոգումից հետո ծխանցքերը ենթակա են ստուգման` նախորդ զննման արդյունքների ակտի հիման նոր ակտի ձևակերպումով: Վերանորոգումից հետո ստուգման ու մաքրման են ենթակա նաև օդափոխման ուղեգծերը: Ծխանցքերի վերանորոգումը անցկացնող կազմակերպությունը պարտավոր է այդ մասին տեղեկացնել գազամատակարարող կազմակերպությանը:
245) Տեխնիկական միջանցքները, շենքերի նկուղները և այլ շինությունները, որտեղ կան գազատարներ, պետք է օրվա ցանկացած ժամին հասանելի լինեն սպասարկող անձնակազմին: Արգելվում է այդ սենքերը զբաղեցնել որպես պահեստներ, արհեստանոցներ և այլն:
(26-րդ գլուխը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)
XI. ՀԱՏՈՒԿ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ
28. ԵՆԹԱԳՈՐԾԱԾՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՍԵՅՍՄԻԿ ԵՎ ՈՒՌՈՂ/ՓՔՎՈՂ ՈՒ ՆՍՏՈՂ ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
1) Ենթագործածվող/մշակվող տարածքներում գազատարների կառուցումը թույլատրվում է միայն հատուկ միջոցառումներ ներառող նախագծերով, որը կապահովի գազատարների անվտանգ աշխատանքը տարածքների օգտագործման ընթացքում երկրի մակերեսի տեղաշարժման պայմաններում:
2) Միջավանային և բաշխիչ գազատարների ուղեգծի որոշման/նախագծման ընթացքում հանքահորվածքների ազդեցության սահմանները մնայուն բարձրադիր նշանների և ցցանշանների միջոցով տեղակապվում են գազատարի ուղեգծի հետ:
3) Ենթագործածվող/մշակվող տարածքներում ստորգետնյա գազատարների անցկացումը խորհուրդ է տրվում կատարել 10 մ-ից ոչ պակաս երկարության խողովակներով:
4) Չի թույլատրվում եռակցվող խողովակների կողաճակատների միջև եղած անթույլատրելի արանքները կամ այդ խողովակների առանցքների անհամատեղելիությունը վերացնել խողովակների տաքացման, ձգման կամ ծռման եղանակներով: Նշված թերությունները պետք է վերացվեն առնվազն 400 մմ երկարություն ունեցող կարճ ներդիրների (կոճերի) եռակցման միջոցով:
5) Խողովակների միացումը, որպես կանոն, պետք է կատարվի էլեկտրաաղեղային եռակցման մեթոդներով:
Վերահսկման ֆիզիկական մեթոդներով պետք է ստուգվեն 50 մմ և ավելի պայմանական անցման տրամագծով բոլոր ճնշումների ստորգետնյա գազատարների եռակցման կցվանքների 100 տոկոսը:
Վերգետնյա և ստորգետնյա գազատարների համար եռակցման կցվանքների վերահսկման նորմերը ընդունվում են այնպես, ինչպես սովորական պայմաններում տեղադրված գազատարների համար:
6) Գազատարը պետք է տեղադրվի առնվազն 200 մմ հաստությամբ թույլ ամրացնող գրունտի հիման վրա և լցածածկվել նույն գրունտով` առնվազն 300 մմ բարձրության վրա:
7) Թույլ ամրացնող գրունտի կիրառմամբ ամբողջական լցածածկում կատարելուց խրամուղիների լիցքավորումը նախատեսվում է գազատարները ենթագործածվող տարածքներով անցկացնելու դեպքում: Մնացած դեպքերում գազատարի շարժունակության մեծացումը ապահովվում է շահագործման ընթացքում փոխհատուցիչների տեղադրմամբ կամ կտրմամբ:
8) Փողոցների բաշխիչ գազատարների վրա պաշտպանիչ միջոցների առկայության դեպքում բակային և ներբնակարանային գազատարների փոքր հատվածները (20-30 մ երկարությամբ) այլ պաշտպանիչ միջոցառումներ չեն պահանջում, բացառությամբ եռակցված կցվանքների լուսաթափանցումից:
9) Փոխհատուցիչները պետք է տեղադրվեն հորերում կամ հատուկ որմնախորշերում, որոնք մատչելի լինեն զննման և դիտարկման համար: Հեղուկ գազի խողովակաշարի վրա ռետինակորդային փոխհատուցիչներ կիրառելը արգելվում է:
10) Երկրի մակերևույթի դեֆորմացման/փոփոխման գործընթացների ավարտից հետո փոխհատուցիչները պետք է փոխարինվեն հորերում (որմնախորշերում) ուղիղ ներդիրներով և լցածածկվեն գրունտով:
11) Գազատարների` ստորգետնյա հաղորդակցման ուղեգծերի հետ հատման տեղերում (հատման տեղին ամենամոտ գազատարի կցվանքների վերին մասում) պետք է տեղադրվեն վերահսկման խողովակներ:
12) Էլեկտրապոտենցիալը չափելու համար էլեկտրահաղորդման լարերը պետք է ունենան ճկուն միացում գազատարի խողովակի հետ, որը թույլ կտա գրունտի համեմատ խողովակի տեղաշարժում:
13) Այլ հաղորդակցման ուղեգծերի հետ ստորգետնյա գազատարների հատման տեղերում պետք է նախատեսվի գրունտի տեղային խտացում: Եռակցած կցվանքները պետք է գտնվեն հատման տեղից առնվազն 2 մ հեռավորության վրա:
14) Ներքին գազատարները չպետք է հատեն շենքի դեֆորմացիոն կարերը:
29. ԵՆԹԱԳՈՐԾԱԾՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՍԵՅՍՄԻԿ ԵՎ ՈՒՌՈՂ/ՓՔՎՈՂ ՈՒ ՆՍՏՈՂ ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
15) Ենթագործածվող տարածքների շրջաններում գազատարները շահագործող կազմակերպությունները պետք է ունենան գազատարների պաշտպանության հատուկ ծառայություններ, որոնց խնդիրների մեջ մտնում են`
ա/ գազատարների պաշտպանության կազմակերպչական-տեխնիկական հարցերի լուծումը,
բ/ լեռնային կազմակերպություններից ստացվող գազատարների ուղեգծի տակ լեռնային աշխատանքների պլաններից/ծրագրերից պատճենաքաղվածքների վերլուծությունը,
գ/ մարկշեյդերական ծառայությունների կողմից ներկայացվող երկրի մակերեսի նկատվող տեղաշարժերի/դեֆորմացիայի վերաբերյալ տվյալների հավաքագրումը և լեռնային կազմակերպությունների հետ համատեղ գազատարների լրացուցիչ գործածման ժամանակացույցերի/գրաֆիկների կազմումը,
դ/ մարկշեյդերական կազմակերպությունների և նախագծային կազմակերպությունների հետ համատեղ` լեռնային ենթամշակումների վնասակար ազդեցությունից շահագործվող գազատարները պաշտպանելու, ինչպես նաև ստորգետնյա հաղորդակցման ուղեգծերի պաշտպանության միջոցառումներ, բնակելի, արդյունաբերական և կոմունալ օբյեկտներ, շենքեր գազի ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ,
ե/ գազատարների շինարարության, վերանորոգման և շահագործման շրջանում տեխնիկական պայմանների պահպանման վերահսկողությունը:
16) Գազատարների պաշտպանության համար անցկացվում են հետևյալ միջոցառումները. փոխհատուցիչների տեղադրում` սույն գլխի 9-րդ կետի պահանջների համաձայն և գազատարների կտրում, գազատարների բացում և հետագայում թույլ ամրացնող նյութով (գրունտով) լցածածկում:
17) Մեծաթեք շերտերի շերտախմբերի մշակման ժամանակ երկրի մակերեսի նկատվող հանքաստիճանների մասում գազատարները պաշտպանվում են հատուկ փոխհատուցիչներով:
18) Գազատարների մշակվող մասերը, նրանց տարրերը, գազիֆիկացված օբյեկտները և հարակից հաղորդակցման ուղեգծերը ենթակա են ուժեղացված տեխնիկական սպասարկման գազատարները շահագործող կազմակերպությունների կողմից:
19) Ստորգետնյա գազատարների վրա, որպես կանոն, պետք է տեղադրվեն պողպատյա ամրաններ: Թույլատրվում է թուջե ամրանների կիրառումը ռետինակորդային փոխհատուցիչների հետ համատեղ տեղադրման ժամանակ:
20) Սեյսմիկ գոտիներում գազի հորերի կառուցման ժամանակ (6 բալից ավելի սեյսմիկություն) երկաթբետոնյա հորերի հիմքի սալերը և աղյուսե պատերով հորերի միաքար երկաթբետոնյա հիմքը պետք է տեղադրվեն խտացված 100 մմ հաստությամբ ավազե բարձիկի վրա:
Հորերի պատերի հատման դեպքում գազատարները պետք է ներդրվեն պատյանների մեջ, որոնց տրամագծերը գազատարների տրամագծերից պետք է 10-15 սմ մեծ լինեն:
Պատյանները պետք է լցափակվեն էլաստիկ նյութով կամ հատուկ մաստիկայով: Հորում գազատարը պետք է հենվի սահող հենարանի վրա:
21) Փքվող գրունտներում կառուցված գազի հորերը պետք է լինեն միայն երկաթբետոնյա կամ միաքար հավաքված:
22) Հորերի պատերի արտաքին մակերեսը պետք է լինի հարթ` երկաթբետոնի հետ սվաղված:
23) Պատերի և սառած գրունտների միջև շաղկապումը թուլացնելու համար խորհուրդ է տրվում սարքել ծածկույթ խեժային նյութերից կամ ծոցերը ետլիցքավորել կապիչով կամ ավազակապիչային գրունտով: Հորի ծածկն ամեն դեպքում պետք է լցվի ավազակապիչային կամ այլ չփքվող գրունտով: Հորի ծածկի վերևում պետք է սարքվի ասֆալտային սալվածք, որը փակի ծոցը` առնվազն 0,5 մ:
24) Նստող խոշորածակոտկենային գրունտներում շինարարության ժամանակ հորերի հիմքերի տակ գրունտները պետք է ամրացվեն:
25) Հորի պարագծով անհրաժեշտ է սարքել ասֆալտային սալվածք, որը պետք է լցված ծոցերից 0,5 մ ավելի լայն լինի:
26) Հորերի պատերով գազատարների անցման դեպքում պետք է հաշվի առնվի մեծացված արանքը, որը լիցքավորվում է էլաստիկ նյութով (հատուկ մաստիկայով, խեժացված խյուսով, ոլորաթելով և այլն):
-----------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում