118.0246.060404
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 04 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11804066
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 մարտի 2004 թվականի N 246-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 855-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի» 35-րդ կետի և ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի» 20-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի և պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու մասին» N 855-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
i
1. հրամանի նախաբանը «31 և 35-րդ կետի» բառերից հետո լրացնել «և ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի» 20-րդ կետի» բառերով.
2. հրամանով հաստատված.
i
ա) հավելված N 3-ի «պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 1-ի.
բ) հավելված N 4-ի «պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևի լրացման պահանջները» շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 2-ի:
Հավելված N 1
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի
2004 թվականի մարտի 17-ի
N 246-Ն հրամանի
ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ
1. Հիմնարկի անվանումը` ____________________________________________ 2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման`
Խումբ Ենթախումբ Ծրագիր Նախարարություն
._______________________________________________.
._______________________________________________.
Ծրագրի անվանումը` _________________________________________________ 3. Հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը` ________________________________________________________ 4. Գանձապետական բյուջետային հաշվի համարը` _________________________ 5. Գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը` _____________________ 6. Պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և հերթական համարը` ________ N _________ 7. Գնման ձևը` o Մեկ աղբյուր, o Գնանշման հարցում, o Նպատակային մրցույթ, o Պարբերական մրցույթ, o Փակ մրցույթ 8. Պայմանագրի կողմ հանդիսացող մատակարարի (կապալառուի կամ ծառայություն մատուցողի)` լրիվ անվանումը` ___________________________________________________ գրանցման վայրը` ___________________________________________________ հարկային հաշվառման կոդը` __________________________________________ սպասարկող բանկի (մասնաճյուղի) անվանումը` __________________________ հաշվեհամարը` ______________________________________________________ 9. Պայմանագրի գործողություն ժամկետը` ______________________________
._________________________________________________________________________.
|Ձեռք բերվող|Բյուջետային |Գնման |Նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի |
|ապրանքի, |ծախսերի |առարկայի |Հանրապետության ------- թվականի |
|աշխատանքի, |տնտեսագիտական|ընդհանուր|պետական բյուջեից, ընդ որում` |
|ծառայության|դասակարգման |գինը |_____________________________________|
|անվանումը |հոդվածը | | I եռամսյակ | ..... |Ընդամենը|
| | | |____________________|_______| |
| | | |հունվար|փետրվար|մարտ| ..... | |
|___________|_____________|_________|_______|_______|____|_______|________|
| 1 | 2 | 3=7+11 | 4 | 5 | 6 | ..... | 7 |
|___________|_____________|_________|_______|_______|____|_______|________|
| | | | | | | ..... | |
._________________________________________________________________________.
__________________________________________________________.
Նախատեսվում է ֆինանսավորել «--» «-------» «----» թվականին|
հաստատված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման|
նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին, ընդ որում` |
__________________________________________________________|
I եռամսյակ | ....... | Ընդամենը |
___________________________________|_________|____________|
հունվար | փետրվար | մարտ | ....... | |
____________|___________|__________|_________|____________|
8 | 9 | 10 | ....... | 11 |
____________|___________|__________|_________|____________|
| | | ....... | |
__________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Պայմանագրով նախատեսված կանխավճար |
|_________________________________________________________________________|
|Ընդհա- |Հատկաց-|Մարման ժամկետը (Բյուջեից |Մարման ժամկետը (Արտաբյուջեից|
|նուր |ման |հատկացված կանխավճարի գծով) |հատկացված կանխավճարի գծով) |
|գումարը|վերջին |____________________________|____________________________|
| |ժամկետը| I եռամսյակ |.....|Ընդա-| I եռամսյակ |.....|Ընդա-|
| | |________________|_____|մենը |________________|_____|մենը |
| | |հուն-|փետր-|մարտ|.....| |հուն-|փետր-|մարտ|.....| |
| | |վար |վար | | | |վար |վար | | | |
|_______|_______|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|_____|_____|
|1=6+10 | 2 | 3 | 4 | 5 |.....| 6 | 7 | 8 | 9 |.....| 10 |
|_______|_______|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|_____|_____|
| | | | | |.....| | | | |.....| |
._________________________________________________________________________.
Հիմնարկի` Տեղական գանձապետական
Գլխավոր ֆինանսիստի բաժանմունքի պաշտոնատար
ստորագրությունը` ______________ անձի ստորագրությունը _________
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը ______________
Կնիքի տեղը Կնիքի տեղը
«---»»-----------»»200--» թվական «---»»----------»»200--» թվական
Հավելված N 2
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի
2004 թվականի մարտի 17-ի
N 246-Ն հրամանի
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
Հավելված N 1-ով սահմանված` «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.
1. քաղվածքի տիտղոսային մասի 6-րդ կետում լրացվում է հիմնական պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը, պայմանագրերի փոփոխության դեպքում` նաև փոփոխված պայմանագրի, պարբերական մրցույթով կնքված պայմանագրերի դեպքում` նաև համաձայնագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը,
2. քաղվածքի տիտղոսային մասի 7-րդ կետը և առաջին աղյուսակի 1-ին սյունակը լրացվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս,
3. քաղվածքի 2-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված է կանխավճարի տրամադրում,
4. քաղվածքի 1-ին և 2-րդ աղյուսակներում վճարման (մարման) ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,
5. վեցամսյա, իննամսյա և տարեկան կտրվածքներով ներկայացվող տեղեկատվության համար 1-ին աղյուսակի 6-րդ և 10-րդ, 2-րդ աղյուսակի 5-րդ և 9-րդ սյունակներին անմիջապես հաջորդող սյունակների փոխարեն ավելացվում են համապատասխան քանակությամբ սյունակներ,
6. քաղվածքի 1-ին աղյուսակում ներկայացված հատկացումները ներառում են նաև համապատասխան ժամանակահատվածում (եռամսյակում, կիսամյակում կամ տարում) հատկացման (մարման) ենթակա ողջ գումարը` ներառյալ նաև 2-րդ աղյուսակում նշված կանխավճարի գումարները,
7. եթե պայմանագրով նախատեսվող գումարների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել`
ա/ միայն բյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական բյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 4), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 7-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 6-րդ սյունակները.
բ/ արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 5), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 3-րդ և 8-ից 11-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 2-րդ և 7-ից 10-րդ սյունակները.
գ/ միաժամանակ և բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է երկու հաշվեհամարները միաժամանակ (համապատասխանաբար տիտղոսային մասի կետ 4 և կետ 5), և 1-ին և 2-րդ աղյուսակներում լրացվում են բոլոր սյունակները,
8. քաղվածքի տիտղոսային մասի 9-րդ կետում լրացվում է պայմանագրի առարկայի կատարման և դրա դիմաց վճարումների իրականացման համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետը,
9. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է գնման պայմանագիր կնքելիս: