Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 21 ...

 

 

040.0004.220105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունվարի 2005 թվականի N 4-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման ու 9 կիլոհերցից բարձր և 400 տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրության, առևտրի կամ ներմուծման գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2181-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման ու 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին».

i

բ) որոշման «ա» և «բ» կետերը «հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման ու 9 կիլոհերցից բարձր և 400» բառերից հետո լրացնել «գիգահերցից ցածր հաճախության» բառերով, հանել «արտադրության,» բառը, իսկ «կամ» բառը փոխարինել «և» բառով.

գ) որոշմամբ հաստատված կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կարգ հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման ու 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման գործունեության տեսակների լիցենզավորման».

i

դ) որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը «9 կիլոհերցից բարձր և 400» բառերից հետո լրացնել «գիգահերցից ցածր հաճախության» բառերով, հանել «արտադրության,» բառը, իսկ «կամ» բառը փոխարինել «և» բառով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.01.2005
N 4-Ն
Որոշում