Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 616 ՈՐ ...

040.1977.261105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«26» նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

15 սեպտեմբերի 2005 թվականի N 1977-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 616 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 616 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

ա) որոշման 1.1-ին կետը «վճարված հարկերի» բառերից հետո լրացնել «և տուրքերի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին վճարված ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների և (կամ) մաքսատուրքի) գումարները» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգի`

i

գլխամասում «Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 29-ի N 616» որոշմամբ բառերը փոխարինել «Հավելված N 1 ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N 616 որոշման» բառերով,

2-րդ կետի`

«ա» ենթակետը «տվյալները» բառից հետո լրացնել «(N 1 ձև)» բառերով,

«ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ընդ որում, կատարված ներդրումների հետևանքով` հաշվետու տարվա արդյունքներով մեկ մլն դրամ և ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված շահութահարկի տարեկան հաշվարկի հետ միասին իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում հարկային մարմնի կողմից հաստատված ձևով տեղեկություններ իրականացված ներդրումների և հայտարարագրված վնասների մասին: Այդ տեղեկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրապարակում է կատարված ներդրումների հետևանքով` հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկը (N 2 ձև)»,

«բ» ենթակետը «տվյալները» բառից հետո լրացնել «(N 3 ձև)» բառերով,

«գ» ենթակետը «վճարված հարկերի» բառերից հետո լրացնել «և տուրքերի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին վճարված ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների և (կամ) մաքսատուրքի) գումարների» բառերով.

i

գ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 15-ի

N 1977-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2002 թվականի մայիսի 22-ի

N 616 որոշման

ՑԱՆԿ

ԱՌԱՋԻՆ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

.__________________________________________________________________________

|NN |ՀՎՀՀ|Հարկ     |Հարկ     | Ֆինանսական տարվա սկզբից հարկ վճարողի կողմից|

|ը/կ|    |վճարողի  |վճարողի  | ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր|

|   |    |անվանումը|գտնվելու |         գումարը (հազ. դրամ)                |

|   |    |         |վայրը    |____________________________________________|

|   |    |         |         |        |               որից`               |

|   |    |         |         |        |___________________________________|

|   |    |         |         |ընդամենը|   հարկային      |    մաքսային     |

|   |    |         |         |        |մարմինների կողմից|մարմինների կողմից|

|   |    |         |         |        |  հավաքագրված    |   հավաքագրված   |

|___|____|_________|_________|________|_________________|_________________|

| 1 | 2  |    3    |    4    |   5    |        6        |        7        |

|___|____|_________|_________|________|_________________|_________________|

|___|____|_________|_________|________|_________________|_________________|

|___|____|_________|_________|________|_________________|_________________|

|___|____|_________|_________|________|_________________|_________________|

|___|____|_________|_________|________|_________________|_________________|

.__________________________________________________________________________

._____________________________________________________________.

|Ֆինանսական տարվա սկզբից հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջե|

| վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ. դրամ)               |

|_____________________________________________________________|

|                          որից`                              |

|_____________________________________________________________|

|                       այդ թվում`                            |

|_____________________________________________________________|

|ուղղակի հարկեր|անուղղակի հարկեր|հաստատագրված     |այլ հարկեր,|

|(այդ թվում`   |(այդ թվում` ԱԱՀ,|վճարներ (այդ     |տուրքեր և  |

|շահութահարկ,  |ակցիզային հարկ) |թվում` մաքսային  |պարտադիր   |

|եկամտահարկ)   |                |սահմանին վճարված)|վճարներ    |

|______________|________________|_________________|___________|

|      8       |       9        |        10       |    11     |

|______________|________________|_________________|___________|

|______________|________________|_________________|___________|

|______________|________________|_________________|___________|

|______________|________________|_________________|___________|

|______________|________________|_________________|___________|

._____________________________________________________________.

Ձև N 1

ՑԱՆԿ

200__ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

.________________________________________________________________________.

|NN | ՀՎՀՀ | Կազմակերպության անվանումը |  Հարկ վճարողի   |     Վնասի     |

|ը/կ|      |                           |  գտնվելու վայրը |  մեծությունը  |

|   |      |                           |                 |  (հազ. դրամ)  |

|___|______|___________________________|_________________|_______________|

| 1 |   2  |            3              |        4        |       5       |

Ձև N 2

ՑԱՆԿ

200__ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ` ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

.________________________________________________________________________.

|NN | ՀՎՀՀ | Կազմակերպության անվանումը |  Հարկ վճարողի   |     Վնասի     |

|ը/կ|      |                           |  գտնվելու վայրը |  մեծությունը  |

|   |      |                           |                 |  (հազ. դրամ)  |

|___|______|___________________________|_________________|_______________|

| 1 |   2  |            3              |        4        |       5       |

|___|______|___________________________|_________________|_______________|

|___|______|___________________________|_________________|_______________|

|___|______|___________________________|_________________|_______________|

|___|______|___________________________|_________________|_______________|

.________________________________________________________________________.

Ձև N 3

ՑԱՆԿ

200__ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՊԱՌՔԻ ԱՃ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

._________________________________________________________________________.

|NN |ՀՎՀՀ|Կազմակերպության | Հարկ վճարողի |             Ապառքը             |

|ը/կ|    |   անվանումը    |գտնվելու վայրը|          (հազ. դրամ)           |

|   |    |                |              |________________________________|

|   |    |                |              |01.01.200  թ.|31.12.200  թ.|աճը |

|   |    |                |              |դրությամբ    |դրությամբ    |    |

|___|____|________________|______________|_____________|_____________|____|

| 1 | 2  |        3       |      4       |      5      |      6      |  7 |

|___|____|________________|______________|_____________|_____________|____|

|___|____|________________|______________|_____________|_____________|____|

|___|____|________________|______________|_____________|_____________|____|

|___|____|________________|______________|_____________|_____________|____|

._________________________________________________________________________.

pin
ՀՀ կառավարություն
15.09.2005
N 1977-Ն
Որոշում