Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 12 ...

 

 

040.1029.020804

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2004 թվականի N 1029-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

17-ի N 1210-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը աշխատանքային տարածքով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տարածք ամրացնելու մասին» N 1210-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

ա) որոշման վերնագիրը և նախաբանը «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին» բառերով.

բ) որոշման տեքստում «29 սենյակ` 853,1 քառ. մետր տարածքով» բառերը փոխարինել «23 սենյակ` 573,1 քառ. մետր տարածքով» բառերով.

գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.

«2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Երևանի Արմենակյան փողոցի N 129 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 6 սենյակ` 280 քառ. մետր տարածքով»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2004
N 1029-Ա
Որոշում