103.0020.180205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 02 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10305105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 փետրվարի 2005 թվականի N 20-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 190-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 945-Ն որոշման հավելված 1-ի 14-րդ կետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի նոյեմբերի 23-ի N 190-Ն հրամանի` «Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրության» հավելված 1-ի 4-րդ կետը լրացնել նոր` դ/ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
i
«դ/ հաստատում է որակավորման ստուգման թեստային հարցաշարերի և դրանց լրացման ձևը»:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին: