Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ ...

 

 

124.0007.020705

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»         07           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12405245

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

21 հունիսի 2005 թվականի N 1-05/07-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 1-05/5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-67-Ն) 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի և 7-րդ հոդվածի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի մարտի 5-ի «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգը հաստատելու մասին» N1-05/5-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) հրամանով հաստատված հրահանգի 5.1-րդ կետի «դ» ենթակետով սահմանված Ձև 1-ը փոխարինել նոր ձևով` համաձայն հավելվածի,

i

բ) հրամանով հաստատված հրահանգի 6.2-րդ կետում «հաշվարկի 13.»5», 13.»6», 13.»8», 16.»5», 16.»7», «16.»8» վանդակներում և 17 տողում» բառերը փոխարինել «հաշվարկի [10.3], [10.4], [10.5], [11.3], [11.4] և [11.5] վանդակներում և 12 տողում «բառերով:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական

ծառայության պետի

2005 թվականի հունիսի 21-ի

N 1-05/07-Ն հրամանի

 

Ձև 1

 

._________________________________________________________________________.

|           ՀԱՇՎԱՐԿ              |      Փաստաթղթի հերթական համարը         |

|  ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ | N ____________________________________ |

|    ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ    |   (լրացվում է հարկային մարմնի կողմից)  |

|________________________________|________________________________________|

| Հաշվետու ժամանակաշրջանը        | [1]  տարի |  |  |  |  |  ամիս |   |    |

|________________________________|________________________________________|

| Հարկ վճարողի հաշվառման համարը  | [2]  ._____________________________.   |

| (ՀՎՀՀ)                         |      ._____________________________.   |

|________________________________|________________________________________|

| Իրավաբանական անձի անվանումը    | [3]  _________________________________ |

|________________________________|________________________________________|

| Անհատ ձեռնարկատիրոջ անունը,    | [4]                                    |

| ազգանունը                      |                                        |

|________________________________|________________________________________|

| Գտնվելու վայրը                 | [5]                                    |

|________________________________|________________________________________|

| Հեռախոսահամարը                 | [6]                                    |

._________________________________________________________________________.

.____.

|    |  [7]  Եթե հաշվետու ամսվա ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել`

.____.  վանդակում նշել «X» և  ներկայացնել հաշվարկը

 

._________________________________________________________________________.

|                          |  Քանակ  |Ներմուծվող        |Ներմուծման համար |

|                          | (տոննա) |յուրաքանչյուր     |հաշվարկված       |

|                          |         |մեկ տոննայի համար |հաստատագրված     |

|                          |         |հաստատագրված      |վճար (հազար դրամ)|

|                          |         |վճարի չափը (դրամ) |                 |

|__________________________|_________|__________________|_________________|

|[8] ՀՀ տարածք ներմուծված  |         |                  |                 |

|    բենզին                |         |                  |                 |

|__________________________|_________|__________________|_________________|

|[9] ՀՀ տարածք ներմուծված  |         |                  |                 |

|    դիզելային վառելիք     |         |                  |                 |

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|                  |Իրացումից|Իրացված| Հաստատագրված վճարը |Շահութահարկին  |

|                  |հասույթը |քանակ  |   (հազար դրամ)     |(եկամտահարկին) |

|                  |(հազար   |(տոննա)|____________________|փոխարինող      |

|                  |դրամ)    |       |Իրացումից|Իրացված   |հաստատագրված   |

|                  |         |       |հասույթի |քանակի    |վճարի չափը     |

|                  |         |       |նկատմամբ |նկատմամբ  |(հազար դրամ)   |

|                  |         |       |1%-ի     |2500 կամ  |               |

|                  |         |       |կիրառմամբ|1500 դրամի|               |

|                  |         |       |         |կիրառմամբ |               |

|                  |_________|_______|_________|__________|_______________|

|                  |    1    |   2   |    3    |     4    |       5       |

|__________________|_________|_______|_________|__________|_______________|

|[10] Բենզին       |         |       |         |          |               |

|__________________|_________|_______|_________|__________|_______________|

|[11] Դիզելային    |         |       |         |          |               |

|     վառելիք      |         |       |         |          |               |

|_________________________________________________________|_______________|

|[12] Հաշվետու ամսվա համար հաշվարկված շահութահարկին       |               |

|     (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի գումարը |               |

._________________________________________________________________________.

 

Տնօրեն

    (անհատ ձեռնարկատեր) ___________________        _______________________

                         (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

 

    Գլխավոր հաշվապահ    ___________________        _______________________

                         (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

 

    Կ.Տ.                                       «____»_______________ 200 թ.

 

ԿԱՐԳ

 

ԲԵՆԶԻՆ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՑՎԱԾ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻՆ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՆ) ՓՈԽԱՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ

 

- լրացվում է հազար դրամներով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ,

- քանակական ցուցանիշները լրացվում են տոննաներով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:

[1] - Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը (տարին և ամիսը), որի համար ներկայացվում է հաշվարկը:

[2] - Լրացվում է վճարող իրավաբանական անձի լրիվ անվանումը և կազմակերպական-իրավական ձևը:

[3] - Լրացվում է վճարող անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:

[4] -Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից:

[5] - Նշվում է վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն:

[6] - Նշվում է վճարողի հեռախոսահամարը (հեռախոսահամարները):

[7] - Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարողի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի իրականացվել` լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողերը` [7]-րդ վանդակում նշվում է «X» և այն ներկայացվում է:

[8] - Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բենզինի քանակը` արտահայտված տոննաներով, ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար հաստատագրված վճարի չափը (դրամ), ներմուծման համար հաշվարկված հաստատագրված վճարի գումարը (հազար դրամով):

[9] Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ տարածք ներմուծված դիզելային վառելիքի քանակը` արտահայտված տոննաներով, ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար հաստատագրված վճարի չափը (դրամ), վճարված հաստատագրված վճարի գումարը (հազար դրամով):

[10] Լրացվում է հաշվետու ամսվա համար`

- «1» վանդակում` բենզինի իրացումից հասույթը (հաշվեգրման եղանակով հաշվարկված)` հազար դրամով,

- «2» վանդակում` բենզինի իրացված քանակը` տոննայով,

- «3» վանդակում` բենզինի իրացումից հասույթի նկատմամբ օրենքով սահմանված 1% դրույքաչափի կիրառմամբ հաշվարկվող հաստատագրված վճարի չափը (հազար դրամ), որը որոշվում է` [10.3] = [10.1] X 1%,

- «4» վանդակում` բենզինի իրացված քանակի նկատմամբ օրենքով սահմանված 2500 դրամ դրույքաչափի կիրառմամբ հաշվարկվող հաստատագրված վճարի չափը (հազար դրամ), որը որոշվում է` [10.4] = [10.2] X 2500,

- «5» վանդակում` բենզինի իրացումից շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի գումարը: Եթե [10.3] > [10.4], ապա [10.5] վանդակում լրացվում է [10.3] վանդակում նշված թիվը, իսկ եթե [10.3] < [10.4],="" ապա="" [10.5]="" վանդակում="" լրացվում="" է="" [10.4]="" վանդակում="" նշված="">

[11] Լրացվում է հաշվետու ամսվա համար`

- «1» վանդակում` դիզելային վառելիքի իրացումից հասույթը (հաշվեգրման եղանակով հաշվարկված)` հազար դրամով,

- «2» վանդակում դիզելային վառելիքի իրացված քանակը` տոննայով,

- «3» վանդակում` դիզելային վառելիքի իրացումից հասույթի նկատմամբ օրենքով սահմանված 1% դրույքաչափի կիրառմամբ հաշվարկվող հաստատագրված վճարի չափը (հազար դրամ), որը որոշվում է` [11.3] = [11.1] X 1%,

- «4» վանդակում` դիզելային վառելիքի իրացված քանակի նկատմամբ օրենքով սահմանված 1500 դրամ դրույքաչափի կիրառմամբ հաշվարկվող հաստատագրված վճարի չափը (հազար դրամ), որը որոշվում է` [11.4] = [11.2] X 1500,

- «5» վանդակում` դիզելային վառելիքի իրացումից շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի գումարը: Եթե [11.3] > [11.4], ապա [11.5] վանդակում լրացվում է [11.3] վանդակում նշված թիվը, իսկ եթե [11.3] < [11.4],="" ապա="" [11.5]="" վանդակում="" լրացվում="" է="" [11.4]="" վանդակում="" նշված="">

[12]. Լրացվում է հաշվետու ամսվա արդյունքներով` բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացումից հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի գումարը` հազար դրամով ([12]= [10.5] + [11.5]):

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
21.06.2005
N 1-05/07-Ն
Հրաման