Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Հ ...

25.09.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.01.2005  -ից մինչեւ   25.09.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 23.08.16 թիվ 443-Ն հրաման)

i

111.0476.080105

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»         01           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11105003

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 դեկտեմբերի 2004 թվականի N 476-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի օգտագործման կարգը»` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի 2003 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական արխիվին հանձնված բռնադատվածների վերաբերյալ խորհրդային իշխանության 1917-1987թթ. ժամանակաշրջանի փաստաթղթերի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 153-Ն հրամանը:

 

Հավելված

ՀՀ մշակույթի և երիտասարդության

հարցերի նախարարի

2004 թ. դեկտեմբերի 21-ի

N 476-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի (այսուհետ` փաստաթղթեր)` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից օգտագործման կարգը:

2. Փաստաթղթերը օգտագործվում են գիտական, մշակութային, սոցիալական, քաղաքական, տնտեսական, ստեղծագործական, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և օրենքով չարգելված այլ նպատակներով:

3. Փաստաթղթերը օգտագործման են տրամադրվում պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության աշխատակազմերի արխիվներին ժամանակավոր, պետական արխիվին` մշտական պահպանության հանձնելուց հետո:

4. Փաստաթղթերը օգտվողի ուսումնասիրմանն են տրամադրվում պետական արխիվի տնօրենի, իսկ պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության աշխատակազմերի արխիվներում` դրանց ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ, նշված արխիվների` այդ նպատակով առանձնացված տարածքներում:

5. Փաստաթղթերի օգտագործման թույլտվությունը ձևակերպվում է օգտվողի դիմումի կամ կազմակերպության գրության հիման վրա, որում նշվում է օգտվողի ազգանունը, անունը, ուսումնասիրման նպատակը: Դիմումի կամ գրության հետ միաժամանակ ներկայացվում է օգտվողի անձը հաստատող, իսկ մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերից օգտվելու դեպքում` նաև ազգակցական կապի վերաբերյալ (ընտանիքի անդամ, օրինական ժառանգորդ և այլն) փաստաթուղթ:

6. Փաստաթղթերը կարող են ժամանակավոր օգտագործման տրամադրվել իրավապահ մարմիններին և այլ իրավաբանական անձանց` դատարանի որոշման հիման վրա` հանձնման-ընդունման ակտով:

7. Փաստաթղթերից օգտվողի դիմումով տրամադրվում են արխիվային տեղեկանքներ, արխիվային փաստաթղթերի պատճեններ կամ դրանցից քաղվածքներ:

8. Սոցիալ-իրավական բնույթի արխիվային տեղեկանքները, արխիվային փաստաթղթերի պատճենները կամ դրանցից քաղվածքները (աշխատանքային ստաժի, կրթության, պարգևատրումների, պատվավոր կոչումներ շնորհելու, բանակում ծառայելու, պարտիզանական շարժումներին մասնակցելու, համակենտրոնացման ճամբարներում գտնվելու, բռնադատված լինելու մասին) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվում են անվճար:

9. Օգտվողին` փաստաթղթերի օգտագործման տեղեկատվական ծառայությունների վճարովի մատուցման և փաստաթղթերի ու դրանց տեղեկատու-որոնողական միջոցների առևտրային օգտագործման գներն ու սակագները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Փաստաթղթերից օգտվողների դիմում-հարցումների պատասխանները, արխիվային տեղեկանքները, արխիվային փաստաթղթերից քաղվածքներն ու պատճենները օգտվողներին են տրամադրվում առձեռն (անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ ու ստորագրությամբ) կամ փոստային ծառայության միջոցով` պետական արխիվի, պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության միջոցներով:

11. Փաստաթղթերի օգտագործման մերժումը իրականացվում է միայն «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

12. Փաստաթղթերը հրապարակելիս նշվում են արխիվի անվանումը և արխիվային ֆոնդի, ցուցակի, գործի, թերթի համարները:

13. Փաստաթղթերն ուսումնասիրելու, ցուցադրություններ կազմակերպելու, հրատարակման, ժամանակավոր օգտագործման տրամադրելու վերաբերյալ ցուցումներն ու հրահանգները, ինչպես նաև տեղեկատու-որոնողական միջոցների համակարգը սահմանում է պետական արխիվի տնօրենը, պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության աշխատակազմերի արխիվներում` դրանց ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարը:

 

 

pin
Մշակույթի նախարարություն
21.12.2004
N 476-Ն
Հրաման