040.1106.160804
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հուլիսի 2004 թվականի N 1106-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Երևանի քաղաքապետարանին գույք հանձնելու մասին» N 1130-ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 3-րդ կետի «անցումներն» բառը փոխարինել «անցումների` սահմանված կարգով այլ անձանց օգտագործման իրավունքով չհատկացված տարածքները» բառերով.
բ) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Սահմանել, որ պետությանը սեփականության իրավունքով պատկանող և սահմանված կարգով այլ անձանց օգտագործման իրավունքով հատկացված անցումների տարածքների վարձակալության պայմանագրերով վարձատուի լիազորությունները Հայաստանի Հանրապետության անունից` որպես ներկայացուցիչ, իրականացնում են թաղային համայնքների ղեկավարները` վարձավճարի գումարներն ուղղելով ստորգետնյա անցումների պահպանմանն ու սպասարկմանը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ