040.1607.011204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 2004 թվականի N 1607-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՓԱՅՏՅԱ ՏՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի փայտյա տներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`
ա) N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի.
բ) N 1 հավելվածի NN 15 և 16 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի փայտյա տներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 40000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
4. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի փայտյա տներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրը` համաձայն N 4 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի փայտյա տներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման 2004 թվականի ծրագիրը` համաձայն N 5 հավելվածի:
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի փայտյա տներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրները լուծվում են պետական ֆինանսական անհատույց աջակցություն (այսուհետ` աջակցություն) տրամադրելու միջոցով` անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու կամ շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար` համաձայն սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ծրագրի դրույթների:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի փայտյա տներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված հատկացումները միանվագ փոխանցել աջակցություն ստացող քաղաքացիների կողմից գործակալ բանկում բացված նպատակային ավանդային հաշիվներին.
բ) Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեների նախագծերը կազմելիս քննարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի փայտյա տներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցներ հատկացնելու հնարավորության հարցը:
7. Սույն որոշման 4-րդ կետով հաստատված ծրագրի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի նոյեմբերի 11-ի
N 1607-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |դասակարգման խմբերի և ենթախմբերի, |Հանրապետության 2004 |
|գործառական |տնտեսագիտական դասակարգման |թվականի պետական բյուջեի|
|դասակարգման|հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի |մասին» Հայաստանի |
| |և դրանք իրականացնող |Հանրապետության օրենքի |
| |մարմինների անվանումները |N 1 հավելվածում և |
| | |փոփոխություններ |
| | |ՀՀ կառավարության 2004 |
| | |թվականի փետրվարի 12-ի |
| | |N 216-Ն որոշման N 5 |
| | |հավելվածում (բացասական |
| | |նշանով նշված են |
| | |հատկացումներից |
| | |պակասեցվող, իսկ դրական |
| | |նշանով` ավելացվող |
| | |գումարները) |
|___________| |_______________________|
|խում-|ենթա-| | ինն ամիս | տարի |
|բը |խում-| | | |
| |բը | | | |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
|08 |02 |02. Բնակարանային շինարարություն |-40000.0 |-40000.0 |
| | |ՀՀ քաղաքաշինության նախարարություն |-40000.0 |-40000.0 |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
|14 |06 |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ|40000.0 |40000.0 |
| | |ՀՀ կառավարություն |40000.0 |40000.0 |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի նոյեմբերի 11-ի
N 1607-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
._________________________________________________________________________.
|Պետական | Ծրագրի անվանումը |Գումարը |
|կառավարման | |(հազ. դրամ) |
|և տեղական | |(փակագծերում |
|ինքնակառավարման| |նշված են |
|մարմինները | |հատկացումներից |
|_______________| |պակասեցվող, իսկ|
|խումբը|ենթա- | |դրական նշանով` |
| |խումբը | |ավելացվող |
| | | |գումարները) |
|_________________________________________________________________________|
| ՀՀ քաղաքաշինության նախարարություն (40000.0) |
|_________________________________________________________________________|
|08 |02 |Բնակարանային տնտեսություն և բնակարանային|(40000.0) |
| | |շինարարություն | |
| | |_________________________________________|_______________|
| | |1. Բնակարանային շինարարություն |(40000.0) |
| | |_________________________________________|_______________|
| | |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԵՐ |(40000.0) |
| | | այդ թվում` | |
| | |ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ |(40000.0) |
| | | այդ թվում` | |
| | |ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ |(40000.0) |
| | | այդ թվում` | |
| | |ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ |(40000.0) |
|_________________________________________________________________________|
| ՀՀ կառավարություն 40000.0 |
|_________________________________________________________________________|
|14 |06 |այլ ծրագրեր |40000.0 |
|______|________|_________________________________________|_______________|
| | |1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |40000.0 |
|______|________|_________________________________________|_______________|
| | |ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ |40000.0 |
| | |ԱՅԼ ԾԱԽՍԵՐ |40000.0 |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2004 թվականի նոյեմբերի 11-ի
N 1607-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջե|Ծրագրերի և |Կապիտալ | այդ թվում` ըստ ծախսատեսակների |
|տային |կատարողների |ծախսերի |____________________________________|
|ծախ- |անվանումները |ընդհանուր |կապիտալ |կապիտալ|նախագծա- |այլ |
|սերի | |ծավալը |շինարա- |նորո- |հետազոտական|կապիտալ|
|գործա-| | |րություն|գում |երկրաբանա- |ծախսեր |
|ռական | | | | |հետախուզա- | |
|դասա- | | | | |կան և | |
|կարգ- | | | | |գեոդեզիա- | |
|ման | | | | |քարտեզա- | |
|______| | | | |գրական | |
|խ |են-| | | | |աշխատանքներ| |
|ու|թա-| | | | | | |
|մ |խ | | | | | | |
|բ |ու | | | | | | |
|ը |մ | | | | | | |
| |բ | | | | | | |
| |ը | | | | | | |
|__|___|__________________|__________|________|_______|___________|_______|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ |-40000.0 |-40000.0| | | |
|__|___|__________________|__________|________|_______|___________|_______|
| | |այդ թվում` | | | | | |
|__|___|__________________|__________|________|_______|___________|_______|
| | |ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ|-40000.0 |-40000.0| | | |
| | |ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | | | | | |
| | |այդ թվում` | | | | | |
|__|___|__________________|__________|________|_______|___________|_______|
|08|02 |02. Բնակարանային |-40000.0 |-40000.0| | | |
| | |շինարարություն | | | | | |
| | |այդ թվում` | | | | | |
| | |ՀՀ Սյունիքի մարզի |-40000.0 |-40000.0| | | |
| | |Լեռնաձոր գյուղի | | | | | |
| | |փայտյա տներում | | | | | |
| | |ապրող բնակիչների | | | | | |
| | |շենքի կառուցման | | | | | |
| | |համար | | | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2004 թվականի նոյեմբերի 11-ի
N 1607-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՓԱՅՏՅԱ ՏՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ
I. Ծրագրի նպատակը
Պետական անհատույց ֆինանսական աջակցության միջոցով ՀՀ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում 1968 թ. հունիսի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարզի Լեռնաձոր գյուղում քանդված բնակելի տների` փայտյա տներում ժամանակավորապես բնակեցված, ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ապահովումն է:
II. Ներածություն
Ծրագիրը մշակված է ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Տարերային աղետների դեպքում պետական միջամտության քաղաքականության հայեցակարգի մասին» թիվ 726 որոշումով հավանության արժանացած հայեցակարգի և ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի նիստի N 24 արձանագրության 34-րդ կետով հավանության արժանացած ՀՀ բնակչության միգրացիայի պետական կառավարման հայեցակարգի դրույթների համաձայն:
III. Ներկա վիճակի վերլուծություն
ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղը գտնվում է մարզի նախկին Կապանի տարածաշրջանում և ընդգրկված է ՀՀ կառավարության 17.10.98 թ. N 713 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկում: Գյուղը գտնվելով ծովի մակերևույթից 1700 մետր բարձրության վրա նաև դասվում է լեռնային բնակավայրերի շարքին:
ՀՀ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում 1968 թ. հունիսի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ վնասվել է գյուղի բնակարանային ֆոնդը` 108 բնակելի տներից 90-ը քանդվել են, իսկ 18-ը` դարձել են վթարային, վերանորոգման ենթակա:
Երկրաշարժից անմիջապես հետո 90 քանդված բնակելի տների բնակիչները ժամանակավորապես բնակեցվել են 25-30 սմ հաստությամբ բետոնե պատերի վրա մոնտաժված տիպային 2 և 3 սենյականոց փայտյա տներում` հետագայում նրանց համար պետական միջոցների հաշվին բնակելի տներ կառուցելու պայմանով:
Փայտյա տներում բնակեցման գործընթացն իրականացվել է գործող բնակարանային օրենսդրությամբ սահմանված նորմերով բնակմակերեսի ապահովմամբ:
Երկրաշարժի հետևանքների վերացմանը պետությունն անդրադարձավ 1987 թվականին և կատարված վերականգնողական աշխատանքների շնորհիվ 7 ընտանիքների համար կառուցվեցին քարե քոթեջատիպ բնակելի տներ:
Սակայն վերականգնման աշխատանքները տարբեր պատճառներով չշարունակվեցին և մնացած 83 քանդված բնակելի տների բնակիչները մնացին բնակեցված տրամադրված փայտյա տներում:
Հարկ է նշել, որ վերջին տարիների հանրապետության միգրացիոն իրավիճակն իր ազդեցությունն է թողել նաև Լեռնաձոր գյուղի վրա: Այսպես, 17 տնատնտեսություններ դուրս են եկել գյուղի հաշվառումից, իսկ շուրջ 30% փայտյա տներում բնակվող ընտանիքները կազմված են մեկ անձից:
Ներկայումս Լեռնաձոր գյուղում երկրաշարժի հետևանքով քանդված 66 բնակելի տների բնակիչները, որոնց մեծամասնությունն ընդգրկված լինելով սոցիալապես առավել խոցելի խմբերում և հնարավորություն չունենալով սեփական միջոցների հաշվին լուծելու իրենց բնակարանային խնդիրները, շարունակում են բնակվել փայտյա տներում: Այդ տները 35 տարվա շահագործման ընթացքում սպառել են իրենց շահագործման ժամկետը և գտնվում են քայքայված, բնակության համար ոչ պիտանի վիճակում:
Ստորև բերվում են տվյալներ տիպային փայտյա տների քանակի և նրանցում բնակվող անձանց կողմից զբաղեցված սենյակների թվի մասին:
._____________________________________________.
| |Փայտյա| Փայտյա տներում բնակվող |
| |տների |________________________|
| |քանակը|ընտանիքների| անձանց |
| | | թիվը | թիվը |
|_____________|______|___________|____________|
|Ընդամենը | 66 | 77 | 227 |
|_____________|______|___________|____________|
|այդ թվում` | | | |
|2-սենյականոց | 5 | 8 | 21 |
|_____________|______|___________|____________|
|3-սենյականոց | 61 | 69 | 206 |
._____________________________________________.
Հարկ է նշել, որ փայտյա տների նկատմամբ նրանցում բնակվող ընտանիքներն ունեն միայն օգտագործման իրավունք:
Ելնելով ՀՀ կառավարության 25.06.04 թ. նիստի N 24 արձանագրությամբ ընդունված ՀՀ բնակչության միգրացիայի պետական կառավարման հայեցակարգի դրույթներից` անհրաժեշտություն է առաջանում պետական միջամտությամբ նրանց անվտանգ բնակմակերեսով ապահովման ծրագրի իրականացման, որն իր հերթին կհանդիսանա վերը նշված հայեցակարգից բխող միգրացիոն գործընթացների պետական կարգավորման գերակա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներից մեկը:
IV. Ծրագրի իրականացման սկզբունքները և մոտեցումները
Ծրագրով Լեռնաձոր գյուղի փայտյա տներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը նախատեսվում է հասցեագրված պետական անհատույց ֆինանսական աջակցության (այսուհետև` աջակցության) տրամադրման միջոցով աջակցություն ստանալու հավակնողների հիմնավորված ընտրության և նվազագույն ստանդարտներին համապատասխանող բնակտարածությամբ ապահովման մոտեցման կիրառմամբ:
Այդ մոտեցման կիրարկումն ապահովելու նպատակով ծրագրի իրականացման հիմքում դրված են հետևյալ սկզբունքները`
. ծրագրին կամավոր մասնակցություն.
. փաստացի բնակավայրի սահմաններում կամ հնարավորինս դրա մերձակայքում բնակտարածությամբ ապահովում.
. քաղաքացիների կողմից բնակարանային խնդիրների լուծման տարբերակի ընտրություն.
. պետական ֆինանսական աջակցության միջոցների նպատակային օգտագործում.
. միջոցների շրջանառության թափանցիկություն:
V. Ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ստանալու հավակնողների
և նրանց աջակցության տրամադրման հերթականության որոշման չափանիշները
Սույն ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու հավակնող են համարվում այն ընտանիքները, ովքեր`
- երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը և 01.07.04 թ. դրությամբ հաշվառված են փայտյա տներում.
- երկրաշարժից հետո մշտապես բնակվել են փայտյա տներում.
- չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող այլ բնակելի տուն (բնակարան).
- վերջին հինգ տարվա ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տունը (բնակարան):
Հաշվի առնելով, որ երկրաշարժի հետևանքով Լեռնաձոր գյուղի քանդված 66 բնակելի տների բնակիչները բնակեցվել են տիպային 2-3 սենյականոց փայտյա տներում 1968 թվականին և ներկա պահին տնակների քայքայվածության աստիճանի նույնությունը, ինչպես նաև ելնելով բյուջեի հնարավորություններից, անհրաժեշտություն է առաջանում աջակցություն ստանալու հավակնողներին աջակցության տրամադրման հերթականության չափանիշների սահմանման:
Աջակցություն ստանալու հավակնողներին աջակցության տրամադրման հերթականությունը որոշվում է ելնելով զբաղեցրած տներում 01.07.04 թ. դրությամբ փաստացի հաշվառված, ֆիզիկապես ներկա անձանց բնակմակերեսով ապահովվածության աստիճանի մեծությունից` սկսած նվազագույնից:
Եթե ընտանիքի ոչ ներկա անդամների բացակայությունը պայմանավորված է ժամանակավորապես բացակայելու, ՀՀ զինված ուժերում ծառայության կամ բուժման, կամ ազատազրկման վայրում պատիժը կրելու հետ, ապա նրանք հաշվի են առնվում տվյալ տանը բնակվող անձանց բնակմակերեսով ապահովվածության աստիճանի հաշվարկման ժամանակ:
Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված նորմերի չափանիշներին համապատասխանող և ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքներին:
Աջակցություն ստանալու հավակնողների ցուցակը` նշված չափանիշների հերթականության համաձայն, հաստատում է ՀՀ Սյունիքի մարզպետը` համայնքի ղեկավարի ներկայացմամբ:
VI. Ծրագրի իրականացման ուղղությունները
Լեռնաձոր գյուղում փայտյա տներում բնակվող ընտանիքներին աջակցությունը տրամադրվում է անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու կամ շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար:
Տրամադրվող աջակցության չափը որոշվում է`
ա) անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու դեպքում տվյալ տան բնակիչներին հասանելիք բնակելի տան չափին (սենյակների թվով) համապատասխան բնակելի տուն կառուցելու համար` համաձայն մարզպետի կողմից հաստատված շինարարական աշխատանքների ծավալաթերթի:
Հասանելիք բնակելի տան չափը որոշվում է զբաղեցրած փայտյա տան չափին (սենյակների թվով) համապատասխան, բայց ոչ ավելի, քան ՀՀ օրենսդրությամբ սահմանվածը:
Գերբնակեցված (4 և ավելի անձանց կողմից 1 սենյակ զբաղեցնող ընտանիքներ) փայտյա տնակների բնակիչներին հասանելիք բնակելի տան չափին ավելացվում է մեկ սենյակ.
բ) շուկայից բնակելի տան (բնակարան) ձեռքբերման դեպքում` Լեռնաձոր համայնքի նախկին վարչական շրջանում ծրագրի իրականացման սկզբին նախորդող եռամսյակի դրությամբ բնակելի տան (միջինը 200 քմ շինությամբ և 1000 քմ տնամերձով) ձևավորված շուկայական միջինացված արժեքին համապատասխան:
Ընդ որում, բնակարան ձեռք բերելու դեպքում աջակցության չափի որոշման ժամանակ հիմք է ընդունվում ընտանիքի անդամների թվին ՀՀ կառավարության 1999 թ. հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետով սահմանված նորմերին համապատասխան Կապան քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների ձևավորված միջինացված արժեքը:
Բնակելի տան (բնակարանի) ձևավորված շուկայական միջինացված արժեքի վերաբերյալ տվյալները վերցվում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:
Աջակցությունը տրամադրվում է մարզպետի կողմից հաստատված ցուցակի համաձայն` ՀՀ պետական տարեկան բյուջեներով այդ նպատակով նախատեսված հատկացումների սահմաններում:
VII. Ծրագրի իրականացման կազմակերպումը
Աջակցության տրամադրման աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է համապատասխան մարզպետը` իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մարզպետարանի, ՀՀ կենտրոնական գանձապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների մեկական ներկայացուցիչ և, համայնքի ղեկավարի համաձայնությամբ, համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը:
VIII. Աջակցության տրամադրման և վճարման կարգն ու պայմանները
Հանձնաժողովը, համաձայն հաստատված ցուցակի հերթականության, ծանուցում է Լեռնաձոր գյուղի բնակիչներին աջակցության տրամադրման գործընթացն սկսելու և պայմանների մասին:
Ծանուցումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում` աջակցություն ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիները մարզպետին ներկայացնում են դիմում համաձայնեցված ընտանիքի չափահաս անդամների հետ` նշելով բնակարանային խնդիրների լուծման ընտրված տարբերակը:
Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը զբաղեցրած փայտյա տան չափի (սենյակների թվով և մակերեսի), հաշվառված անձանց և նրանց հաշվառման ժամկետի մասին.
բ) դիմողի և նրա ընտանիքի անդամների անձնագրային տվյալները.
գ) այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են քաղաքացու աջակցություն ստանալու նախապատվության իրավունքը` համաձայն սույն ծրագրի V բաժնում բերված չափանիշների.
դ) պարտավորագիր աջակցության միջոցով բնակարանային խնդիրները լուծելուց հետո ժամանակավոր փայտյա տունը սեփական ուժերով և միջոցներով քանդելու մասին:
Ընդ որում, քանդումից առաջացած պիտանի շինանյութերը մնում են աջակցություն ստացող ընտանիքների տրամադրության տակ:
Հանձնաժողովը մարզպետարանում դիմումներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում քննարկում է դրանք, և քննարկման արդյունքների հիման վրա մարզպետը ընդունում է որոշում նրանց աջակցություն տրամադրելու մասին:
Մարզպետն ընդունած որոշման մասին 3-օրյա ժամկետում ծանուցում է քաղաքացիներին` առաջարկելով նրանց կնքել պայմանագիր բնակարանային խնդիրների լուծման համար աջակցություն ստանալու մասին:
Աջակցություն ստացող քաղաքացու և մարզպետի միջև կնքված պայմանագրով կարգավորվում են կողմերի պարտավորությունները և իրավունքները` տրամադրվող գումարների նպատակային օգտագործման նկատմամբ:
Տրամադրվող աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը սահմանվում է 6 ամիս, իսկ բնակելի տան շինարարության` մեկ տարի:
Տրամադրվող աջակցության չափից ավելի շինարարական աշխատանքների իրականացման կամ բարձր արժեք ունեցող բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում գումարների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին:
Աջակցությունը տրամադրվում է վճարումների ձևով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համապատասխան մարզպետի կողմից ընտրված գործակալ բանկի միջոցով, մարզպետի որոշման հիման վրա, քաղաքացու հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված բնակարանային խնդիրների լուծման համար աջակցության տրամադրման մասին պայմանագրի համաձայն:
Շինարարական աշխատանքներ իրականացնելու դեպքում` աջակցության տրամադրման մասին պայմանագրի անբաժանելի մասն է շինարարական աշխատանքների ծավալաթերթը:
Աջակցության գումարի վճարումները կատարվում են`
ա) շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում` աջակցության գումարի 100%-ի չափով, պայմանագրով սահմանված պայմաններով և ժամկետում ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) սահմանված կարգով կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա, գումարը վճարելով բնակելի տուն (բնակարան) վաճառողին:
Աջակցության միջոցով բնակարանի ձեռքբերման դեպքում բնակելի չափը չպետք է պակաս լինի ՀՀ 1999 թ. հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 քաղաքացուն հասանելիք բնակարանի չափից, իսկ բնակելի տան ձեռքբերման դեպքում` ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակելի մակերեսով ապահովվածությունը չպետք է պակաս լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից.
բ) բնակարանային շինարարություն իրականացնելու դեպքում` աջակցության գումարները փոխանցվում են աջակցություն ստացող քաղաքացիների կողմից գործակալ բանկում բացված նպատակային ավանդային հաշիվներին և վճարվում են համամասնորեն գումարի 60%-ի (կանխավճար) և 40%-ի չափով, պայմանագրով սահմանված պայմաններով և ժամկետում` ըստ հաստատված շինարարական աշխատանքների ծավալաթերթի կատարման մասին մարզպետի կողմից լիազորված անձի հաշվետվության:
IX. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցները
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել փուլային մոտեցման կիրառմամբ` սկսած 2004 թվականից, ՀՀ տարեկան պետական բյուջեներով այդ նպատակով նախատեսված հատկացումների սահմաններում:
Ծրագրի իրականացման արդյունքում քայքայված վիճակում գտնվող փայտյա տներում ապրող ՀՀ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում 1968 թ. հունիսի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարզի Լեռնաձոր գյուղում քանդված 66 բնակելի տների բնակիչները կապահովվեն անվտանգ բնակմակերեսով:
Ծրագրում ընդգրկված բնակիչների ցուցակը, ըստ աջակցության տրամադրման հերթականության, բերված է հավելված N 1-ում:
Ծրագրի իրականացման գնահատականը կազմում է 240,7 մլն դրամ (տվյալները բերված են հավելված N 2-ում):
Գնահատման հիմքում ընկած է հետևյալ տրամաբանությունը`
Նկատի ունենալով ծրագրին մասնակցության կամավորության և քաղաքացիների կողմից բնակարանային խնդիրների լուծման տարբերակի ընտրության սկզբունքները, կանխատեսվում է, որ 66 բնակելի տներից 1 անձից բաղկացած 6 տան ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու, իսկ 60 բնակելի տների բնակիչներինը` անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու միջոցով:
Հաշվի առնելով, որ շուկայում բնակելի տների արժեքն աճման միտում ունի (տարեկան` շուրջ 15%), կանխատեսվում է, որ ՀՀ Սյունիքի մարզի նախկին Կապանի տարածաշրջանում ձևավորված բնակելի տան արժեքը կկազմի 2500 ԱՄՆ դոլար և գնման միջոցով 6 բնակելի տան բնակիչների բնակարանային խնդիրների լուծման համար կպահանջվի շուրջ 8,3 մլն դրամ:
Անհատական շինարարության միջոցով 60 բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման համար կպահանջվի 232,4 մլն դրամ:
Նշված բնակելի տների բնակիչների համար անհրաժեշտ միջոցների հաշվարկի հիմքում դրվել են բնակիչներին հասանելիք բնակելի տան չափին (սենյակների թվով) համապատասխան բնակելի տուն կառուցելու համար Փախստականների նորվեգական խորհրդի կողմից փախստական ընտանիքների համար կառուցված քոթեջատիպ բնակելի տների շինարարության արժեքները, բացառելով աշխատավարձի ու սոցիալական ապահովագրության վճարները և շահույթը`
մեկսենյականոց 5800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
երկուսենյականոց 6600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
երեքսենյականոց 8800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
Հավելված N 1
ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր
գյուղի փայտյա տներում ապրող
ընտանիքների բնակարանային
խնդիրների լուծման ծրագրի
ՑՈՒՑԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՓԱՅՏՅԱ ՏՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Տնակի |Ազգանունը, անունը, հայրանունը | Զբաղեցրած փայտյա տան|Հաշվառված|
|ը/կ|համարը| |_____________________|անձանց |
| | | |բնակելի |սենյակ- |թիվը |
| | | |մակերեսը |ների թիվը| |
| | | |(քառ. մետր)| | |
|___|______|______________________________|___________|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|1 |63 |Աթայան Դերենիկ Վարդազարի |36 |2 |10 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|2 |49 |Առաքելյան Ծովիկ Գևորգի |54 |3 |9 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|3 |19 |Մարկոսյան Արարատ Վոլոդյայի |36 |2 |6 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|4 |5 |Պողոսյան Սուրիկ Փարամազի |54 |3 |8 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|5 |2 |Պետրոսյան Ստեփան Բենիկի |54 |3 |7 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|6 |12 |Մարության Ալյոշա Խաչիկի |54 |3 |7 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|7 |13 |Թևանյան Լենդրուշ Վաղարշակի |54 |3 |6 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|8 |64 |Միրզոյան Նազիկ Բաբաջանի |54 |3 |6 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|9 |22 |Պողոսյան Մուրադիկ Պավլուշայի |54 |3 |6 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|10 |55 |Գևորգյան Արմենուշ Դավթի |54 |3 |6 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|11 |3 |Մարտիրոսյան Սուրեն Բագրատի |54 |3 |6 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|12 |24 |Գևորգյան Նորիցա Լյուդվիգի |54 |3 |5 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|13 |77 |Նավասարդյան Թանգի Սամսոնի |54 |3 |5 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|14 |82 |Հայրապետյան Սենիկ Բաբկենի |54 |3 |5 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|15 |21 |Հովհաննիսյան Սարիբեկ Գրիշայի |54 |3 |5 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|16 |14 |Ղազարյան Վահրամ Գառնիկի |54 |3 |5 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|17 |58 |Աթայան Ստելլա Դերենիկի |54 |3 |5 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|18 |45 |Արզումանյան Բորիկ Անասի |54 |3 |5 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|19 |68 |Թևանյան Գուրգեն Վաղարշակի |54 |3 |5 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|20 |26 |Գևորգյան Կարեն Պավլուշայի |54 |3 |5 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|21 |83 |Գևորգյան Սերյոժա Վաչակի |54 |3 |5 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|22 |32 |Դավթյան Մաքսիմ Խիկարի |54 |3 |5 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|23 |7 |Մարության Գոհար Վոլոդյայի |54 |3 |4 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|24 |47 |Հակոբյան Աշոտ Գառնիկի |54 |3 |4 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|25 |97 |Պողոսյան Արմեն Հենրիկի |54 |3 |4 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|26 |1 |Ալեքսանյան Ամալյա Սերգեյի |54 |3 |4 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|27 |48 |Մարկոսյան Սագինա Հունանի |54 |3 |4 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|28 |50 |Վարդանյան Զավեն Խումաշարի |54 |3 |4 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|29 |90 |Ղուկասյան Սամվել Շամիրի |54 |3 |4 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|30 |92 |Հովհաննիսյան Անդրանիկ Աղալոյի |54 |3 |4 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|31 |52 |Մխիթարյան Վալերի Արտաշեսի |54 |3 |4 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|32 |85 |Պողոսյան Արթուր Հենրիկի |54 |3 |3 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|33 |40 |Ստեփանյան Վիգեն Գառնիկի |54 |3 |3 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|34 |60 |Վանեսյան Անժելա Վլադիմիրի |54 |3 |3 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|35 |29 |Պետրոսյան Հարութ Ստեփանի |54 |3 |3 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|36 |56 |Նավասարդյան Ծաղիկ Սամսոնի |54 |3 |3 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|37 |17 |Արզումանյան Լարիսա Արբակի |54 |3 |3 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|38 |31 |Հարությունյան Ֆրունզե Արմենակի|36 |2 |2 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|39 |72 |Մովսիսյան Իշխան Համբարձումի |36 |2 |2 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|40 |87 |Ղուկասյան Խումաշար Ներսեսի |54 |3 |2 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|41 |71 |Մարության Թադևոս Խաչատուրի |54 |3 |2 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|42 |8 |Քոչարյան Մաքրուհի Քրիստափորի |54 |3 |2 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|43 |9 |Համբարձումյան Հրանտիկ Փարամազի|54 |3 |2 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|44 |15 |Ներսիսյան Էդիկ Համբարձումի |54 |3 |2 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|45 |28 |Ավետիսյան Ռաֆիկ Տիգրանի |54 |3 |2 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|46 |51 |Մարկոսյան Բորիկ Հունանի |54 |3 |2 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|47 |61 |Քոչարյան Վաղինակ Արամի |54 |3 |2 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|48 |67 |Հովհաննիսյան Գայանե Մակարի |54 |3 |2 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|49 |80 |Առաքելյան Գուրգեն Բարխուդարի |54 |3 |2 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|50 |62 |Թևանյան Գուրգեն Մկրտչի |36 |2 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|51 |59 |Գևորգյան Լիդա Անդրանիկի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|52 |88 |Գևորգյան Զարիկ Ենոքի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|53 |69 |Աբգարյան Հայկ Սմբատի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|54 |84 |Աբգարյան Սիրանուշ Բագրատի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|55 |11 |Քրիստափորյան Սիրան Սերյոժայի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|56 |57 |Գևորգյան Էմմա Բարսեղի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|57 |27 |Զախարյան Ռիմա Թևատրոսի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|58 |16 |Գևորգյան Գառնիկ Բարսեղի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|59 |36 |Մինասյան Վարդուհի Ավանեսի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|60 |33 |Ներսիսյան Ռոմիկ Առաքելի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|61 |41 |Պետրոսյան Թերեզա Արշակի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|62 |65 |Ավետիսյան Գոհարիկ Հովհաննեսի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|63 |73 |Հակոբյան Ազատ Վարդազարի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|64 |86 |Գևորգյան Արմեն Բագրատի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|65 |96 |Ներսիսյան Նելսոն Վահրամի |54 |3 |1 |
|___|______|______________________________|___________|_________|_________|
|66 |23 |Գալստյան Արմեն Վոլոդյայի |54 |3 |1 |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր
գյուղի փայտյա տներում ապրող
ընտանիքների բնակարանային
խնդիրների լուծման ծրագրի
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓԱՅՏՅԱ ՏՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
._________________________________________________________________________.
| | Ընդամենը | այդ թվում` |
| |_________________|___________________________________|
| |Բնակելի|Անհրաժեշտ| 2004 թ. | սկսած 2005 թ. |
| |տների |միջոցները|_________________|_________________|
| |թիվը |(մլն |Բնակելի|Անհրաժեշտ|Բնակելի|Անհրաժեշտ|
| | |դրամ) |տների |միջոցները|տների |միջոցները|
| | | |թիվը |(մլն |թիվը |(մլն |
| | | | |դրամ) | |դրամ) |
|___________________|_______|_________|_______|_________|_______|_________|
|Ընդամենը |66 |240,65 |9 |39,27 |57 |201,38 |
|այդ թվում` | | | | | | |
|___________________|_______|_________|_______|_________|_______|_________|
|I. Բնակելի տան |6 |8,25 | | |6 |8,25 |
|(բնակարանի) գնում | | | | | | |
|___________________|_______|_________|_______|_________|_______|_________|
|II. Անհատական |60 |232,40 |9 |39,27 |51 |193,13 |
|բնակարանային | | | | | | |
|շինարարություն | | | | | | |
|___________________|_______|_________|_______|_________|_______|_________|
| 1-սենյականոց |23 |70,70 | | |23 |70,70 |
|___________________|_______|_________|_______|_________|_______|_________|
| 2-սենյականոց |8 |27,85 |1 |3,37 |7 |24,49 |
|___________________|_______|_________|_______|_________|_______|_________|
| 3-սենյականոց |29 |133,85 |8 |35,90 |21 |97,94 |
._________________________________________________________________________.
Ծանոթագրություն` տվյալները ենթակա են ճշտման` ծրագրի իրականացման ընթացքում:
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2004 թվականի նոյեմբերի 11-ի
N 1607-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՓԱՅՏՅԱ ՏՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
._________________________________________________________________________.
|NN|Տնա-| Ազգանունը, անունը, | Զբաղեցրած |Հաշվառ-|Հասա- |Աջակ- |
|ը/|կի | հայրանունը |_____________|ված |նելիք |ցու- |
|կ |հա- | |բնա- |սենյակ-|անձանց |բնակա- |թյան |
| |մարը| |կելի |ների |թիվը |րանի |չափը |
| | | |մակ- |թիվը | |չափը |(մլն |
| | | |երեսը| | |(սենյակ|դրամ) |
| | | |(քառ.| | |ների | |
| | | |մետր)| | |թվով) | |
|__|____|____________________________|_____|_______|_______|_______|______|
| | | Ընդամենը |x |x |x |x |39,27 |
|__|____|____________________________|_____|_______|_______|_______|______|
|1.|63 |Աթայան Դերենիկ Վարդազարի |36 |2 |10 |3 |4,49 |
|__|____|____________________________|_____|_______|_______|_______|______|
|2.|49 |Առաքելյան Ծովիկ Գևորգի |54 |3 |9 |3 |4,49 |
|__|____|____________________________|_____|_______|_______|_______|______|
|3.|19 |Մարկոսյան Արարատ Վոլոդյայի |36 |2 |6 |2 |3,37 |
|__|____|____________________________|_____|_______|_______|_______|______|
|4.|5 |Պողոսյան Սուրիկ Փարամազի |54 |3 |8 |3 |4,49 |
|__|____|____________________________|_____|_______|_______|_______|______|
|5.|2 |Պետրոսյան Ստեփան Բենիկի |54 |3 |7 |3 |4,49 |
|__|____|____________________________|_____|_______|_______|_______|______|
|6.|12 |Մարության Ալյոշա Խաչիկի |54 |3 |7 |3 |4,49 |
|__|____|____________________________|_____|_______|_______|_______|______|
|7.|13 |Թևանյան Լենդրուշ Վաղարշակի |54 |3 |6 |3 |4,49 |
|__|____|____________________________|_____|_______|_______|_______|______|
|8.|64 |Միրզոյան Նազիկ Բաբաջանի |54 |3 |6 |3 |4,49 |
|__|____|____________________________|_____|_______|_______|_______|______|
|9.|22 |Պողոսյան Մուրադիկ Պավլուշայի|54 |3 |6 |3 |4,49 |
._________________________________________________________________________.