100.1207.180106
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 01 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
16 դեկտեմբերի 2005 թվականի N 1207-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 56 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. նոյեմբերի 6-ի N 715 որոշման երկրորդ կետը, ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2001 թվականի փետրվարի 6-ի «Տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 56 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
ա) որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մահը հավաստող վկայական կարող է տալ մահացածի տարածքային պոլիկլինիկայի ղեկավարը` միայն դատաբժշկական հիմնարկի կողմից կատարված ախտաբանաանատոմիական հերձման արդյունքների հիման վրա».
բ) ուժը կորցրած ճանաչել կարգի 6-րդ կետը.
i
գ) կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մահը հավաստող վկայականները տրվում են բացառապես առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևով: Մահը հավաստող վկայականները համարակալվում են, կարվում, կնքվում և պահվում բուժհաստատության համապատասխան ստորաբաժանումում: Մահը հավաստող տեղեկանքների ձևաթերթիկների կցորդները պահպանվում են բուժհաստատությունում երեք օրացուցային տարի և հիմք են հանդիսանում բուժհաստատության կողմից ներկայացվող համապատասխան հաշվետվությունների համար»:
2. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն կարգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին: