Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.2180.241205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» դեկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2180-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 01 ենթախմբի «01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ գոյացած պարտքը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 194.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

i

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «05. Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 2005 թվականի շահառուների կարիքների համար բնակարանների ձեռքբերումն իրականացնել գործակալական պայմանագրի կնքման միջոցով` բնակարանների ձեռքբերման վերջնաժամկետը սահմանելով 2007 թվականի հուլիսի 1-ը:

(4-րդ կետը փոփ. 07.12.06 թիվ 1783-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 22-ի

N 2180-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային  |Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների   |

|ծախսերի      |խմբերի և  ենթախմբերի, տնտեսագիտական        |փոփոխությունը  |

|գործառական   |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող      |(ավելացումները |

|դասակարգման  |ծրագրերի և  դրանք իրականացնող մարմինների   |նշված են դրական|

|             |անվանումները                               |նշանով, իսկ    |

|             |                                           |նվազեցումները` |

|             |                                           |փակագծերում)   |

|_____________|                                           |_______________|

|խումբը|ենթա- |                                           |     տարի      |

|      |խումբը|                                           |               |

|______|______|___________________________________________|_______________|

|  1   |  2   |                    3                      |       4       |

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                           |              -|

|      |      |այդ թվում`                                 |               |

|______|______|___________________________________________|_______________|

|    06|      |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  |               |

|      |      |ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ                              |        56109.9|

|      |      |այդ թվում`                                 |               |

|______|______|___________________________________________|_______________|

|      |    04|Սոցիալական ապահովության միջոցառումներ      |        56109.9|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |այդ թվում`                                 |               |

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |04. Մարդասիրական օգնության կարգով ստացվող  |               |

|      |      |սննդի բաշխման ծառայությունների ձեռքբերում  |     (16208.14)|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի         |               |

|      |      |նախարարություն                             |     (16208.14)|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |այդ թվում`                                 |               |

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր     |     (16208.14)|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |05. Ընտանիքներին, կանանց և  երեխաներին     |               |

|      |      |մատուցվող ծառայությունների ծրագրի          |               |

|      |      |շրջանակներում պետական աջակցություն ՀՀ      |               |

|      |      |մանկական խնամակալական կազմակերպությունների |               |

|      |      |շրջանավարտներին                            |        79970.0|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի         |               |

|      |      |նախարարություն                             |        79970.0|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |այդ թվում`                                 |               |

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |Կապիտալ ներքին տրանսֆերտներ                |        79970.0|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |17. Հաշմանդամներին մատուցվող               |               |

|      |      |ծառայությունների ծրագրի շրջանակներում ԲՍՓ  |               |

|      |      |ձևաթղթի  տպագրության ծառայությունների      |               |

|      |      |ձեռքբերում                                 |        (670.0)|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի         |               |

|      |      |նախարարություն                             |        (670.0)|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |այդ թվում`                                 |               |

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր     |        (670.0)|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |21. Ընտանիքներին, կանանց և  երեխաներին     |               |

|      |      |մատուցվող ծառայությունների ծրագրի          |               |

|      |      |շրջանակներում երեխաների ցերեկային խնամքի   |               |

|      |      |կենտրոնների սոցիալ-հոգեբանական             |               |

|      |      |վերականգնողական ծառայությունների ձեռքբերում|       (6982.0)|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի         |               |

|      |      |նախարարություն                             |       (6982.0)|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |այդ թվում`                                 |               |

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր     |       (6982.0)|

|______|______|___________________________________________|_______________|

|    14|      |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ              |      (56109.9)|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |այդ թվում`                                 |               |

|______|______|___________________________________________|_______________|

|      |    06|Այլ ծրագրեր                                |      (56109.9)|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |այդ թվում`                                 |               |

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      |      (56109.9)|

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |ՀՀ կառավարություն                          |      (56109.9)|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2005
N 2180-Ն
Որոշում