040.1446.140905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 2005 թվականի N 1446-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
i
ա) որոշման 1-ին կետով սահմանված` ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
i
«1.1. Սույն որոշմամբ նախատեսված մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները ներկայացվում են նաև քաղաքացիներին` ոստիկանությունում ծառայության անցնելու համար»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 25-ի
N 1446-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի հունվարի 23-ի
N 175-Ն որոշման
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են ոստիկանության ծառայողին (այսուհետ` ծառայող) ներկայացվող մասնագիտական (N 1 աղյուսակ), ֆիզիկական պատրաստվածության (N 2 աղյուսակ) և առողջական վիճակի հետ կապված պահանջները:
2. Ծառայողի մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածությունը և նրա առողջական վիճակն օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար որոշակի ունակությունների ամբողջությունն է:
3. Ծառայողի մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության նպատակն ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ մասնագիտական վարպետության կատարելագործումն ու համապատասխան ֆիզիկական և բարոյական որակների ձևավորումն է:
4. Ոստիկանությունում միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության մասին պետական նմուշի դիպլոմի առկայության դեպքում:
5. Ծառայողը կարող է փոխադրվել այլ պաշտոնի (բացառությամբ N 1 աղյուսակի 1-3-րդ կետերում նշված ծառայությունների (պաշտոնների)` N 1 աղյուսակում տվյալ ծառայության համար նշված մասնագիտությունը կամ այդ մասնագիտությանը համապատասխանող մասնագիտական ուղղվածության մասնագիտություն ունենալու դեպքում:
Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից` N 1 աղյուսակի 4-17-րդ, 20-23-րդ և 25-29-րդ կետերում նշված մասնագիտություններն ունեցող ծառայողները կարող են տեղափոխվել այլ մասնագիտական պահանջ ունեցող պաշտոնի, իսկ բացառիկ դեպքերում` նաև օպերատիվ ծառայություն` ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված միջնորդությամբ:
6. Ծառայողի առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով:
Աղյուսակ N 1
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|NN |Ծառայության բնույթը |Մասնագիտությունը |
|ը/կ|(պաշտոնը) | |
|___|_______________________|_____________________________________________|
| 1 | 2 | 3 |
|___|_______________________|_____________________________________________|
| 1.|Քննչական |Իրավագիտություն |
|___|_______________________|_____________________________________________|
| 2.|Հետաքննության գծով |Իրավագիտություն |
| |միջին, ավագ և գլխավոր | |
| |խմբերի պաշտոններ | |
| |զբաղեցնողներ | |
|___|_______________________|_____________________________________________|
| 3.|Ներքին անվտանգության |Իրավագիտություն |
| |վարչության ծառայողական | |
| |քննությունների բաժնի | |
| |միջին, ավագ և գլխավոր | |
| |խմբերի պաշտոններ | |
| |զբաղեցնողներ | |
|___|_______________________|_____________________________________________|
| 4.|Օպերատիվ |Իրավագիտություն, հոգեբանություն |
|___|_______________________|_____________________________________________|
| 5.|Թմրամիջոցների ապօրինի |Իրավագիտություն, նյութագիտություն և նոր |
| |շրջանառության դեմ |նյութերի տեխնոլոգիա, կենսաբանական սինթետիկ |
| |պայքարի |ակտիվ նյութերի տեխնոլոգիա, դեղագործություն |
|___|_______________________|_____________________________________________|
| 6.|Բարձր տեխնոլոգիաների |կիրառական մաթեմատիկա, ֆիզիկա, հաշվողական |
| |ոլորտում կատարվող |մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային|
| |հանցագործությունների |հաշվողական միջոցների կառուցավորում |
| |դեմ պայքարի |(կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա, |
| | |տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, |
| | |հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված |
| | |համակարգերի ծրագրային ապահովում, |
| | |տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և |
| | |տեխնոլոգիա, իրավագիտություն |
|___|_______________________|_____________________________________________|
| 7.|Միջուկային նյութերի |միջուկային ֆիզիկա, իրավագիտություն |
| |ապօրինի շրջանառության | |
| |ոլորտում կատարվող | |
| |հանցագործությունների | |
| |դեմ պայքարի | |
|___|_______________________|_____________________________________________|
| 8.|Մտավոր սեփականության |Իրավագիտություն, տնտեսագիտություն, |
| |ոլորտում կատարվող |արվեստաբանություն, թատերագիտություն, |
| |հանցագործությունների |համօրինակում (ստանդարտացում) և հավաստագրում |
| |դեմ պայքարի |(սերտիֆիկացում) |
|___|_______________________|_____________________________________________|
| 9.|Ֆինանսական և տնտեսական|տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն,|
| |ոլորտում կատարվող |ձեռնարկությունների տնտեսագիտություն և |
| |հանցագործությունների |կառավարում, ֆինանսներ և վարկ, հաշվապահական |
| |դեմ պայքարի |հաշվառում և աուդիտ, առևտուր (կոմերցիա), |
| | |արժեթղթեր շուկայի վերլուծություն և |
| | |կառավարում, իրավագիտություն |
|___|_______________________|_____________________________________________|
|10.|Օպերատիվ-տեխնիկական |ռադիոտեխնիկա, ռադիոէլեկտրոնային միջոցների |
| | |նախագծում և տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային |
| | |համակարգեր, օպտիկական կապի ֆիզիկա և տեխնիկա,|
| | |բազմաճյուղ հեռուստակապային համակարգեր, |
| | |միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր, |
| | |միկրոհամակարգչային տեխնիկա, ռադիոկապ, |
| | |ռադիոհաղորդում և հեռուստատեսություն, կապի |
| | |միջոցներ` շարժական օբյեկտներով, |
| | |էլեկտրամեխանիկա, էլեկտրական և էլեկտրոնային |
| | |սարքեր, էլեկտրամեկուսիչային, մալուխային և |
| | |խտարարման (կոնդենսատորային) տեխնիկա, |
| | |համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, կապի|
| | |ցանցեր և կոմուտացիայի համակարգեր, հաշվողական|
| | |տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի |
| | |ծրագրային ապահովում, տեղեկատվության |
| | |պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, |
| | |իրավագիտություն |
|___|_______________________|_____________________________________________|
|11.|Հատուկ նշանակության |ֆիզիկական կուլտուրա և սպորտ, իրավագիտություն|
|___|_______________________|_____________________________________________|
|12.|Անչափահասների կողմից |իրավագիտություն, մանկավարժություն |
| |կատարվող | |
| |հանցագործությունների | |
| |դեմ պայքարի | |
|___|_______________________|_____________________________________________|
|13.|Շտաբ |իրավագիտություն, համազորային հրամանատարական, |
| | |տնտեսագիտություն, քաղաքագիտություն |
|___|_______________________|_____________________________________________|
|14.|Կազմվերլուծական, |իրավագիտություն, վիճակագրություն, սոցիոլոգիա |
| |վերլուծական | |
|___|_______________________|_____________________________________________|
|15.|Միջազգային |իրավագիտություն, միջազգային |
| |համագործակցության |հարաբերություններ, միջազգային իրավունք, օտար |
| | |լեզուներ, թարգմանչական գործ |
|___|_______________________|_____________________________________________|
|16.|Հերթապահ ծառայություն |իրավագիտություն, ռադիոտեխնիկա, համազորային |
| | |հրամանատարական |
|___|_______________________|_____________________________________________|
|17.|Կադրային և անձնակազմի |իրավագիտություն, համազորային հրամանատարական, |
| |հետ տարվող աշխատանքների|հոգեբանություն, կառավարում |
|___|_______________________|_____________________________________________|
| |- ֆիզպատրաստականություն|ֆիզիկական կուլտուրա և սպորտ |
|___|_______________________|_____________________________________________|
|18.|Իրավական |իրավագիտություն |
|___|_______________________|_____________________________________________|
|19.|Ֆինանսական |տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն,|
| | |հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ |
| | |և վարկ, ձեռնարկությունների տնտեսագիտություն |
| | |և կառավարում, առևտուր (կոմերցիա), |
| | |շուկայաբանություն (մարքեթինգ), քաղաքային |
| | |շինարարություն և տնտեսություն, համօրինակում |
| | |(ստանդարտացում) և հավաստագրում |
| | |(սերտիֆիկացում), իրավագիտություն |
|___|_______________________|_____________________________________________|
|20.|Տնտեսական |տնտեսագիտություն, ապրանքագիտություն և |
| | |ապրանքների որակի փորձագիտություն, |
| | |շուկայաբանություն (մարքեթինգ), առևտուր |
| | |(կոմերցիա), քաղաքային շինարարություն և |
| | |տնտեսություն, իրավագիտություն |
|___|_______________________|_____________________________________________|
| |- տպարան |պոլիգրաֆիական արտադրություն և տեխնոլոգիա |
|___|_______________________|_____________________________________________|
|21.|Ինֆորմացիոն և |կիրառական մաթեմատիկա, կիբեռնետիկա, |
| |համակարգչային |համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, |
| |համակարգեր կիրառող |տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, |
| | |հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, |
| | |էլեկտրոնային հաշվողական միջոցների |
| | |կառուցավորում (կոնստրուկտավորում) և |
| | |տեխնոլոգիա, հաշվողական տեխնիկայի և |
| | |ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում,|
| | |տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և |
| | |տեխնոլոգիա, միկրոէլեկտրոնիկա և |
| | |կիսահաղորդչային սարքեր, միկրոհամակարգային |
| | |տեխնիկա, կառավարումը և տեղեկատվությունը |
| | |տեխնիկական համակարգերում, իրավագիտություն |
|___|_______________________|_____________________________________________|
|22.|Փորձաքրեագիտական |իրավագիտություն, քրեագիտություն, ֆիզիկա, |
| | |քիմիա, մեխանիկա, տնտեսագիտություն, |
| | |հաշվապահական հաշվառում և աուդիտ, |
| | |կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, |
| | |նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա, |
| | |ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, |
| | |տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու |
| | |սարքավորումների տեխնիկական շահագործում և |
| | |սպասարկում, մեքենաների դինամիկա և |
| | |ամրություն, օրգանական նյութերի քիմիական |
| | |տեխնոլոգիա, անօրգանական նյութերի քիմիական |
| | |տեխնոլոգիա, կենսաբանական սինթետիկ ակտիվ |
| | |նյութերի քիմիական տեխնոլոգիա, |
| | |դեղագործություն, գյուղատնտեսական հումքի |
| | |և պարենամթերքի փորձաքննություն, |
| | |ապրանքագիտություն և ապրանքի որակի |
| | |փորձաքննություն (փորձագիտություն), |
| | |հասարակական սննդամթերքի տեխնոլոգիա, |
| | |համօրինակում (ստանդարտացում) և հավաստագրում |
| | |(սերտիֆիկացում) |
|___|_______________________|_____________________________________________|
|23.|Կապ |ռադիոտեխնիկա, ռադիոէլեկտրոնային միջոցների |
| | |նախագծում և տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային |
| | |համակարգեր, օպտիկական կապի ֆիզիկա և տեխնիկա,|
| | |բազմաճյուղ հեռուստակապային համակարգեր, |
| | |միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր, |
| | |միկրոհամակարգային տեխնիկա, ռադիոկապ, |
| | |ռադիոհաղորդում և հեռուստատեսություն, կապի |
| | |միջոցներ` շարժական օբյեկտներով, |
| | |էլեկտրամեխանիկա, էլեկտրական և էլեկտրոնային |
| | |սարքեր, էլեկտրամեկուսիչային, մալուխային և |
| | |խտարարման (կոնդենսատորային) տեխնիկա, |
| | |հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված |
| | |համակարգերի ծրագրային ապահովում և |
| | |տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և |
| | |տեխնոլոգիա, համակարգչային համակարգեր և |
| | |ինֆորմատիկա, էլեկտրատեխնիկա, կիսահաղորդիչների|
| | |ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, կապի ցանցեր և |
| | |կոմուտացիայի համակարգեր |
|___|_______________________|_____________________________________________|
|24.|Լրատվական |իրավագիտություն, հեռուստալրագրություն, |
| | |բանասիրություն, ռեժիսուրա, |
| | |կինոօպերատորություն |
|___|_______________________|_____________________________________________|
|25.|Հասարակական կարգի |իրավագիտություն, համազորային հրամանատարական, |
| |ապահովման |մանկավարժություն, ռադիոտեխնիկա, ֆիզիկական |
| |(պրոֆիլակտիկա) |կուլտուրա և սպորտ, ավտոմոբիլներ և |
| | |ավտոմոբիլային տնտեսություն, տրանսպորտային |
| | |տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների |
| | |տեխնիկական սպասարկում և շահագործում, |
| | |գյուղատնտեսության մեքենայացում, փոխադրումների|
| | |կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, |
| | |ճանապարհային երթևեկության կազմակերպում, |
| | |մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, |
| | |աշխարհագրություն, երկրաբանություն, |
| | |բնապահպանություն, պատմություն, |
| | |քաղաքագիտություն, տնտեսագիտություն, |
| | |ճարտարապետություն, բանասիրություն, միջազգային|
| | |հարաբերություններ |
|___|_______________________|_____________________________________________|
|26.|Անձնագրային |իրավագիտություն |
|___|_______________________|_____________________________________________|
|27.|Վիզաների |իրավագիտություն, միջազգային |
| | |հարաբերություններ, օտար լեզուներ և |
| | |թարգմանչական գործ |
|___|_______________________|_____________________________________________|
|28.|Պետավտոտեսչության |իրավագիտություն, գյուղատնտեսության |
| | |մեքենայացում, փոխադրումների կազմակերպումը և |
| | |կառավարումը տրանսպորտում, ճանապարհային |
| | |երթևեկության կազմակերպում, ավտոմոբիլային |
| | |ճանապարհների շինարարություն, ավտոմոբիլներ և |
| | |ավտոմոբիլային տնտեսություն, մեխանիկա, |
| | |մեքենաների դինամիկա և ամրություն, |
| | |տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու |
| | |սարքավորումների տեխնիկական շահագործում և |
| | |սպասարկում |
|___|_______________________|_____________________________________________|
|29.|Քարտուղարության |գործավարության կազմակերպում, |
| | |գրադարանավարություն և մատենագիտություն, |
| | |իրավագիտություն |
|___|_______________________|_____________________________________________|
|30.|Բժշկական |բուժական գործ, բժշկականխարգելման գործ, |
| | |ստոմատոլոգիա, դեղագործություն |
|___|_______________________|_____________________________________________|
|31.|Դասախոսական |ոստիկանության ուսումնական հաստատության |
| | |ուսումնական պլանով նախատեսված առարկաների |
| | |ցանկում ընդգրկված մասնագիտություններ |
|___|_______________________|_____________________________________________|
|32.|Մասնագիտացված |անասնաբուժություն, անասնաբուծություն, |
| |շնաբուծարան |իրավագիտություն |
._________________________________________________________________________.
Աղյուսակ N 2
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Վարժության |Գնահա- |Բժշկատարիքային խմբերը |
|ը/կ|տեսակը |տականը |_______________________________________________|
| | | |1-ին |2-րդ |3-րդ |4-րդ |5-րդ խումբ |
| | | |խումբ |խումբ |խումբ |խումբ |(40 տարեկան|
| | | |(մինչև |(24-29 |(30-34 |(35-39 |և բարձր) |
| | | |23 |տարեկան)|տարեկան)|տարեկան)| |
| | | |տարեկան)| | | | |
|___|____________|________|________|________|________|________|___________|
| 1.|Ձգումներ` |բավարար | 7| 6| 5| 4|40 տարեկան |
| |պտտաձողի վրա|________|________|________|________|________|և բարձր |
| |(անգամ) |լավ | 11| 10| 9| 7|տարիք |
| | |________|________|________|________|________|ունեցողները|
| | |գերազանց| 15| 14| 13| 10|ֆիզիկական |
|___|____________|________|________|________|________|________|պատրաստվա- |
| 2.|Վազք` 100 |բավարար | 14.8| 15.0| 15.2| 15.5|ծության |
| |մետր |________|________|________|________|________|նորմատիվներ|
| |(վայրկյան) |լավ | 14.0| 14.2| 14.4| 15.0|չեն |
| | |________|________|________|________|________|հանձնում: |
| | |գերազանց| 13.6| 13.8| 14.0| 14.8| |
|___|____________|________|________|________|________|________| |
| 3.|Վազք` 3000 |բավարար | 13.30.0| 13.50.0| 14.15.0| 14.50.0| |
| |մետր (րոպե, |________|________|________|________|________| |
| |վայրկյան) |լավ | 12.50.0| 13.10.0| 13.50.0| 14.30.0| |
| | |________|________|________|________|________| |
| | |գերազանց| 12.30.0| 12.50.0| 13.20.0| 14.10.0| |
._________________________________________________________________________.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Վարժության |Գնահա- |Բժշկատարիքային խմբերը |
|ը/կ|տեսակը |տականը |_______________________________________________|
| | | |1-ին |2-րդ |3-րդ |4-րդ |5-րդ խումբ |
| | | |խումբ |խումբ |խումբ |խումբ |(40 տարեկան|
| | | |(մինչև |(25-29 |(30-34 |(35-39 |և բարձր) |
| | | |24 |տարեկան)|տարեկան)|տարեկան)| |
| | | |տարեկան)| | | | |
|___|____________|________|________|________|________|________|___________|
| 1.|ՈՒժային |բավարար | 22| 20| 18| 16|40 տարեկան |
| |համալիր |________|________|________|________|________|և բարձր |
| |վարժություն |լավ | 26| 24| 22| 20|տարիք |
| | |________|________|________|________|________|ունեցողները|
| | |գերազանց| 30| 28| 26| 24|ֆիզիկական |
|___|____________|________|________|________|________|________|պատրաստվա- |
| 2.|Վազք` 100 |բավարար | 18.4| 18.8| -| -|ծության |
| |մետր |________|________|________|________|________|նորմատիվներ|
| |(վայրկյան) |լավ | 17.8| 18.4| -| -|չեն |
| | |________|________|________|________|________|հանձնում: |
| | |գերազանց| 17.2| 18.0| -| -| |
|___|____________|________|________|________|________|________| |
| 3.|Վազք` 1000 |բավարար | 5.00.0| 5.20.0| 5.45.0| 6.15.0| |
| |մետր (րոպե, |________|________|________|________|________| |
| |վայրկյան) |լավ | 4.45.0| 5.00.0| 5.20.0| 5.45.0| |
| | |________|________|________|________|________| |
| | |գերազանց| 4.25.0| 4.54.0| 5.00.0| 5.20.0| |
|___|____________|________|________|________|________|________| |
| 4.|Վազք` 60 |բավարար | -| -| 12.8| 13.2| |
| |մետր |________|________|________|________|________| |
| |(վայրկյան) |լավ | -| -| 12.4| 12.8| |
| | |________|________|________|________|________| |
| | |գերազանց| -| -| 12.0| 12.4| |
._________________________________________________________________________.
:»