Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...

 

 

112.0002.310506

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»         05           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11206174

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

6 մայիսի 2006 թվականի N 2-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 482 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ 605-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 1-ի «Քաղաքացիական ու ծառայողական զենքին և դրա փամփուշտներին ներկայացվող քրեագիտական պահանջները սահմանելու մասին» թիվ 482 հրամանով հաստատված Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրա փամփուշտների քրեագիտական պահանջների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1. Քրեագիտական պահանջների նախաբանի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների քրեագիտական պահանջները բնութագրող տեխնիկական բնութագրերը, նորմերը և պահանջները պետք է համապատասխանեն սույն քրեագիտական պահանջներին և ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 605-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին:»:

i

2. Քրեագիտական պահանջների 1-ին գլուխը լրացնել նոր 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ`

«1.1. Գազային փամփուշտներով կրակող զենքերի և դրանց փամփուշտների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30521 «Ատրճանակներ և ռևոլվերներ գազային. Անվտանգության պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 50742 «Փամփուշտներ գազային ատրճանակների, ռևոլվերների, կրակող սարքերի և գազային անփող զենքերի. Անվտանգության պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ» ստանդարտներով սահմանված պահանջներին:»:

i

3. Քրեագիտական պահանջների 6-րդ գլուխը լրացնել նոր` 6.4 կետով հետևյալ բովանդակությամբ`

«6.4. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի համար նախատեսված որսորդական դանակի (որոնք չեն համարվում սառը շեղբավոր զենք) կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագիրը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 «Դանակներ մասնատման և մորթազերծման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին»:

i

4. Քրեագիտական պահանջների 8-րդ գլուխը լրացնել նոր` 8.5 կետով հետևյալ բովանդակությամբ.

«8.5. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի (այդ թվում` ստորջրյա), ինչպես նաև կենցաղային կարիքների համար (տնային կենդանիներին մորթազերծելու և մասնատելու) նախատեսված հատուկ նշանակության որսորդական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 «Դանակներ մասնատման և մորթազերծման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին»:

i

5. Քրեագիտական պահանջների 11-րդ գլուխը լրացնել նոր` 11.5 կետով հետևյալ բովանդակությամբ.

«11.5. Տուրիստական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագիրը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՈՍՏ Ռ 51501 «Դանակներ զբոսաշրջային և հատուկ սպորտային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին»:

i

6. Քրեագիտական պահանջների 12-րդ գլուխը լրացնել նոր` 12.5 կետով հետևյալ բովանդակությամբ.

«12.5. Սառը և նետողական զենքին նմանվող հուշանվերային ու գեղազարդային իրերի և առարկաների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51715 «Արտադրանք գեղարարական և հուշանվերային, արտաքնապես սառը կամ նետողական զենքին նմանվող. Ընդհանուր տեխնիկական պահանջներ» ստանդարտով սահմանված պահանջներին»:

7. 13-րդ գլուխը լրացնել նոր` 13.7 կետով հետևյալ բովանդակությամբ.

i

«13.7. Սպորտային արբալետների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51905 «Արբալետներ սպորտային, արբալետներ հանգստի և զվարճանքների համար ու դրանց արկեր. Տեխնիկական պահանջներ և անվտանգության փորձարկման մեթոդներ» ստանդարտի 6-րդ և 7-րդ բաժիններով սահմանված պահանջներին»:

i

8. ՈՒժը կորցրած ճանաչել քրեագիտական պահանջների 3-րդ կետի «բ» ենթակետը, 8.3., 8.4., 11.3., 11.4., 12.3., 12.4., 13.4., 13.5. և 13.6 կետերը, 10-րդ գլուխը, ինչպես նաև քրեագիտական պահանջների 5.6 կետը և դրանով հաստատված հավելվածը:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
06.05.2006
N 2-Ն
Հրաման