Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽ ...

 

 

040.1225.170805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2005 թվականի N 1225-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`

ա) եկամուտների գումարն ավելացնել 83,470.0 հազ. դրամով,

բ) ծախսերի գումարն ավելացնել 83,470.0 հազ. դրամով:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակներում և N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1-4 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման NN 2-6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1-5 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից`

ա) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի խմելու ջրի ջրագծի վերանորոգման համար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին հատկացնել 13,634.9 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):

Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում նշված սուբվենցիայի գումարի` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը.

բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման համար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 121,600.0 հազ. դրամ («Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):

Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում նշված սուբվենցիայի գումարի` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 11-ի

N 1225-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|                    Եկամտատեսակը                      |Ցուցանիշների      |

|                                                      |փոփոխությունները  |

|                                                      |__________________|

|                                                      |ինն ամիս |  տարի  |

|______________________________________________________|_________|________|

|ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ |83,470.0 |83,470.0|

|______________________________________________________|_________|________|

|Բ. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ            |83,470.0 |83,470.0|

|______________________________________________________|_________|________|

|այդ թվում`                                            |         |        |

|                                                      |         |        |

|Երևան  քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն    |         |        |

|հանդիսացող հողերի օտարումից                           |83,470.0 |83,470.0|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 11-ի

N 1225-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խումբը|Ենթա- |                                        |Ցուցանիշների      |

|      |խումբը|                                        |փոփոխությունները  |

|      |      |                                        |__________________|

|      |      |                                        |ինն ամիս |  տարի  |

|______|______|________________________________________|_________|________|

|      |      |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                        |83,470.0 |83,470.0|

|______|______|________________________________________|_________|________|

|      |      |այդ թվում`                              |         |        |

|______|______|________________________________________|_________|________|

|14    |      |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ           |83,470.0 |83,470.0|

|______|______|________________________________________|_________|________|

|      |      |այդ թվում`                              |83,470.0 |83,470.0|

|______|______|________________________________________|_________|________|

|      |06    |Այլ ծրագրեր                             |83,470.0 |83,470.0|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 11-ի

N 1225-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման         |Ցուցանիշների      |

|հոդվածների անվանումները                               |փոփոխությունները  |

|                                                      |__________________|

|                                                      |ինն ամիս |  տարի  |

|______________________________________________________|_________|________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                                      |83,470.0 |83,470.0|

|______________________________________________________|_________|________|

|այդ թվում`                                            |         |        |

|______________________________________________________|_________|________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                        |83,470.0 |83,470.0|

|______________________________________________________|_________|________|

|ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ   |83,470.0 |83,470.0|

|______________________________________________________|_________|________|

|Այլ ծախսեր                                            |83,470.0 |83,470.0|

|______________________________________________________|_________|________|

|այդ թվում`                                            |         |        |

|______________________________________________________|_________|________|

|Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր                |83,470.0 |83,470.0|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 11-ի

N 1225-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խումբը|Ենթա- |                                        |Ցուցանիշների      |

|      |խումբը|                                        |փոփոխությունները  |

|      |      |                                        |__________________|

|      |      |                                        |ինն ամիս |  տարի  |

|______|______|________________________________________|_________|________|

|      |      |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                        |83,470.0 |83,470.0|

|______|______|________________________________________|_________|________|

|      |      |այդ թվում`                              |         |        |

|______|______|________________________________________|_________|________|

|14    |      |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ           |83,470.0 |83,470.0|

|______|______|________________________________________|_________|________|

|      |06    |Այլ ծրագրեր                             |83,470.0 |83,470.0|

|______|______|________________________________________|_________|________|

|      |      |այդ թվում`                              |         |        |

|______|______|________________________________________|_________|________|

|      |      |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ   |83,470.0 |83,470.0|

|______|______|________________________________________|_________|________|

|      |      |ՀՀ կառավարություն                       |83,470.0 |83,470.0|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 11-ի

N 1225-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|    |       Եկամտատեսակը           |Պետական կառավարման|  Ցուցանիշների    |

|    |                              |մարմնի անվանումը  | փոփոխությունները |

|    |                              |                  |__________________|

|    |                              |                  |ինն ամիս |  տարի  |

|_________________________________________________________________________|

|I. Ըստ գանձման համար պատասխանատու մարմինների                             |

|_________________________________________________________________________|

|Կապիտալի գործառնություններից       |                  |83,470.0 |83,470.0|

|եկամուտներ                         |                  |         |        |

|___________________________________|__________________|_________|________|

|    |Երևան  քաղաքում տեղաբաշխված`  |Երևանի            |83,470.0 |83,470.0|

|    |պետական սեփականություն        |քաղաքապետարան     |         |        |

|    |հանդիսացող հողերի օտարումից   |                  |         |        |

|    |լրացուցիչ մուտքեր             |                  |         |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2005
N 1225-Ն
Որոշում