Սեղմել Esc փակելու համար:
«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱ ...

 

 

040.1025.020804

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2004 թվականի N 1025-Ա

 

i

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ կետերին համապատասխան և Երևան քաղաքում հողերի իրացման աշխատանքներն ու կառուցապատման պետական ծրագրերն ավելի արդյունավետ կազմակերպելու, համակարգելու և իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական ոլորտ սահմանել Երևան քաղաքի ամբողջ տարածքում հողերի իրացման աշխատանքների և կառուցապատման պետական ծրագրերի կազմակերպումն ու իրականացումը, այդ նպատակով ներդրումների ներգրավումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում`

i

ա) հաստատել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր կանոնադրությունը և կառուցվածքը.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի կազմի վերաբերյալ:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - որոշման բնօրինակում վարչապետի ստորագրման ամսաթիվը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.07.2004
N 1025-Ա
Որոշում