040.1056.300705
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2005 թվականի N 1056-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 94 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ստորերկրյա ջրերի հանքավայրերի ռացիոնալ շահագործումը, պահպանությունը և ջրօգտագործման ծավալների նկատմամբ պետական վերահսկողությունն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը հաստատելու մասին» N 94 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
որոշման հավելվածում`
ա) 24-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
i
«Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի մասնագիտացված ջրաերկրաբանական կազմակերպության կողմից և դրանք վճարովի ծառայություններ են բոլոր ջրօգտագործողների համար` բացառությամբ խմելու և ոռոգման ջուր մատակարարող` 50 տոկոսից ավելի պետական բաժնեմասով կառավարվող, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների».
բ) ուժը կորցրած ճանաչել 25-րդ կետը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում`
ա) պահուստային և նոր հետախուզված հանքավայրերում` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից.
բ) շահագործվող հանքավայրերում` դրանց շահագործման լիցենզիոն պայմանագրերով սահմանված ժամկետները լրանալուն պես:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ