Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 138 ...

 

 

040.1367.111004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2004 թվականի N 1367-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 138 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 18-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 138 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ծրագրի «Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն» բաժնի`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. «Գյումրու N 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության».

i

բ) «Շիրակի մարզի առաջնային բուժօգնության (արտահիվանդանոցային) օղակների կառուցվածքն օպտիմալացման արդյունքում» աղյուսակի 4-րդ տողի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«վերակազմակերպել` միացնելով «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկային»:

2. «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

ա) 2-ամսյա ժամկետում ապահովել «Գյումրու N 4 պոլիկլինիկա» և «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման աշխատանքների կատարումը.

բ) հաստատել «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության նոր կանոնադրությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2004
N 1367-Ն
Որոշում