(ուժը կորցրել է 13.09.01 թիվ 667 որոշում)
i
041.0433.100997
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 1997 թ. թիվ 433
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
i
(1-ին կետը հանձնաժողովի կազմի մասով ուժը կորցրել է 17.08.98 թիվ 492 որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման համար պետական պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը:
(2-րդ կետը փոփ. 15.08.00 թիվ 533 որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` մինչև 2000 թվականի հոկտեմբերի 15-ը սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովին ներկայացնել` բնակավայրերի (համայնքների) սահմանների նկարագիրը` դրանք տեղանշելով 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:
(3-րդ կետը փոփ. 14.04.98 թիվ 175, 17.08.98 թիվ 492, խմբ. 18.11.99 թիվ 704, 15.08.00 թիվ 533 որոշումներ)
i
4. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունից սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` ըստ անհրաժեշտության ընդգրկելով շահագրգիռ մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
(4-րդ կետը փոփ. 14.04.98 թիվ 175, 17.08.98 թիվ 492, խմբ. 18.11.99 թիվ 704, 15.08.00 թիվ 533 որոշումներ)
i
5. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության 1998, 1999, 2000 թվականների պետական բյուջեներից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
(5-րդ կետը փոփ. 18.11.99 թիվ 704 որոշումներ)
i
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքների կազմակերպման մասին» թիվ 123 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի թիվ 123 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 27 որոշումները:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
սեպտեմբերի 10-ի N 433 որոշմամբ
ԿԱԶՄ
i
կառավարական հանձնաժողովի
Լ. Հակոբյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության
գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Ա. Բազեյան - Երևանի քաղաքապետ
Հ. Կարապետյան - Արագածոտնի մարզպետ
Հ. Աբրահամյան - Արարատի մարզպետ
Ա. Հերոյան - Արմավիրի մարզպետ
Վ. Հակոբյան - Գեղարքունիքի մարզպետ
Հ. Քոչինյան - Լոռու մարզպետ
Ս. Ստեփանյան - Կոտայքի մարզպետ
Ֆ. Փիրումյան - Շիրակի մարզպետ
- Սյունիքի մարզպետ
Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ
Ա. Ղուլարյան - Տավուշի մարզպետ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ-գլխավոր գանձապետ
Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ե. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Գյուրջյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության
գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Մ. Գևորգյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և
բնական ռեսուրսների վարչության պետ
Վ. Տերտերյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային
կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության
պետ
Հ. Վարդանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
«Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրեն
Գ. Մուշեղյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության
գործունեությունը համակարգող նախարարության
«Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության
ԳՀՆԻ» ՊՓԲԸ-ի տնօրեն
Ֆ. Ղազարյան - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ
Կ. Ամյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային
կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության
գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
( ուժը կորցրել է 17.08.98 թիվ 492 որոշում)
(կազմը խմբ. 18.11.99 թիվ 704, 15.08.00 թիվ 533 որոշումներ)