040.0051.040206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2006 թվականի N 51-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի հունվարի 22-ի
N 20-Ն որոշման
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ
.____________________________________________________.
| Պաշտոնը | Դրույքաչափը |
|______________________________________|_____________|
|Գլխավոր քարտուղար |210000 |
|______________________________________|_____________|
|Առանձնացված ստորաբաժանման պետ |170000 |
|______________________________________|_____________|
|Առանձնացված ստորաբաժանման պետի տեղակալ|147840 |
|______________________________________|_____________|
|Վարչության պետ |147840 |
|______________________________________|_____________|
|Խորհրդական |138600 |
|______________________________________|_____________|
|Բաժնի վարիչ |138600 |
|______________________________________|_____________|
|Առաջին քարտուղար |129360 |
|______________________________________|_____________|
|Երկրորդ քարտուղար |120120 |
|______________________________________|_____________|
|Երրորդ քարտուղար |110880 |
|______________________________________|_____________|
|Կցորդ |101640 |
.____________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ