Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ Հ ...

 

 

040.1597.111005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2005 թվականի N 1597-Ն

 

i

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԸ (ՌԵԳԻՍՏՐԸ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 08.10.08 թիվ 1157-Ն որոշում)

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 4-ի

N 1597-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԸ (ՌԵԳԻՍՏՐԸ) ՎԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված կենտրոնների (այսուհետ` հավաստագրման կենտրոն) մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը:

2. Մատյանը (ռեգիստրը) պարտադիր վարվում է բոլոր հավատարմագրված հավաստագրման կենտրոնների համար:

3. Մատյանը (ռեգիստրը) վարում է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

 

II. ՄԱՏՅԱՆԻ (ՌԵԳԻՍՏՐԻ) ՎԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

4. Մատյանը (ռեգիստրը) հավատարմագրված հավաստագրման կենտրոնների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանն է:

5. Մատյանում (ռեգիստրում) գրանցվում են հետևյալ տեղեկությունները`

1) հավատարմագրված հավաստագրման կենտրոնի անվանումը, գործունեության իրականացման և (կամ) իրավաբանական անձի գտնվելու վայրերը.

2) սերտիֆիկացնող մարմնի անվանումը, հասցեն.

3) սերտիֆիկատի համարը, այն տալու ամսաթիվը և, առկայության դեպքում, գործողության ժամկետը.

4) հավատարմագրման, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հավատարմագրումից զրկելու ամսաթիվը:

6. Լիազոր մարմինը, իր հայեցողությամբ, գրանցամատյանում կարող է զետեղել նաև այլ տեղեկություններ:

7. Մատյանում (ռեգիստրում) գրանցված տեղեկություններն անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխվել և (կամ) թարմացվել, որի մասին այդ տեղեկությունների սկզբնական գրանցման տողում կատարվում է համապատասխան նշում:

8. Լիազոր մարմինն ապահովում է մատյանի (ռեգիստրի) պաշտպանվածությունը և հրապարակայնությունը` առնվազն իր պաշտոնական կայքի միջոցով:

(1-ին հավելվածը խմբ. 08.10.08 թիվ 1157-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 4-ի

N 1597-Ն որոշման

 

Ձև

 

ՄԱՏՅԱՆ (ՌԵԳԻՍՏՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 08.10.08 թիվ 1157-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2005
N 1597-Ն
Որոշում