040.1368.111004
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 սեպտեմբերի 2004 թվականի N 1368-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Մետաղական հանքավայրերի համար չափիչ սարքավորումների ձեռքբերման ծրագիրը հաստատելու մասին» N 531-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 02 ենթախմբի «04. Չափիչ սարքավորումների ձեռքբերում` մետաղական հանքավայրերի համար» ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. «Չափիչ սարքավորումների ձեռքբերում` մետաղական հանքավայրերի համար» ծրագրով նախատեսված միջոցներից տնտեսված 7507.4 հազ. դրամի չափով գումարն ուղղել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի N 1522-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի 4.29-րդ կետի կատարման շրջանակներում բնապահպանական տեսչական համակարգի տեխնիկական վերազինման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 7500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1368-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
._________________________________________________________________________.
|NN | Սարքավորումների | Չափի |Ձեռքբերումների| Միավորի |Ֆինանսավորման|
|ը/կ|անվանումը (մակնիշը) |միավորը| ծավալը | գինը | ծավալը |
| | | | |(հազ. դրամ)|_____________|
| | | | | |9 ամիս| տարի |
|___|____________________|_______|______________|___________|______|______|
| 1.|Դիստո «Պրո-4» |հատ | 1| 600,0| 600,0| 600,0|
|___|____________________|_______|______________|___________|______|______|
| 2.|Ջրաչափ «ԻՍՊ»-ՊՏՈՒՏԱԿ|հատ | 2| 1250,0|2500,0|2500,0|
|___|____________________|_______|______________|___________|______|______|
| |Ընդամենը | | | |3100,0|3100,0|
._________________________________________________________________________.