040.0343.060405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2005 թվականի N 343-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ԸՍՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայոց ցեղասպանության 90-ամյակին և Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված գրականության հրատարակման սուբսիդավորման համար Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 13502.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):
i
4. Հաստատել սույն որոշման 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 40-Ն որոշմամբ Հայոց ցեղասպանության 90-ամյակին և Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված գրականության հրատարակման նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված ընդհանուր գումարի բաշխումն ըստ կազմակերպությունների` համաձայն N 2 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի մարտի 31-ի
N 343-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Խում-|Ենթա- |Բյուջետային ծախսերի |Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության |
|բը |խումբը|գործառական |2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ|
| | |դասակարգման խմբերի և |օրենքի N 1 հավելվածում և |
| | |ենթախմբերի, |փոփոխություններ ՀՀ կառավարության |
| | |տնտեսագիտական |2005 թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման |
| | |դասակարգման |N 5 հավելվածում (փակագծերում նշված են |
| | |հոդվածների, |հատկացումներից պակասեցվող, իսկ դրական |
| | |ֆինանսավորվող |նշանով` ավելացվող գումարները) |
| | |ծրագրերի և դրանք |______________________________________|
| | |իրականացնող |1-ին |1-ին |9 ամիս |տարի |
| | |մարմինների |եռամսյակ|կիսամյակ | | |
| | |անվանումները | | | | |
|_____|______|_____________________|________|_________|_________|_________|
| 07| 11|03. Մանկական | | | | |
| | |գրականության | | | | |
| | |հրատարակման գծով | | | | |
| | |պետական պատվեր |(5830.1)|(13117.7)|(13502.0)|(13502.0)|
|_____|______|_____________________|________|_________|_________|_________|
| | |ՀՀ մշակույթի և | | | | |
| | |երիտասարդության | | | | |
| | |հարցերի | | | | |
| | |նախարարություն |(5830.1)|(13117.7)|(13502.0)|(13502.0)|
|_____|______|_____________________|________|_________|_________|_________|
| | |այդ թվում` | | | | |
| | |բյուջետային ծախսերի | | | | |
| | |տնտեսագիտական | | | | |
| | |դասակարգման «Այլ | | | | |
| | |ծառայությունների | | | | |
| | |ձեռքբերման ծախսեր» | | | | |
| | |հոդվածով |(5830.1)|(13117.7)|(13502.0)|(13502.0)|
|_____|______|_____________________|________|_________|_________|_________|
| 14| 06|01. ՀՀ կառավարության | | | | |
| | |պահուստային ֆոնդ | 5830.1| 13117.7| 13502.0| 13502.0|
|_____|______|_____________________|________|_________|_________|_________|
| | |ՀՀ կառավարություն | 5830.1| 13117.7| 13502.0| 13502.0|
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի մարտի 31-ի
N 343-Ն որոշման
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ 1600-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Հեղինակը Անվանումը |Ծավալը|Տպա- |Գումարը|
|ը/կ| |(տպա- |քանակը |(հազ. |
| | |գրական|(օրինակ)|դրամ) |
| | |մա- | | |
| | |մուլ) | | |
|___|_____________________________________________|______|________|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_____________________________________________|______|________|_______|
| | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա | | | |
| | | | | |
| 1.|Արթուր Պեյլերյան «Մեծ տերությունները, | 25| 300| 800.0|
| | Օսմանյան կայսրությունը | | | |
| | և հայերը ֆրանսիական | | | |
| | արխիվներում | | | |
| | (1914-1948)», | | | |
| | փաստաթղթերի ժողովածու, | | | |
| | հատոր Բ | | | |
| | | | | |
| 2.|Տիգրան Մաթոսյան «Հայոց ցեղասպանությունը | 11.5| 500| 330.0|
| | և հրեական հոլոքոստը. | | | |
| | համեմատության փորձ» | | | |
| | | | | |
| 3.|Ռուբեն Սահակյան «Արևմտահայերի | 23| 500| 575.0|
| | ցեղասպանությունը և | | | |
| | ինքնապաշտպանական | | | |
| | կռիվները, 1915 թ.» | | | |
| | | | | |
| 4.|Վարուժան Պողոսյան «Հայոց ցեղասպանության | 16| 500| 450.0|
| | լուսաբանում 19-րդ դարի | | | |
| | վերջի և 20-րդ դարի | | | |
| | սկզբի ֆրանսիական | | | |
| | պատմագիտության և | | | |
| | հասարակական մտքի կողմից»| | | |
| | | | | |
| 5.|Ռուբեն Գասպարյան «Հայերի կոտորածները | 11| 500| 455.0|
| | Կիլիկիայում» | | | |
| | | | | |
| 6.|Մկրտիչ Ներսիսյան «Հայոց ցեղասպանության | 20| 500| 1250.0|
| | անհերքելի փաստաթղթեր» | | | |
| | (հայերեն, ռուսերեն) | | | |
| | | | | |
| 7.|Անուշ Հովհաննիսյան «Թուրքիա. մշակութային | 5| 500| 655.0|
| | ցեղասպանություն» | | | |
| | (հայերեն, ռուսերեն, | | | |
| | անգլերեն, ֆրանսերեն) | | | |
| | | | | |
| 8.|Նյութերի ժողովածու «Աշխարհի պետությունները,| 40| 500| 1260.0|
| | ազգային խորհրդարանները | | | |
| | և միջազգային | | | |
| | կազմակերպությունները | | | |
| | դատապարտում են և | | | |
| | ճանաչում» | | | |
|___|_____________________________________________|______|________|_______|
| | «Տիգրան Մեծ» հրատարակչություն | | | |
| | | | | |
| 9.|Նյութերի ժողովածու «Հայոց ցեղասպանություն» | 100| 1000| 7000.0|
| | (ժամանակավոր | | | |
| | ցուցահանդեսների | | | |
| | կազմակերպման նյութեր) | | | |
|___|_____________________________________________|______|________|_______|
| | «Զանգակ-97» հրատարակչություն | | | |
| | | | | |
|10.|Նիկոլայ Հովհաննիսյան «Հայոց ցեղասպանությունն | 16| 500| 1500.0|
| | արաբական պատմագիտական | | | |
| | քննական լույսի ներքո» | | | |
| | (անգլերեն) | | | |
| | | | | |
|11.|«Հայոց ցեղասպանությունը» քարտեզ (հայերեն, | | 700| 500.0|
| |ռուսերեն, անգլերեն) | | | |
| | | | | |
|12.|Նիկոլայ Հովհաննիսյան «Հայոց ցեղասպանություն» | 2.5| 1000| 2500.0|
| | (ռուսերեն, անգլերեն, | | | |
| | ֆրանսերեն, գերմաներեն) | | | |
|___|_____________________________________________|______|________|_______|
| | «Հայաստան» հրատարակչություն | | | |
| | | | | |
|13.|Վոլֆգանգ Գուստ «Գերմանական արխիվները | 30| 500| 1102.0|
| | հայոց ցեղասպանության | | | |
| | մասին» (գերմաներեն) | | | |
|___|_____________________________________________|______|________|_______|
| | «Ոսկան Երևանցի» հրատարակչություն | | | |
| | | | | |
|14.|Քեմալ Եալչն «Հոգիս քեզնով է խայտում»| 30| 500| 1116.8|
|___|_____________________________________________|______|________|_______|
| | «Նշանակ» հրատարակչություն | | | |
| | | | | |
|15.|Վերժինե Սվազյան «Հայոց ցեղասպանությունը | 10| 500| 2280.0|
| | և պատմական | | | |
| | հիշողությունը» | | | |
| | (ռուսերեն, անգլերեն, | | | |
| | ֆրանսերեն, գերմաներեն) | | | |
| | | | | |
|16.|Մատենագիտական «Հայկական հարց, Հայոց | 100| 500| 6745.0|
| |ժողովածու ցեղասպանություն» (2 | | | |
| | հատորով) | | | |
| | | | | |
|17.|Հիրոյոսի Սեգավա «Հայերի մոռացված | 15| 500| 1700.0|
| | ցեղասպանությունը» | | | |
| | | | | |
|18.|Գևորգ Բարդակչյան «Հիտլերը և հայոց | 5| 500| 1700.0|
| | ցեղասպանությունը» | | | |
| | (հայերեն և անգլերեն) | | | |
| | | | | |
|19.|Թաներ Ակչամ «Երկխոսություն անդունդի | 8| 500| 1100.0|
| | վրայով. հայ-թուրքական | | | |
| | երկխոսություն» | | | |
| | | | | |
|20.|Թաներ Ակչամ «Կայսրությունից դեպի | 15| 500| 2150.0|
| | հանրապետություն. | | | |
| | թուրքական ազգայնություն | | | |
| | և Հայոց | | | |
| | ցեղասպանություն» | | | |
| | | | | |
|21.|Վահագն Դադրյան «Թուրքիայի կողմից Հայոց | 6| 500| 1250.0|
| | ցեղասպանությունը հերքող | | | |
| | կարևոր տարրերը. | | | |
| | կեղծարարությունների | | | |
| | ուսումնասիրություն» | | | |
| | | | | |
|22.|Սամանթա Փաուեր «Խնդիր դժոխքից. Ամերիկա | 30| 500| 2100.0|
| | և ցեղասպանության դար» | | | |
|___|_____________________________________________|______|________|_______|
| | Հայաստանի գրողների միություն | | | |
| | | | | |
|23.|Ժողովածու «Ձոն հայոց լեզվին» | 10| 1500| 1500.0|
| | (բանաստեղծություններ) | | | |
|___|_____________________________________________|______|________|_______|
| | Երևանի պետական համալսարան | | | |
| | | | | |
|24.|Կորյուն «Վարք Մաշտոցի» (հայերեն,| 28| 1500| 3500.0|
| | ռուսերեն, անգլերեն, | | | |
| | ֆրանսերեն, գերմաներեն) | | | |
|___|_____________________________________________|______|________|_______|
| | «Էդիթ պրինտ» հրատարակչություն | | | |
| | | | | |
|25.|Հուշանվերային բացիկների հավաքածու | | 1000| 3000.0|
|___|_____________________________________________|______|________|_______|
| | «Գիտություն» հրատարակչություն | | | |
| | | | | |
|26.|«Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը | | 1000| 1200.0|
| |Հայաստանում» (քարտեզ) | | | |
|___|_____________________________________________|______|________|_______|
| | «Տերյան» մշակութային կենտրոն | | | |
| | | | | |
|27.|Վահան Տերյան «Նամականի, | 50| 500| 2000.0|
| | հրապարակագրություն, | | | |
| | հուշապատում» | | | |
._________________________________________________________________________.