108.0027.301105
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 11 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10805446
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
15 նոյեմբերի 2005 թվականի N 27-Ն
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 55-ԱՄ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
ՀՀ էներգետիկայի նախարարի 2003 թ. դեկտեմբերի 15-ի «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման փաստացի (բնական) կորստի չափերի հաստատման մասին» N 55-ԱՄ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը` համաձայնեցված ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ.
i
հրամանի 1-ին կետով հաստատված «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման փաստացի (բնական) կորստի չափերի» 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Չափերը տարածվում են էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի և բնական գազի առուվաճառք իրականացնող` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց (ստորև` լիցենզավորված անձինք) վրա, անկախ նրանց սեփականության ձևից:
Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց (ստորև` ԷԲ ընկերություններ) համար փաստացի (բնական) կորուստների չափերը սահմանված են 2001թ. օգոստոսի 16-ի «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՕ-206 Հայաստանի Հանրապետության օրենքով»: