Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

114.0188.240106

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»         01           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11406015

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

1 դեկտեմբերի 2005 թվականի N 188-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 223-Հ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված դրույթները` պետական գույքի գնահատման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի 2001 թվականի սեպտեմբերի 4-ի «Մասնավորեցվող պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը հաստատելու մասին» թիվ 223-Հ հրամանով հաստատված մասնավորեցվող պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթի ներկայացվող տեղեկանքների և փաստաթղթերի ցանկի.

i

ա) 2-րդ բաժնի «ա» կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրվող.

ա) ընկերության (կազմակերպության) շենքերի, շինությունների անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

բ) ընկերության (կազմակերպության) շենքերի, շինությունների զբաղեցրած, ինչպես նաև այդ շենքերի և շինությունների օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսի, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակցի և հողամասի կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկանք:

4. համայնքի ղեկավարի, Երևանի քաղաքապետի, մարզպետի (ըստ հողամասի պատկանելության) կողմից տրվող տեղեկանք համապատասխան հողամասի մասնավորեցումն օրենքով արգելված չլինելու մասին:»,

բ) 2-րդ բաժնի «բ» կետը լրացնել նոր 5-րդ և 6-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«5. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրվող.

ա) ընկերության (կազմակերպության) շենքերի, շինությունների անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

բ) առանձնացված շենքերի կամ շինությունների դեպքում` նաև տեղեկանք շենքերի, շինությունների զբաղեցրած, ինչպես նաև այդ շենքերի և շինությունների օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսի, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակցի և հողամասի կադաստրային արժեքի վերաբերյալ,

6. առանձնացված շենքերի կամ շինությունների դեպքում` նաև համայնքի ղեկավարի, Երևանի քաղաքապետի, մարզպետի (ըստ հողամասի պատկանելության) կողմից տրվող տեղեկանք համապատասխան հողամասի մասնավորեցումն օրենքով արգելված չլինելու մասին:»:

 

 

pin
Պետական գույքի կառավարման նախարարություն
01.12.2005
N 188-Ն
Հրաման