Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ԳՅՈՒ ...

 

 

040.0388.110405

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» ապրիլի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2005 թվականի N 388-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Արարատի մարզի Արարատի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1ա հավելվածների.

բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 27.05.10 թիվ 681-Ն որոշում)

i

2. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերին համապատասխան Արարատի մարզի Արարատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերից 154 հեկտարը, որից` 23 հեկտար գյուղատնտեսական նշանակության, այդ թվում` 23 հեկտար արոտ, 44 հեկտար բնակավայրերի, 68 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 19 հեկտար հատուկ նշանակության հողերն ընդգրկել Արարատի քաղաքային համայնքի վարչական սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) Արարատի մարզի Արարատի քաղաքային և Արարատի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռների և համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով հաստատված նկարագրերին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Արարատի մարզի Արարատի քաղաքային և Արարատի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 24-ի

N 388-Ն որոշման

 

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

 

______________________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

Հավելված N 1ա

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 24-ի

N 388-Ն որոշման

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արարատ քաղաքը գտնվում է մարզի հարավային մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Արտաշատից 27 կմ է:

Արարատ քաղաքը «Ա»-»Բ» հատվածով հյուսիս-արևելքից սահմանակից է համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Բ»-»Ա» հատվածով հարավ-արևելքից և հարավ-արևմուտքից սահմանակից է Արարատ գյուղական համայնքին:

 

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ-ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-»Բ»

 

Արարատ գյուղական, Արարատ քաղաքային և համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը շրջանցելով գերեզմանատունը և ջրմուղկոյուղու ցանկապատը, հասնում է բնակավայրի եզրը և կառուցապատ տարածքի հյուսիս-արևելյան սահմանագծով շարունակվում մինչև գազի գրասենյակի ցանկապատի մոտ գտնվող թիվ 1 կետը, որից ուղիղ գծով թեքվում է արևելք հասնելով դաշտային ճանապարհին, ուղիղ գծով թեքվում հարավ-արևելք, հասնում երկաթգծի հատման մոտ թիվ 2 կետը, ուղիղ գծով շարունակվում արևելք հասնելով այգեգործական հողերի հյուսիս-արևելյան մասում գտնվող թիվ 3 կետը, կտրուկ թեքվում դեպի հարավ երկաթգծի եզրի թիվ 4 կետը, երկաթգծով անցնում արևելք 95.0 մ հասնում թիվ 5 կետը և հատելով երկաթգիծը կտրուկ թեքվելով դեպի հարավ հասնելով ճանապարհի եզրի «Բ» հանգուցային կետը:

 

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ-ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-»Ա»

 

«Ա» հանգուցային կետից սահմանագիծը թեքվելով հարավ-արևմուտք, հեղեղատարով անցում է մինչև ոռոգման առվի եզրի թիվ 1 կետը հասնում երկաթգծի հետ հատման թիվ 2 կետը, երկաթգծով իջնում հարավ-արևելք հասնում է խմելու ջրի օրական կարգավորման ջրամբարի դիմաց գտնվող թիվ 3 կետը, որից թեքվում դեպի հարավ, հատելով խճուղային ճանապարհը, հասնում թիվ 4 կետը, նորից կտրուկ թեքվում արևելք, անցնում ավտոտնակների արևմտյան մասով թիվ 5, 6 կետերով և զինվորական մասի ցանկապատի մոտով թիվ 7, 8, 9 կետերով ու հասնելով թիվ 10 կետին, դաշտային ճանապարհով կտրուկ թեքվում է հարավ-արևելք, մինչև թիվ 11 կետը, որտեղից թեքվում է հարավ-արևելք, հասնելով Երևան-Երասխ մայրուղու եզրին գտնվող թիվ 12, 13 կետերին, որտեղից թեքվում հյուսիս-արևմուտք բնակավայրի եզրով հասնում թիվ 14 կետին, նորից բնակավայրի եզրով շարունակվում և հասնում հին խճուղու եզրի թիվ 15 կետին: Թիվ 15 կետից խճուղով շարունակվում է հյուսիս-արևմուտք, հասնում խաչմերուկի թիվ 16 կետը, որից ճանապարհով հատելով երկաթգիծը, հասնում թիվ 17 կետը, ու թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք ճանապարհով հասնում թիվ 18 կետը, հետո հատում երկաթգիծը և ճանապարհով ու երկաթգծի եզրով անցնելով թիվ 19, 20 կետերով հասնում «Բ» հանգուցային կետը:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 24-ի

N 388-Ն որոշման

 

ՀԱՏԱԿԱԳԻԾ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 27.05.10 թիվ 681-Ն որոշում)

 

______________________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

Հավելված N 2ա

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 24-ի

N 388-Ն որոշման

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(2ա-րդ հավելվածն ուժը կորցրել է 27.05.10 թիվ 681-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2005
N 388-Ն
Որոշում