603 0022.211205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 12 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305482
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 2005 թվականի N 22-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 98 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 20-ի «Հողերի բարելավման միջոցառումների մասին» ձև թիվ 1-հողային պաշարներ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման Հրահանգը հաստատելու մասին» թիվ 98 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման վերնագրից և տեքստից հանել «միջոցառումների» բառը:
i
2. «Հողերի բարելավման միջոցառումների մասին» ձև թիվ 1-հողային պաշարներ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևում` «Հողերի բարելավման միջոցառումների մասին» բառերը փոխարինել «Հողերի բարելավման մասին» բառերով:
i
3. «Հողերի բարելավման միջոցառումների մասին» ձև թիվ 1-հողային պաշարներ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգի վերնագրում և «Ընդհանուր դրույթներ» բաժնի առաջին նախադասությունում «Հողերի բարելավման միջոցառումների մասին» բառերը փոխարինել «Հողերի բարելավման մասին» բառերով: