100.0637.200606
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 06 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006187
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 հունիսի 2006 թվականի N 637-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 245 ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մայիսի 2-ի «Լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 245 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
i
հրամանով հաստատված կանոնադրության 7-րդ կետի ա/ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա/ քննարկում է լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերը և դրանց վերաբերյալ իրավական ապահովման և լիցենզավորման բաժինների ներկայացրած առաջարկությունները և դիտողությունները` անհրաժեշտության դեպքում ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ հայցելով նաև նախարարության աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումների կարծիքները: Քննարկելով նշված փաստաթղթերը, դիտողությունները և առաջարկությունները հանձնաժողովը կայացնում է լիցենզիա տալու կամ լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ առողջապահության նախարարին:»:
2. Նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման: