040.0849.300605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 2005 թվականի N 849-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԿԱՐՃԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1՛ հավելվածների.
բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 թիվ 1359-Ն որոշում)
i
2. Սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևանի գյուղական համայնքի սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության 32.22 հեկտար, այդ թվում` 23.04 հեկտար քաղաքացիների սեփականություն հանդիսացող վարելահողերը և 9.18 հեկտար պետական սեփականություն հանդիսացող արոտներն ընդգրկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի վարչական սահմաններում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`
ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի քաղաքային և Կարճևանի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռները և համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելուն վերաբերող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված նկարագրերին համապատասխան.
բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի քաղաքային և Կարճևանի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 9-ի
N 849-Ն որոշման
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
______________________________
ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում
Հավելված N 1.1
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 9-ի
N 849-Ն որոշման
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ագարակ քաղաքը գտնվում է Սյունիքի մարզի հարավ-արևմտյան մասում, Մեղրի քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Կարճևան համայնքի վարչական սահմանի հարավային մասում և բոլոր կողմերից սահմանակից է Կարճևան համայնքին:
Կարճևան գետի «Ա» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է դեպի արևելք, հասնում Կարճևան գնացող ճանապարհի եզրի 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-3 սահմանակետով հասնում Ագարակ քաղաքի եզրագծի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագծի ուղղությունը փոխելով դեպի արևելք, անցնելով թիվ 5-10 սահմանակետերով, հասնում է Ագարակ կոմբինատի եզրագծի թիվ 11 սահմանակետին: Այնուհետև շարունակվում Ագարակի կոմբինատի եզրագծով, հասնում թիվ 12 սահմանակետին, թիվ 12 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ, գրեթե բնակավայրի եզրագծով անցնելով թիվ 13-17 սահմանակետերով, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք` անցնելով թիվ 19-20 սահմանակետերով, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևմուտք` վարելահողի եզրով, անցնելով թիվ 21-22 կետերով, հատելով Կարճևան գետը, հասնում ճանապարհի եզրի թիվ 23 սահմանակետին: Այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք, երկաթգծի կայարանի ցանկապատով հասնում երկաթգծի թիվ 24 սահմանակետին, այնուհետև երկաթգծով անցնում դեպի արևմուտք ու հասնում թիվ 25 կետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 26-27 սահմանակետերով: Ապա թեքվում դեպի արևմուտք, հասնում թիվ 28 կետին և շարունակվում դեպի հյուսիս` անցնելով թիվ 29 սահմանակետով, հասնում վարելահողի եզրի թիվ 30 կետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, հասնում ջրհավաքի թիվ 31 ապա 32 սահմանակետերին, այնուհետև կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հյուսիս-արևելք, հասնում թիվ 33 կետին, անցնելով թիվ 34-35 սահմանակետերով, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 կետից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 37-38 կետերով, հասնում 39 կետին: Թիվ 39 կետից սահմանագիծը թ/ֆ ցանկապատով անցնում է դեպի արևելք, անցնում թիվ 40-41 սահմանակետերով, այնուհետև շարունակվում վարելահողի եզրով, հասնում թիվ 42 սահմանակետին, ապա թեքվում դեպի հյուսիս-արևելք, հասնում Կարճևան գետի թիվ 43 կետին և շարունակվում նույն գետով դեպի հյուսիս, անցնում թիվ 44 կետով ու հասնում Կարճևան գետի եզրի «Ա» հանգուցային սահմանակետին:
«Ա»-»Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8850.7 մ է:
(2-րդ և 2.1 հավելվածներն ուժը կորցրել են 14.10.10 թիվ 1359-Ն որոշում)