Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

 

 

322.0215.240904

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»         09           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32204244

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

10 սեպտեմբերի 2004 թվականի N 215-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 89-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49 հոդվածի պահանջներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» 2002 թ. փետրվարի 12-ի թիվ 89-Կ հրամանում կատարել հետևյալ լրացումները`

i

1. «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի`

ա/ 1-ին և 2-րդ կետերում «գյուղատնտեսական նշանակության» բառերից հետո լրացնել «հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի» բառերը.

բ/ 8-րդ կետից հետո լրացնել նոր «8.1» կետ հետևյալ բովանդակությամբ.

«8.1. Շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` 500 դրամ»:

i

2. «Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ» բաժնի`

ա/ 1-ին կետից հանել «սեփականաշնորհված» բառը, «գյուղատնտեսական նշանակության» բառից հետո լրացնել «հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի» բառերը.

բ/ 6-րդ կետում «գյուղատնտեսական նշանակության» բառից հետո լրացնել «հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի» բառերը.

գ/ լրացնել նոր` «8.1-րդ» կետ հետևյալ բովանդակությամբ.

«8.1. Շարժական գույքի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում կատարելու համար` 1000 դրամ»:

3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
10.09.2004
N 215-Ն
Հրաման