(ուժը կորցրել է 07.03.12 թիվ 31-Ն հրաման)
i
102.0026.020305
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 03 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10205116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 մարտի 2005 թվականի N 26-Ն
i
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՈՒՍԱՆՇԱՆՆԵՐԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստի, ուսանշանների, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը (հավելված 1, 2):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ արդարադատության նախարարի 2004թ. հունիսի 7-ի թիվ 80-Ն հրամանով հաստատված հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը (հավելված 1, 2):
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2005 թ. մարտի 1-ի
N 26-Ն հրամանով
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՈՒՍԱՆՇԱՆՆԵՐԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ
1. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ
1.1 Գլխարկը սև կտորից է, սև թավշյա գլխարկաբոլորքով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի եզրով ոսկեգույն /դեղնավուն/, 2,5մմ եզրաշերտով: Գլխարկաբոլորքի վրա երկու ոսկեգույն կոճակներով ամրացվում է ցանցահյուսազարդով երկշերտ հյուսված կապը /քուղը/ և ոսկեզօծված գլխարկանշանը: Գլխարկանշանը` ոսկեգույն, կաղնու տերևներով երիզված Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, ամրացվում է գլխարկի կենտրոնում:
Գլխարկահովհարը սև է, լաքապատ: Բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող աշխատակիցների գլխարկահովհարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեզօծ լարահյուսից և ՀՀ զինանշանից, ամրացվում /ասեղնագործվում/ է կաղնու ճյուղերի տեսքով երկու համաչափ ոսկեկար զարդ:
1.2 Բաճկոնը (Ձև 1 և Ձև 2 կցվում են) առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների կամ արդարադատության լեյտենանտից-կապիտան հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար միակոճկուն է` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով 4 ոսկեզօծ կոճակներով, մարմինը կիսագրկող, հարթ մակերեսներով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, թիկնամասի ներքևում` կտրվածքով: Բաճկոնը կողքերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իսկ կրծքի մասում` կտրվածքով գրպան: Բարձրագույն և գլխավոր խմբի արդարադատության մայորից-գեներալ-լեյտենանտ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող աշխատակիցների համար` երկփեղկանի, երեք կոճականի բաճկոն, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի: Բարձրագույն և գլխավոր խմբի կամ արդարադատության գնդապետ և բարձր հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համազգեստը կարվում է սև գույնի գաբարդինից, գլխավոր և առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող մնացած աշխատակիցներինը` սև կոստյումի կտորից: Բաճկոնի օձիքը և թևածալքերը` ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով է` 2,5մմ լայնությամբ թևածալքերի վրա երեք կոճակով: Բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող աշխատակիցների համար կարվում է նաև տոնական բաճկոն` սպիտակադեղնավուն գաբարդինից, որի բաճկոնի օձիքը և թևածալքերը մուգ կարմրավուն եզրաշերտով է 2,5մմ լայնությամբ:
1.3 Տաբատը սև կտորից է, ուղիղ, առանց ծալքերի: Բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար` ոսկեգույն /դեղնավուն/ եզրաշերտով: Բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող աշխատակիցների համար տաբատի վրա եզրաշերտից 5մմ հեռավորությամբ կարվում է մուգ կարմրավուն վրակարվածք` 22մմ լայնությամբ շերտով, տաբատի ողջ երկայնքով: Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների տոնական տաբատի վրա եզրաշերտը մուգ կարմրավուն է:
1.4 Կոշիկները /կիսակոշիկները/ սև են, բարձրագույն և գլխավոր խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցներինը` այծակաշվե /շևրոյե/, իսկ առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար քրոմակաշվե:
1.5 Վերնաշապիկը սպիտակ է, փափուկ կամ կոշտ օձիքով, երկար թևքերով: Որպես ամառային համազգեստ բաճկոնի փոխարեն տրվում է վրադիր վերնաշապիկ` երկար և կարճ թևերով: Փողկապը սև է: Կարճ թևքերով վերնաշապիկը կրվում է առանց փողկապի:
1.6 Կիսավերարկուն միակոճկուն է` 4 կոճակներով` արհեստական մորթուց օձիքով, սև գույնի դրապից: Բարձրագույն խումբը կրում է երկփեղկանի վերարկու` 3 կոճակներով, կարակուլե օձիքով, թիկնամասի ներքևում` կտրվածքով, սև գույնի դրապից:
Կանանց համար բաճկոնի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տրվում են կիսաշրջազգեստ և կոշիկներ:
1.7 ՈՒսանշանները և հատուկ կոչման կամ դասային աստիճանի տարբերանշանները կրում են վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի վրա:
2. ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՇԱՆՆԵՐԸ
Հատուկ կոչումների կամ դասային աստիճանի ուսանշանը իրենից ներկայացնում է ձգված վեցանկյուն, երկարավուն զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասում ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: ՈՒսանշանի երկարությունը 110-120մմ է, լայնությունը` բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող անձանց համար 45մմ է, իսկ գլխավոր և առաջատար խմբերի հատուկ կոչումներ ունեցողներինը` 40մմ: ՈՒսանշանների եզրերը, բացի ստորինից, երիզվում են ոսկեգույն թելերով գործվածքով: ՈՒսանշանները պատրաստվում են սև գույնի գործվածքից, մահուդի աստառի վրա: Հանովի ամառային ուսանշանները ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով: Բարձրագույն խմբի վրադիր վերնաշապիկի ուսանշանները պատրաստվում են արծաթյա թելից:
2.1 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄ ԿԱՄ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՍԱՆՇԱՆՆԵՐԸ
ՀՀ արդարադատության պետական խորհրդականի ուսանշանների վերին հատվածում ոսկեթելերով գործվում է ՀՀ զինանշանը, ներքևի հատվածում` երեք լայն ժապավենատիպ հյուսվածք:
Արդարադատության գեներալ-մայորի, գեներալ-լեյտենանտի կամ արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի և արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի ուսանշանների վրա վերին հատվածում ոսկեթելերով գործվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը (վահան, հետևի պլանում պատկերված սուր, կաղնու տերևներով երիզված, 30մմ բարձրությամբ, 20մմ լայնությամբ), ներքևի հատվածում երկու լայն և միջանկյալ նեղ ժապավենատիպ հյուսվածք:
Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի և մայորի ուսանշանների վերին հատվածում տեղադրվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը, ներքևի հատվածում ոսկեթելերով գործվում է մեկ լայն և մեկ նեղ ժապավենատիպ հյուսվածք:
Արդարադատության կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի ուսանշանների վերին հատվածում տեղադրվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը, ներքևի հատվածում ոսկեթելերով գործվում է մեկ լայն ժապավենատիպ հյուսվածք:
3. ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ
Հատուկ կոչումների կամ դասային աստիճանների տարբերանշաններ են օձիքի մակակարերը:
Մակակարերը պատրաստվում են սև թելից, մահուդե աստառի վրա երիզված ոսկեգույն հյուսվածքով: Բարձրագույն խմբի վրադիր վերնաշապիկի մակակարերը պատրաստվում են արծաթյա թելից:
ՀՀ արդարադատության պետական խորհրդականի մակակարի երեսին գործվում է մեկ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 24մմ տրամագծով:
Բարձրագույն խմբի հատուկ կոչում գեներալ-մայոր կամ արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի մակակարի մակերեսին ամրացվում է մեկ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 22 մմ տրամագծով, գեներալ-լեյտենանտ կամ արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի մակակարի մակերեսին` երկու ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 22 մմ տրամագծով:
Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի և մայորի մակակարի մակերեսն ունի երկու ոսկեգույն (դեղնավուն) լուսաշերտ: Արդարադատության գնդապետի մակակարի մակերեսին ամրացվում է երեք ոսկեզօծ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության փոխգնդապետի մակակարի մակերեսին ամրացվում է երկու ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության մայորի մակակարի մակերեսին` մեկ ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով:
Արդարադատության կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի մակակարի մակերեսն ունի մեկ ոսկեգույն (դեղնավուն) լուսաշերտ: Արդարադատության կապիտանի մակակարի մակերեսին ամրացվում է չորս ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով, ավագ լեյտենանտի մակակարի մակերեսին` երեք ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով, լեյտենանտի մակակարի մակերեսին` երկու ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով:
Աստղերը մակակարի մակերեսին դասավորվում են մեկ գծով` վերևից ներքև, բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող աշխատակիցների մակակարի մակերեսին` միջնամասում, գնդապետի, փոխգնդապետի և մայորի մակակարի մակերեսին` երկու լուսաշերտի արանքում, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի մակակարի մակերեսին` լուսաշերտի վրա:
4. ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
Ծառայության խորհրդանշանը էլիպսաձև է, բարձրությունը 97մմ, լայնությունը 85մմ, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքին` ուսակարից 70մմ ներքև:
Խորհրդանշանը` ոսկեգույն արծիվ, որի մագիլների մեջ տեղադրված է կապտավուն գիրք բացված վիճակում, կշեռքի նժարների սպիտակ պատկերով: Արծվի հետևի պլանում պատկերված է սպիտակ սուր: Պատկերը եզրազարդված է ստորին մասի ժապավենից մինչև արծվի թևերի միջնամասը հասնող ոսկեգույն կաղնու տերևներով: Արտաքին շրջանագծում ոսկեգույն տառերով գրված է.
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը:
Հավելված 2
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ
._________________________________________________________________________.
| Իրերի անվանումը | Քանակը մեկ |Կրման ժամկետը|
| |մարդու համար| |
|______________________________________________|____________|_____________|
| 1 | 2 | 3 |
|_________________________________________________________________________|
| 1. Բարձրագույն խմբի հատուկ կոչումներ ունեցողների համար |
|_________________________________________________________________________|
|- գլխարկ` կարակուլե բնական մորթուց | 1 հատ | 5 տարի |
|- գլխարկ սև գույնի | 1 հատ | 3 տարի |
|- վերարկու, ձմեռային, կարակուլե օձիքով | 1 հատ | 5 տարի |
|- վերարկու` բրդյա, գարնանային-աշնանային, | 1 հատ | 5 տարի |
| ուսանշաններով և տարբերանշաններով | | |
|- բաճկոն երկփեղկանի, սև գույնի գաբարդինից, | 1 հատ | 3 տարի |
| ուսանշաններով և տարբերանշաններով | | |
|- տաբատ սև գույնի | 2 հատ | 3 տարի |
|- վերնաշապիկ, սպիտակ, երկարաթև | 1 հատ | 1 տարի |
|- վերնաշապիկ, վրադիր բաց դեղնավուն, երկար և | 2 հատ | 1 տարի |
| կարճ թևերով, ուսանշաններով և | | |
| տարբերանշաններով | | |
|- փողկապ սև գույնի | 1 հատ | 3 տարի |
|- կաշնե սպիտակ | 1 հատ | 3 տարի |
|- կոշիկ | 1 զույգ | 2 տարի |
|_________________________________________________________________________|
| 2. Գլխավոր և առաջատար խմբերի հատուկ կոչումներ ունեցողների համար |
|_________________________________________________________________________|
|- գլխարկ` կարակուլե, արհեստական մորթուց | 1 հատ | 5 տարի |
|- գլխարկ` սև գույնի, ամենօրյա | 1 հատ | 3 տարի |
|- կիսավերարկու` արհեստական մորթուց, օձիքով, | 1 հատ | 3 տարի |
| ձմեռային, ուսանշաններով և տարբերանշաններով | | |
|- բաճկոն երկփեղկանի, սև գույնի գաբարդինից, | 1 հատ | 3 տարի |
| ուսանշաններով և տարբերանշաններով | | |
| (գլխավոր խմբի համար) | | |
|- բաճկոն միակոճկուն, սև գույնի | 1 հատ | 3 տարի |
| ուսանշաններով և տարբերանշաններով | | |
| (առաջատար խմբի համար) | | |
|- տաբատ սև գույնի | 2 հատ | 2 տարի |
|- վերնաշապիկ սպիտակ | 1 հատ | 2 տարի |
|- վերնաշապիկ, վրադիր բաց դեղնավուն, երկար և | 2 հատ | 2 տարի |
| կարճ թևերով | | |
|- փողկապ սև գույնի | 1 հատ | 3 տարի |
|- կոշիկ | 1 զույգ | 1 տարի |
| | | |
._________________________________________________________________________.
Խորհրդանշանը, գլխարկանշանը, օձիքի մակակարերը, ուսանշանները, աստղերը` մեծ և փոքր, կոճակները` մեծ և փոքր, երկշերտ հյուսված կապը (քուղը), տրվում են ծառայողական համազգեստի առարկաների քանակությանը համապատասխան հաշվի առնելով կրման ժամկետները:
- Արդարադատության նախարարության խորհրդանշանը
- Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր
կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանը
- Աստղ 20մմ, ոսկեգույն
Արդարադատության մայորի, փոխգնդապետի, գնդապետի համար
- Աստղ 13մմ, ոսկեգույն
Արդարադատության լեյտենանտի, ավագ լեյտենանտի, կապիտանի համար
- Աստղ 24մմ, ոսկեգույն
ՀՀ Արդարադատության պետական խորհրդականի համար
- Աստղ 22մմ, ոսկեգույն
Արդարադատության 2-րդ և 3-րդ դասի պետական խորհրդականների,
գեներալ-մայորի, գեներալ-լեյտենանտի համար
- Կոճակ 22մմ, ոսկեգույն
ՀՀ Արդարադատության հատուկ կոչում և դասային աստիճան
ունեցողների համար
- Կոճակ 14մմ, ոսկեգույն
ՀՀ Արդարադատության հատուկ կոչում և դասային աստիճան
ունեցողների համար
ՀՀ Արդարադատության Արդարադատության Արդարադատության Արդարադատության
պետական խորհրդականի 2-րդ, 3-րդ դասի մայորի, լեյտենանտի,
համազգեստի ուսանշան պետական փոխգնդապետի, ավագ լեյտենանտի,
խորհրդականների, գնդապետի կապիտանի
գեներալ-մայորի, համազգեստի համազգեստի
գեներալ-լեյտենանտի ուսանշան ուսանշան
համազգեստի
ուսանշան
ՀՀ Արդարադատության Արդարադատության Արդարադատության Արդարադատության
պետական խորհրդականի 2-րդ, 3-րդ դասի մայորի, լեյտենանտի,
ամառային համազգեստի պետական փոխգնդապետի, ավագ լեյտենանտի,
ուսանշան խորհրդականների, գնդապետի կապիտանի
գեներալ-մայորի, ամառային ամառային
գեներալ-լեյտենանտի համազգեստի համազգեստի
ամառային ուսանշան ուսանշան
համազգեստի
ուսանշան
ՀՀ Արդարադատության Արդարադատության Արդարադատության Արդարադատության
պետական 1-ին դասի պետական 2-րդ դասի պետական 3-րդ դասի
խորհրդականի խորհրդականի խորհրդականի պետական
համազգեստի օձիքի համազգեստի օձիքի արդարադատության խորհրդականի
վրայի տարբերանշան վրայի տարբերանշան գեներալ-լեյտենանտի արդարադատության
համազգեստի օձիքի գեներալ-մայորի
վրայի տարբերանշան համազգեստի օձիքի
վրայի
տարբերանշան
ՀՀ Արդարադատության Արդարադատության Արդարադատության Արդարադատության
պետական 1-ին դասի պետական 2-րդ դասի պետական 3-րդ դասի
խորհրդականի խորհրդականի խորհրդականի պետական
վերնաշապիկի օձիքի վերնաշապիկի օձիքի արդարադատության խորհրդականի
վրայի տարբերանշան վրայի տարբերանշան գեներալ-լեյտենանտի արդարադատության
վերնաշապիկի օձիքի գեներալ-մայորի
վրայի տարբերանշան վերնաշապիկի
օձիքի վրայի
տարբերանշան
ՀՀ Արդարադատության ՀՀ Արդարադատության ՀՀ Արդարադատության
գնդապետի փոխգնդապետի մայորի
համազգեստի օձիքի համազգեստի օձիքի համազգեստի օձիքի
վրայի տարբերանշանը վրայի տարբերանշանը վրայի տարբերանշանը
ՀՀ Արդարադատության Արդարադատության Արդարադատության
գնդապետի փոխգնդապետի մայորի
վերնաշապիկի օձիքի վերնաշապիկի օձիքի վերնաշապիկի օձիքի
վրայի տարբերանշան վրայի տարբերանշան վրայի տարբերանշան
Արդարադատության Արդարադատության Արդարադատության
կապիտանի ավագ լեյտենանտի լեյտենանտի
համազգեստի օձիքի համազգեստի օձիքի համազգեստի օձիքի
վրայի տարբերանշան վրայի տարբերանշան վրայի տարբերանշան
Արդարադատության Արդարադատության Արդարադատության
կապիտանի ավագ լեյտենանտի լեյտենանտի
վերնաշապիկի օձիքի վերնաշապիկի օձիքի վերնաշապիկի օձիքի
վրայի տարբերանշան վրայի տարբերանշան վրայի տարբերանշան
ՀՀ Արդարադատության պետական ՀՀ Արդարադատության պետական
խորհրդականի համազգեստ խորհրդականի ամառային համազգեստ
Բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ Բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ
դասային աստիճան ունեցող պետական դասային աստիճան ունեցող պետական
խորհրդականների համազգեստ խորհրդականների ամառային համազգեստ
Ձև 1
Արդարադատության Արդարադատության
լեյտենանտի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի, ավագ լեյտենանտի,
կապիտանի համազգեստ կապիտանի ամառային համազգեստ
Ձև 2
Արդարադատության Արդարադատության
մայորի, փոխգնդապետի, գնդապետի մայորի, փոխգնդապետի, գնդապետի
համազգեստ ամառային համազգեստ
Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն
ապահովող ծառայության խորհրդանշանը
------------------------------
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում